Չիկագոյի յոթնյակի դատավարությունը

Չիկագոյի յոթնյակի դատավարությունը (անգլ.՝ The Trial of the Chicago 7), սպասվելիք ամերիկյան քրեական դրամա ֆիլմ, որի հեղինակը և ռեժիսորը Աարոն Սորկինն է։ Ֆիլմի դերասանական կազմը ներառում է այնպիսի դերասաններին, ինչպիսիք են Սաշա Բարոն Քոհենը, Էդի Ռեդմեյնը, Յահյա Աբդուլ-Մաթին II-ը, Ջերեմի Սթրոնգը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը, Ալեքս Շարփը, Թոմաս Միդլդիթչը, Ֆրանկ Լանջելան, Վիլյամ Հերթը, Մայքլ Քիթոնը և Մարկ Ռայլենսը։

Picto infobox cinema.png
Չիկագոյի յոթնյակի դատավարությունը
անգլ.՝ The Trial of the Chicago 7
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրՔրեական դրամա
ԹեմաChicago Seven?[1], opposition to United States involvement in the Vietnam War?[1], ռասիզմ[1], miscarriage of justice?[1] և Q16718524?[1]
Թվական2020
ՊրեմիերաՍեպտեմբերի 25, 2020 (2020-09-25) (Միացյալ Նահանգներ)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԱարոն Սորկին
Պրոդյուսեր
  • Մարկ Փլաթ
  • Մեթ Ջեքսոն
  • Սթյուարտ Մ․ Բեսեր
  • Թայլեր Թոմփսոն
Սցենարի հեղինակԱարոն Սորկին
Դերակատարներ
ՕպերատորՖիդոն Պապամիխայիլ
ԵրաժշտությունԴաբիել Փեմբերթոն
ՄոնտաժԱլան Բաումգարթեն
Պատմվածքի վայրՉիկագո
Կինոընկերություն
  • DreamWorks Pictures
  • Reliance Entertainment
  • Cross Creek Pictures
  • Marc Platt Productions
  • Amblin Partners
Տևողություն129 րոպե
ՏեղայնացնողParamount Pictures
IMDbID 1070874
ԿինոՊոիսկID 402981
Պաշտոնական կայքէջ

Ֆիլմի թողարկումը պլանավորվում է 2020 թվականի սեպտեմբերի 25-ի վրա Paramount Pictures-ի կողմից։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը հիմնված է Չիկագոյի յոթնյակի պատմության վրա՝ յոթ մեղադրյալներից բաղկացած խումբը դաշնային կառավարության կողմից մեղադրվում է դավադրության և անկարգություններ հրահրելու մեջ։ Նրանց ներկայացվում են նաև այլ մեղադրանքներ, որոնք կապված են Վիետնամի պատերազմի դեմ և հակապատմական բողոքների հետ, որոնք տեղի են ունեցել Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում 1968 թվականի դեմոկրատական կուսակցության ազգային համագումարի կապակցությամբ։

Դերասանական կազմԽմբագրել

  • Սաշա Բարոն Քոհեն՝ Էբի Հոֆման
  • Էդի Ռեդմեյն՝ Թոմ Հայդեն
  • Ալեքս Շարփ՝ Ռենի Դեյվիս
  • Ջերեմի Սթրոնգ՝ Ջերի Ռուբին
  • Նոահ Ռոբինս՝ Լի Վայներ
  • Դենիել Ֆլահերթի՝ Ջոն Ֆրոյնես
  • Ջոն Քերոլ Լինչ՝ Դևիդ Դելինջեր
  • Յահյա Աբդուլ-Մաթին II՝ Բոբի Սիլ
  • Ջոզեֆ Գորդոն-Լևիթ՝ Ռիչարդ Շուլց
  • Ֆրանկ Լանջելա՝ Ջուլիուս Հոֆման
  • Մարկ Ռայլենս՝ Ուիլյամ Քանսթլեր
  • Քելվին Հարիսոն կրտսեր՝ Ֆրեդ Հեմփթոն
  • Մայքլ Քիթոն՝ Ռամզի Քլարք
  • Վիլյամ Հերթ՝ Ջոն Ն, Միթչել
  • Ջ․ ՄաքՔենզի՝ Թոմ Ֆորան
  • Թոմաս Միդլդիթչ
  • Բեն Շենքման՝ Լեոնարդ Վայնգլաս
  • Մաքս Ադլեր՝ Սթեն Վոջոհովսկի
  • Ուեյն Դյուվալ՝ Դեթ․ Փոլ ԴեԼուքա
  • Քեյթլին ՖիթցՋերալդ՝ Դեֆնի

