Նատալյա Չմուտինա
Նատալյա Բորիսովնա Չմուտինա (ուկրաիներեն՝ Чму́тіна Ната́лія Бори́сівна, դեկտեմբերի 5 (18), 1912 կամ դեկտեմբերի 18, 1912[1], Կիև, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 2005, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի ճարտարապետ և մանկավարժ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, Ուկրաինայի ճարտարապետների ազգային միության անդամ, Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս[2]։
Նատալյա Չմուտինա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5 (18), 1912 կամ դեկտեմբերի 18, 1912[1] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 8, 2005 (92 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Կրթություն | Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարան |
Nataliia Chmutina Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Նատալյա Չմուտինան ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 18-ին Կիևում։ 1918-1926 թվականներին տատիկի հետ ապրել է Արամիլում (այժմ՝ Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան)։ Այնտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ Հետագայում սովորել է օտար լեզուների դասընթացներում, միևնույն ժամանակ ավարտել է նկարչության դասընթացները[2]։
1930-1936 թվականներին սովորել է Կիևի շինարարական ինստիտուտի (այժմ՝ ԿՇԱՀ) ճարտարապետական ֆակուլտետում՝ Վլադիմիր Զաբոլոտնի արվեստանոցում, եղել է Վիկտոր Նեկրասովի համակուրսեցին[3]։ 1936 թվականին Զաբոլոտնիի թիմի կազմում մասնակցել է Կիևում Գերագույն Ռադայի շենքի նիստերի դահլիճի նախագծի մրցույթին։ Նրանց նախագիծը հաղթել է[2][4]։ 1938-1941 թվականներին եղել է Կիևի թիվ 43 ինքնաթիռների վերանորոգման գործարանի կապիտալ շինարարության բաժնի ճարտարապետը։ 1941-1944 թվականներին՝ տարհանման ժամանակ, որպես ճարտարապետ աշխատել է Արամիլում, Իվանովոյում և Մոսկվայում։ Կիևի ազատագրումից անմիջապես հետո վերադարձել է քաղաք[5]։ 1946-1999 թվականներին դասավանդել է Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիայում։ 1952 թվականին դարձել է ԽՍՀՄ-ում ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան ստացած առաջին կինը[6]։ Ազատ տիրապետել է գերմաներենին և ֆրանսերենին, իսկ 1965 թվականին ելույթ է ունեցել Փարիզում` Ճարտարապետների միջազգային միության VIII համագումարում[6]։
1971 թվականին ճարտարապետ Ա. Ստուկալովի և Յ. Չեկանյուկի հետ աշխատել է «Կահույքի տանը»։ Նախագիծը մտահղացել է դրա հեղինակը՝ Ն. Չմուտինան, երկակի ներկայացմամբ՝ առևտուր և ցուցահանդես։ Նախագծում ներկայացվել են առևտրային հարկեր, նաև իրական բնակարանների ինտերիերի արտացոլման նախագիծ՝ կահույքի կոմպոզիցիաների օրինակներով[7]։ 1974 թվականից եղել է Կիևի պետական արվեստի ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատել է Կիևի ճարտարապետական և նախագծային կազմակերպություններում։ Համահեղինակ է Կիևում Կրեշչատիկի զարգացման նախագծի և մի շարք հասարակական և արդյունաբերական շենքերի նախագծերի։
Նատալյա Չմուտինան մահացել է 2005 թվականին, 92 տարեկանում։ Ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կիևի Վոլոդիմիրսկա փողոցի 22 տանը, որտեղ ապրել է ճարտարապետը, 2012 թվականի նոյեմբերի 29-ին տեղադրվել է հուշատախտակ։
Աշխատանքներ խմբագրել
- Ռեստորան «Ռիվիերա» Կիևում Դնեպրի ափին,
- Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի շենքը Կիևում՝ Միխայիլ Գրուշևսկու փողոց 5 (ճարտարապետ՝ Վ.Ի. Զաբոլոտնիի հետ համահեղինակությամբ, 1936-1939),
