Պալացցո Բարբարիգո (իտալ.՝ Palazzo Barbarigo), պալացցո (պալատ) Վենետիկում, Մեծ ջրանցքի (Կանալ գրանդե) վրա, 16-րդ դարի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Դորսոդուրո պատմական շրջանում, Ակադեմիայի կամրջի և Պալացցո Վենիր դեի Լեոնիի հարևանությամբ, որտեղ տեղակայված է Պեգգի Գուգենհայմի ժամանակակից գործերի հավաքածուն։

Պալացցո Բարբարիգո
Տեսակշենք
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԴորսոդուրո
ՀասցեCampo S.Vio, 729c-730, Dorsoduro
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

1625 թվականին այս պալացցոյում է ծնվել Գրեգորիո Բարբարիգոն։ Վենետիկում և դրա շրջակայքում կան այլ պալատներ և վիլլաներ, որոնք նախկինում պատկանում էին Բարբարիգո ընտանիքի անդամներին։ Այդ կառույցների թվում է նաև Մեծ ջրանցքի վրայի Պալացցո Բարբարիգո դելլա Տեռացցան[1]։

Պատմություն

խմբագրել
 
Պալացցո Բարբարիգոն Մեծ ջրանցքի վրա։

Պալացցոն կառուցվել է 16-րդ դարում՝ Իտալիայում Վերածննդի դարաշրջանի ծաղկման շրջանում։ Նախագիծը ենթադրում էր երեք հարկ. առաջինը Մեծ ջրանցքին նայող բաց լոջիայով (այժմ փակ), վերին երկուսը՝ տոնական հարկ (piano nobile) և երրորդը՝ փոքր տոնական (secondo pianino nobile), նախկինում նույնպես ունեցել են բաց լոջիաներ։

Պալացցոն այժմ ունի Մեծ ջրանցքի բոլոր կառույցներից առավել ուշագրավ ճակատներից մեկը։ 19-րդ դարավերջին պալատն անցել է Տեստոլինի եղբայրների սեփականության տակ. նրանց էր պատկանում նաև Fratelli Testolini ապակու գործարանը, նրանք զբաղվում էին խճանկարների, ապակե իրերի, ինչպես նաև կահույքի և տեքստիլի արտադրությամբ։

1886 թվականին նրանց պատվերով պալացցոյի ճակատը երեսպատվել է Մուրանոյի ապակե խճանկարով։ Գործարարների արիստոկրատ հարևանները եղբայրներին կշտամբում էին որպես կոշտ ճաշակ ունեցող նորահարուստների։ Միևնույն ժամանակ, պալատի նախնական տեսքին չհամապատասխանող նման միջամտությունը արտացոլում էր խոնավ կլիմա ունեցող քաղաքներում շինարարության պրակտիկան, համաձայն որի՝ ճակատներում և ինտերիերում որմնանկարները ավելի հաճախ են ոչնչանում։

Վերնահարկի մեդալիոններում պատկերված են վենետիկցի նկարիչներ Տիցիանի և Տինտորետտոյի դիմանկարները։

20-րդ դարասկզբից այստեղ էր ապակու արտադրությամբ զբաղվող Pauly & C. Compagnia Venezia Murano-ի կենտրոնական գրասենյակը։

Ներկայումս Պալացցո Բարբարիգոն, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Պալացցի դա Մուլա Մորոզինի ի Չենտանի Մորոզինիի մի մասը պատկանում է ռուս դիրիժոր Վալերի Գերգիևին։ Սա իտալական անշարժ գույքի հսկայական փաթեթի միայն մի մասն է, որը նա ստացել է որպես ժառանգություն բարերար և մեկենաս Յոկո Նագայից 2015 թվականին նրա մահից հետո[2]։ Շենքի մի մասն օգտագործվում է որպես ցուցասրահ և խանութ, որտեղ վաճառվում են մուրանյան ապակու նմուշներ։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Brusegan. М. La grande guida dei monumenti di Venezia. — Roma: Newton & Compton, 2005. — ISBN 88-541-0475-2
  2. Elisabetta Andreis. Valery Gergiev, il tesoro immobiliare a Milano e l’eredità Ceschina: il maestro russo ha 20 palazzi sul mercato Արխիվացված 2022-04-17 Wayback Machine // Corriere della Sera, 1 marzo 2022