ԱրտադրությունԽմբագրել

2007 թվականին հեղինակ Աարոն Սորկինը գրել է «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ֆիլմի սցենարը, որը հիմնված էր այդպես կոչված Չիկագոյի յոթնյակի դատավարություն վրա[2]։ Պրոդյուսերներ Սթիվեն Սփիլբերգը, Ուոլթեր Փարքսը և Լորի ՄաքԴոնալդը համագործակցել են Սորքինի հետ սցենարը գրելիս, և Սփիլբերգը մտադիր էր դառնալ ֆիլմի ռեժիսորը։ Սաշա Բարոն Քոհենն սկզբից էլ ընտրվել է Էբի Հոֆմանի դերի համար[3]։ Սփիլբերգը պլանավորում էր ընտրել Ուիլ Սմիթին Բոբի Սիլի դերի համար, և հանդիպել Հիթ Լեդջերի հետ, որպեսզի նա հանդես գա Թոմ Հայդենի դերում[4]։ ԱՄՆ-ի հեղինակների միության գործադուլը, որը սկսել է 2007 թվականի նոյեմբերին և շարունակվել 100 օր[5], ստիպել է տեղափոխել նկարահանումների ժամկետները և նախագիծը հետաձգվել է[6]։ Ավելի ուշ Սորկինը շարունակել է վերաշարադրել Սփիլբերգի սցենարը, և ռեժիսորը մտադիր էր դերասանական կազմում ընդգրկել հիմնականում անհայտ մարդկանց բյուջեն կրճատելու համար[7]։ Փոլ Գրինգրասը[8] և Բեն Սթիլերը[9], ըստ շշուկների, պետք է դառնային ֆիլմի ռեժիսորները, սակայն նախագիծն առաջ չէր շարժվում։

2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Սորկինը ռեժիսոր է ընտրվել[10]։ 2018 թվականի դեկտեմբերին ֆիլմը հետաձգվել է բյուջետային խնդիրների պատճառով[11], մինչև այն նորից չի վերածնվել և պատրաստ դարձել տեղայնացման առաջարկների համար[12]։ Paramount Pictures-ը, ի վերջո, ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքները[13]։

ՔասթինգԽմբագրել

2018 թվականի հոկտեմբերին Բարոն Քոհենը և Էդի Ռեդմեյնը միացել են դերասանական կազմին[10][14]։ 2018 թվականի նոյեմբերին Ջոնաթան Մեյջորսը նույնպես միացել է նրանց[15]։ 2019 թվականին Սեթ Ռոգենը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը և Ալեքս Շարփը համալրել են դերակատարների ցանկը։ Ավելի ուշ Մայքլ Քիթոնը միացել է ֆիլմի նկարահանումներին[16]։ Օգոստոսին, Ֆրանկ Լանջելան և Մարկ Ռայլենսը ավելացվել են դերասանական կազմին[13]։ Սեպտեմբերին Ջերեմի Սթրոնգը փոխարինել է Ռոգենին[17]։ Հոկտեմբերին Յահյա Աբդուլ-Մաթին II-ը փոխարինել է Մեյջորսին, և դերասանական կազմին են միացել Քելվին Հարիսոն կրտսերը, Քիթոնը, Վիլյամ Հերթը, Ջ․ ՄաքՔենզին, Թոմաս Միդլդիթչը, Մաքս Ադլերը և Բեն Շենքմանը[18][19][20][21][22][23]։

ՆկարահանումներԽմբագրել

Հիմնական արտադրությունը պլանավորվել է սկսել 2019 թվականի սեպտեմբերին, սակայն այն սկսել է հաջորդ ամիս՝ հոկտեմբերին Չիկագոում և Նյու Ջերսիում[24][25][26]։ Նյու Ջերսիի Մորիս շրջանի նկարահանումները տեղի են ունեցել Հենեսի Հոլում[27]։

