Չիֆեն (չին.՝ 赤峰, անգլ.՝ Chìfēng) կամ Ուլան Խադ (մոնղ.՝ Ulaɣanqada՝ Ուլանխադ), բառացի թարգմանությամբ՝ «Կարմիր ժայռ», Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի քաղաքային շրջան։

Չիֆեն
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք
Մտնում էՆերքին Մոնղոլիա
ԲԾՄ586 մետր
Օրենսդրական մարմինQ106088135?[1]
Բնակչություն4 035 967 մարդ (2020)[2]
Տարածք86 915,58 կմ²
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցQ11088985?
Հեռախոսային կոդ0476
Փոստային ինդեքսներ024000
Ավտոմոբիլային կոդ蒙D
chifeng.gov.cn և mgl.chifeng.gov.cn(մոնղոլերեն)

Պատմություն

խմբագրել

Դեռ ցինյան կայսրության ժամանակ ներքին Մոնղոլիայում բնակվող մոնղոլական ցեղերը խմբավորված էին չուուլգանների (տիրապետող իշխանների միավորումներ, ՉԺՀ-ի կազմավորումից հետո վերանվանվեցին «այմակներ»), որոնցից մեկը Ջու Ուդն էր (昭乌达盟)։ 1778 թվականին ստեղծվել է Չիֆեն գավառը[3]։

1953 թվականին այմակ Ջու Ուդը բաղկացած էր 1 գավառից և 4 խոշուններից։ 1955 թվականի դեկտեմբերին լուծարվեց Ժեհեի նահանգը, նրա նախկին հյուսիսային 2 գավառները և 3 խոշունները միացվեցին այդ այմակի հետ։ 1969 թվականին այմակը տրվել է Լյաոնին նահանգին, սակայն 1979 թվականին վերադարձվել է Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի կազմ։ 1983 թվականի հոկտեմբերի 10-ին Չինաստանի Պետական խորհրդի որոշմամբ այմակ Ջու Ուդը լուծարվել է, իսկ դրա փոխարեն ստեղծվել է Չիֆեն քաղաքային շրջանը։

Ժողովրդագրություն

խմբագրել

2004 թվականին Չիֆենի բնակչության ազգային կազմը.

Ազգություն Բնակչություն Մաս
Չինացիներ 3 441 581 77,58 %
Մոնղոլներ 830 357 18,72 %
Մանջուրներ 128 656 2,9 %
Հուէյցզու 31 122 0,7 %
Կորեացիներ 1614 0,04 %
Զհուաներ 402 0,01 %
Դաուրի 386 0,01 %
Այլ 1619 0,04 %

Վարչատարածքային բաժանումը

խմբագրել

Չիֆեն քաղաքային շրջանը բաժանված է 3 շրջանի, 2 գավառի, 7 խոշունի.

Քարտեզ
 
# Կարգավիճակ Անվանում Մոնղոլերեն Հիերոգլիֆներ Փինյին Բնակչություն
(2004)
Մակերես
(կմ²)
Բնակչության

խտություն(/կմ²)

1 Շրջան Խունշան ᠬᠦᠩ ᠱᠠᠨ ᠲᠣᠭᠣᠷᠢᠭ(Küŋ šan toɣoriɣ) 红山区 Hóngshān qū 300 000 170 1765
2 Շրջան Յուանբաոշան ᠶᠤᠸᠠᠨ ᠪᠣᠣ ᠱᠠᠨ ᠲᠣᠭᠣᠷᠢᠭ(Yuvan boo šan toɣoriɣ) 元宝山区 Yuánbǎoshān qū 290 000 887 327
3 Շրջան Սունշան ᠰᠦᠩ ᠱᠠᠨ ᠲᠣᠭᠣᠷᠢᠭ(Süŋ šan toɣoriɣ) 松山区 Sōngshān qū 540 000 5955 91
4 Գավառ Նինչեն ᠨᠢᠩᠴᠧᠩ ᠰᠢᠶᠠᠨ(Niŋčėŋ siyan) 宁城县 Níngchéng xiàn 600 000 4305 139
5 Գավառ Լինսի ᠯᠢᠨᠰᠢ ᠰᠢᠶᠠᠨ(Linsi siyan) 林西县 Línxī xiàn 240 000 3933 61
6 Խոշուն Ար Խորչին Ցի ᠠᠷᠤ ᠬᠣᠷᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Aru Qorčin qosiɣu) 阿鲁科尔沁旗 Ālǔkē'ěrqìn qí 300 000 14555 21
7 Խոշուն Բայրին Ցզոցի ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ ᠵᠡᠭᠦᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Baɣarin Jegün qosiɣu) 巴林左旗 Bālín Zuǒ qí 350 000 6713 52
8 Խոշուն Բայրին Յուցի ᠪᠠᠭᠠᠷᠢᠨ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Baɣarin Baraɣun qosiɣu) 巴林右旗 Bālín Yòu qí 180 000 9837 18
9 Խոշուն Խեշիգտեն Ցի ᠬᠡᠰᠢᠭᠲᠡᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Kesigten qosiɣu) 克什克腾旗 Kèshíkèténg qí 250 000 20 673 12
10 Խոշուն Օնյուդ Ցի ᠣᠩᠨᠢᠭᠤᠳ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Oŋniɣud qosiɣu) 翁牛特旗 Wēngniútè qí 470 000 11 882 40
11 Խոշուն Խարաչին Ցի ᠬᠠᠷᠠᠴᠢᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Qaračin qosiɣu) 喀喇沁旗 Kālāqìn qí 370 000 3071 120
12 Խոշուն Աոխան Ցի ᠠᠤᠬᠠᠨ ᠬᠣᠰᠢᠭᠤ(Auqan qosiɣu) 敖汉旗 Áohàn qi 590 000 8294 71

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  3. 德力格尔玛. 伪满洲国统治内蒙古东部地区的行政机构及其演变. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Գրականություն

խմբագրել
  • 今日内蒙古: 赤峰 (Chinese (China)). Hohhot: Inner Mongolia People's Press. 1997. էջ 9 and 121. ISBN 7-204-03544-5.