Չիֆթքիլիսա
գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի մունիցիպալիտետում
Չիֆթքիլիսա կամ Չիֆթքիլիսե (Վերին Ջինիս, վրացերեն՝ ჩივთქილისა), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում[1], Ծալկայից 20 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1831 մ բարձրության վրա։
Գյուղ | |
---|---|
Չիֆթքիլիսա | |
վրաց.՝ ჩივთქილისა | |
Երկիր | Վրաստան |
Մարզ | Քվեմո Քարթլի |
Շրջան | Ծալկայի |
Համայնք | Ծալկայի մունիցիպալիտետ և Բորչալուի գավառ |
ԲԾՄ | 1831 մ |
Բնակչություն | 345 մարդ (2014) |
Ազգային կազմ | հայեր |
Հեռախոսային կոդ | +995 |
Բնակչություն և տնտեսություն
խմբագրելՀամաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 345 բնակիչ[2], հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ և գրադարան։
Պատմական ակնարկ
խմբագրելԳյուղի անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Զույգ եկեղեցի»։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգի համանուն գյուղից` 1830 թվականին։
Չիֆթքիլիսայում է ծնվել Խորհրդային Միության հերոս Աշոտ Ղազարյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «საქართველოს ადმინისტრაციულ-ტერიტორიული ერთეულები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |