Պալացո դել Տե, Պալացո Տե (իտալ.՝ Palazzo Te), պալատ Մանտուայի արվարձանում, Իտալիա։ Պատկանել է Ֆեդերիկո II Գոնզագային։ Մաներիզմի ճարտարապետության հիանալի օրինակ է։ Կառուցվել է 1524-1525 թվականներին Ջուլիո Ռոմանոյի նախագծով։ Պալատը ներկայումս կրում է Պալացո Տե անվանումը։

Museum Silhouette.svg
Պալացո դել Տե
39PalazzoTe.jpg
Տեսակքաղաքային պալատ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունՄանտովա[1]
Հասցեviale Te, 13
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Կազմված էCamera degli Stucchi?, Camera dei Venti? և Sala dei Giganti, Palazzo del Tè, Mantua?
ՍեփականատերFederico II Gonzaga, Duke of Mantua?
ԲնակիչMuseo di Palazzo Te?
Հիմնադրված է1536
ՇինարարFederico II Gonzaga, Duke of Mantua?
ՃարտարապետՌոմանո Ջուլիո
ՊատվիրողFederico II Gonzaga, Duke of Mantua?
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
Պաշտոնական կայք

ՆախապատմությունԽմբագրել

Մանտուայի կառավարիչ Գոնզագա ընտանիքը հայտնի էր ձիաբուծությամբ և ձիեր էր մատակարարում եվրոպական արքունիքներին։ Ներկայիս պալատի տեղում 15-րդ դարի սկզբին գտնվում էր ձիաբուծարան։ Գոնզագայի երկրորդ կիրքը արվեստն էր։ Նրա մայրը Իզաբելա դˈԷստեն հայտնի էր իր ժամանակի մեծագույն արվեստագետների, այդ թվում` Լեոնարդո դա Վինչիի պաշտպանությամբ։

1524 թվականին Ֆեդերիկո Գոնզագան մտածեց ձիանոցի կողքին մի շինություն կառուցել, որտեղ կարող էր իր ազատ ժամանակն անցկացնել սակավաթիվ ընկերների և ընկերուհիների հետ։ Մտադրությունն իրագործելու համար Հռոմից հրավիրվեց Ռաֆայելի սիրելի աշակերտ Ջուլիո Ռոմանոն։

Ճարտարապետական լուծումԽմբագրել

Կառույցը քառակուսի է, ներսում կա սյունաշարով երիզված այգի։ Շինությունը գտնվում է արվարձանում, ունի վիլլային և պալատին բնորոշ առանձնահատկություններ։ Արևելյան ճակատամասը մշակված է լոջիայով։ Կենտրոնական և հարավային ճակատների կենտրոնում կան առանց ֆրոնտոնի կամարներ, որոնք ուղղորդում են դեպի ներքին բակ։ Այստեղ են բացվում նաև մի քանի պատուհաններ։ Թեև կառույցի ճակատամասերը թվում են համաչափ, սակայն սյունաշարերի միջև ընկած տարածությունները չեն համընկնում։ Պալատի պատերը ձևավորված են սյուներով, որմնախորշերով և փակ պատուհաններով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Wiki Loves Monuments Italia — 2012.

Արտաքին հղումներԽմբագրել