ԹողարկումԽմբագրել

Ֆիլմի սահմանափակ թողարկումը կայանալու է 2020 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ ընդլայնված թողարկումը՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին[20]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Trial of the Chicago 7 — 2020.
  2. Michael Fleming, Pamela McClintock (հուլիսի 12, 2007)։ «Sorkin on 'Trial' at DreamWorks»։ Variety։ Վերցված է սեպտեմբերի 23, 2007 
  3. John Harlow (դեկտեմբերի 30, 2007)։ «No more jokes as Borat turns war protester»։ The Sunday Times (London)։ Վերցված է դեկտեմբերի 31, 2007 
  4. «Will Smith Confirms Involvement in Spielberg’s CHICAGO 7»։ Collider։ հունվարի 15, 2008։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 20, 2008-ին։ Վերցված է հունվարի 22, 2008 
  5. Paul Greengrass in Talks for Aaron Sorkin-Penned 'The Trial of the Chicago 7' , Rebecca Ford, The Hollywood Reporter, 23 July 2013.Retrieved: April 26, 2015.
  6. Nicole Sperling (փետրվարի 22, 2008)։ «Spielberg's 'Chicago 7' delayed»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 26, 2008-ին։ Վերցված է փետրվարի 23, 2008 
  7. Nikki Finke (փետրվարի 22, 2008)։ «Spielberg Delays Start Of 'Chicago 7' Due To "Uncertainty Over A SAG Strike"»։ LA Weekly։ Վերցված է փետրվարի 23, 2008 
  8. Neil Miller (օգոստոսի 10, 2008)։ «Paul Greengrass to Direct The Trial of the Chicago 7?»։ Film School Rejects։ Վերցված է օգոստոսի 10, 2008 
  9. «Ben Stiller Might Direct Sorkin's The Trial of the Chicago 7?!»։ FirstShowing.net։ հոկտեմբերի 22, 2008։ Վերցված է փետրվարի 18, 2014 
  10. 10,0 10,1 Kroll Justin (հոկտեմբերի 26, 2018)։ «Aaron Sorkin to Direct ‘Trial of the Chicago 7’ With Սաշա Բարոն Քոհեն in Talks to Star»։ Variety։ Վերցված է օգոստոսի 13, 2019 
  11. D'Alessandro Anthony (դեկտեմբերի 12, 2018)։ «Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’ Put On Pause»։ Deadline։ Վերցված է օգոստոսի 13, 2019 
  12. «Aaron Sorkin’s ‘The Trial of the Chicago 7’ Moving Forward After Shutdown»։ The Hollywood Reporter։ փետրվարի 1, 2019։ Վերցված է օգոստոսի 13, 2019 
  13. 13,0 13,1 Jr Mike Fleming, Jr Mike Fleming (օգոստոսի 29, 2019)։ «Paramount & Cross Creek Board Aaron Sorkin’s ‘Chicago 7;’ Ֆրանկ Լանջելա, Մարկ Ռայլենս Join Սաշա Բարոն Քոհեն, Էդի Ռեդմեյն, Ջոզեֆ Գորդոն-Լևիթ, Jonathan Majors» 
  14. Justin Kroll (հոկտեմբերի 30, 2018)։ «Էդի Ռեդմեյն in Talks to Star in Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է օգոստոսի 13, 2019 
  15. Anthony D'Alessandro (նոյեմբերի 26, 2018)։ «Jonathan Majors In Talks To Play Black Panther Party Co-Founder Bobby Seale In Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’»։ Deadline։ Վերցված է օգոստոսի 13, 2019 
  16. «Hot Berlin Pic: Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’ Adds Seth Rogen, Jonathan Majors, Ջոզեֆ Գորդոն-Լևիթ & Heads To Market Before Summer Shoot»։ Deadline։ փետրվարի 1, 2019։ Վերցված է օգոստոսի 13, 2019 
  17. Kroll Justin, Kroll Justin (սեպտեմբերի 4, 2019)։ «‘Succession’ Star Ջերեմի Սթրոնգ Joins Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’ (EXCLUSIVE)» 
  18. Kroll Justin, Kroll Justin (հոկտեմբերի 1, 2019)։ «Aaron Sorkin’s ‘The Trial of the Chicago 7’ Adds ‘Aquaman’s’ Յահյա Աբդուլ-Մաթին II (EXCLUSIVE)» 
  19. N'Duka Amanda, N'Duka Amanda (հոկտեմբերի 14, 2019)։ «‘The Trial Of The Chicago 7’: Kelvin Harrison Jr Joins Aaron Sorkin-Helmed Feature» 
  20. 20,0 20,1 N'Duka Amanda, N'Duka Amanda (հոկտեմբերի 25, 2019)։ «Aaron Sorkin’s ‘The Trial Of The Chicago 7’ Gets October 2020 Release Date; Մայքլ Քիթոն & More Board» 
  21. «Aaron Sorkin's 'The Trial of the Chicago 7' Adds Մայքլ Քիթոն, Sets September 2020 Release»։ The Hollywood Reporter 
  22. Sneider Jeff (հոկտեմբերի 28, 2019)։ «Exclusive: Թոմաս Միդլդիթչ, Max Adler Join Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’»։ Collider։ Վերցված է հոկտեմբերի 28, 2019 
  23. Sneider Jeff (հոկտեմբերի 28, 2019)։ «Exclusive: Թոմաս Միդլդիթչ, Max Adler Join Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’»։ Collider։ Վերցված է հոկտեմբերի 28, 2019 
  24. Christine (սեպտեմբերի 27, 2019)։ «Friday, Sept. 27 Filming Locations for This is Us, Lucifer, SVU, & more!»։ OnLocationVacations.com։ Վերցված է սեպտեմբերի 30, 2019 
  25. Chitwood Adam (օգոստոսի 30, 2019)։ «Aaron Sorkin’s ‘Trial of the Chicago 7’ Gets New Life as Paramount Backs the Star-Studded Drama» 
  26. Metz Nina։ «Phoebe Waller-Bridge HBO series ‘Run,’ Aaron Sorkin film ’The Trial of the Chicago 7’ shooting here»։ chicagotribune.com 
  27. NJ.com Amy Kuperinsky | NJ Advance Media for (նոյեմբերի 20, 2019)։ «Aaron Sorkin movie ‘The Trial of the Chicago 7’ filming at 2 N.J. colleges»։ nj 

Արտաքին հղումներԽմբագրել