- Բամբակի գործարան Արմավիրում (էվակուացիայի ժամանակ, 1942),
- Կիևում Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի ավերված շենքի վերականգնում,
- Սպառողների միության («Укоопспілка») շենքը Կիևում, Կրեշչատիկի փողոց 9 (ճարտարապետներ՝ Վլադիմիր Զաբոլոտնիի և Յա. Լ. Կրասնիի հետ միասին, 1954-1957),
- «Դնեպր» հյուրանոց Կիևում Կրեշչատիկի փողոց 1/2 (ճարտարապետներ՝ Վիկտոր Ելիզարովի, Վլադիմիր Զաբոլոտնիի և Յա. Լ. Կրասնիի հետ միասին, 1956-1964),
- «Տարասովա Գորա» հյուրանոց Կանևում, Շևչենկոյի փողոց 2 (ճարտարապետ՝ Է. Վ. Գուսևայի և մյուսների հետ միասին, 1961),
- «Լիբեդ» հյուրանոց Կիևում, Հաղթանակի հրապարակ 1 (1970, Ա. Մ. Անիշչենկոյի, Օլեգ Ստուկալովի, Յու. Ա. Չեկանյուկի հետ համահեղինակությամբ)[8],
- «Տուրիստ» հյուրանոց Չերկասիում (1970),
- «Կահույքի տուն» Կիևում (1973)։
Պարգևներ և կոչումներ խմբագրել
- 1976 - Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ,
- 1987 - Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ,
- Ուկրաինայի ճարտարապետության ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։
Պատկերասրահ խմբագրել
-
Սպառողների միության («Укоопспілка») շենքը
-
«Տարասովա Գորա» հյուրանոց
-
«Դնեպր» հյուրանոց
-
«Լիբեդ» հյուրանոց
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 «100 років від дня народження народного архітектора України Наталії Чмутіної». kga.gov.ua. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Некрасов В. Самая поэтичная // Новое русское слово. — 1977. — 28 марта.
- ↑ «Державна наукова архiтектурно-будiвельна бiблiотека iмені В.Г.Заболотного». dnabb.org. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Канал "Україна" - інформаційний партнер виставки до 100-річчя з дня народження видатного архітектора Наталії Чмутіної». kanalukraina.tv. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 6,0 6,1 ««Залізна леді» української архітектури Наталія Чмутіна». ukrarchipedia.com (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «"Superstructure": 11 Projects That Defined Kiev's Soviet Modernism». archdaily.com. ArchDaily. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Ирма Иосифовна Каракис Интерьеры общественных зданий Украины. — К.: Будівельник, 1975. — С. 76-77.
Արտաքին հղումներ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- Natalia Borysivna Chmutina: Life and creative path of an architect / edited. O. V. Maznichenko. - К.: АДЕФ-Україна, 2012. - 300 с. : 285 il. - ISBN 978-966-187-185-3.
- Chmutina Natalia // Encyclopedia of Ukrainian Studies: Dictionary part: [in 11 volumes] / Shevchenko Scientific Society; Goal. ed. Prof., Dr. Vladimir Kubiyovych. - Paris — New York: Young Life, 1955-1995.
- Chmutina Natalia Borysivna // Art of Ukraine: Biographical reference book / edited by: AV Kudrytsky, MG Labinsky; for order. AV Kudrytsky. - Kyiv: "Ukrainian Encyclopedia", 1997. - 700 p. - ISBN 5-88500-071-9.
- Formation of Natalia Chmutina's school in the context of architectural culture of Ukraine of the Soviet era: author's ref. dis. … Cand. art history: 26.00.01 / OV Maznichenko; Nat. acad. of Arts of Ukraine, Inst. of Modern Problems. art. - K., 2015. - 16 p.