Աշոտ Ղազարյան (ԽՍՀՄ հերոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Վաղարշակի Ղազարյան (հուլիսի 11, 1921[1], Չիֆթքիլիսա, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1] - հոկտեմբերի 18, 1995[2], Մոսկվա, Ռուսաստան), հայ արձակագիր, ռազմական գործիչ, Խորհրդային Միության հերոս (1945), գեներալ-մայոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1976)։
Աշոտ Ղազարյան | |
---|---|
հուլիսի 11, 1921[1] - հոկտեմբերի 18, 1995[2] (74 տարեկան) | |
Ծննդավայր | Չիֆթքիլիսա, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | տանկային զորքեր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Ղազարյանը ծնվել է 1921 թվականին, Վրաստանի Ծալկայի շրջանի Չիֆթքիլիսա գյուղում։ Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո 1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական (1939-1940) և Հայրենական մեծ պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է խորհրդային զորքերի պաշտպանական (Մերձբալթիկա, Լենինգրադ), հարձակողական (Սմոլենսկի մարզ, Բելառուսիա) մարտերին։ 1945 թվականի հունվարի 18-22-ը Աշոտ Ղազարյանի ղեկավարած տանկային գումարտակը Արևելյան Պրուսիայում 150 կիլոմետր խորացել է հակառակորդի թիկունքում և անօրինակ սխրագործությամբ կազմալուծել ֆաշիստական զորքերի կոմունիկացիաները։ Մարտական այդ առաջադրանքը փայլուն կատարելու համար Աշոտ Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պատերազմի ավարտից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ 1949 թվականին ավարտել է Զրահատանկային զորքերի ռազմական ակադեմիան։ 1969-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ զինվորական կոմիսար։ 1970 թվականին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1987-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ/ՀՀ աշխատանքի և զինված ուժերի վետերանների խորհրդի նախագահ։
Եղել է նաև ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Գրել է պատերազմական տարիների հուշեր՝ «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (հ. 1-3, 1979-1985)։
Ռուսերեն լույս են տեսել Ղազարյանի «Քառորդ դար տանկերի վրա» (Երևան, 1970, 1972), «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր» (Երևան, 1975, 1977, 1979) գրքերը։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակներով (1985)[3]։
- Վ. Ի. Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան (2)
- Խորհրդային Միության հերոս
- «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան
- «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ
- Մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Գրականություն
խմբագրել- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
- Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. - Ер., 2005. - 202 с. - ISBN 99930-4-342-7.
- Дриго С. В. За подвигом - подвиг. - Калининград, 1984.
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. - СПб., 2005. - 312 с.: ил. - ISBN 5-9676-0034-5.
- Цкитишвили К. В. Чинчилакашвили Т. Г. Герои Советского Союза из Грузии. - Тб., 1981.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 20)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ղազարյան (ԽՍՀՄ հերոս)» հոդվածին։ |