Ողողատ, գետահովտի հատակի բուսածածկ մաս, որը ջրով ծածկվում է միայն գետի վարարման ժամանակ։ Որի մակերևույթին շատ են թմբաշարերով հերթագայվող ձորակները (գետագալարներ, գետաբազուկներ)։ Տարբերում են մերձհունային, կենտրոնական և մերձդարավանդային ողողատներ։ Մեծ հարթավայրերի անհավասարաչափ հոսք ունեցող գետերի ողողատները հասնում են մինչև 40 կմ լայնության։ Հողերը հարուստ են օրգանական տիղմով և բերրի։

Կավե նստվածք
Ավազ

Պատկերասրահ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 614