Բացել գլխավոր ցանկը

Դուրմիտոր լեռ (չեռնոգոր.՝ Durmitor), գտնվում է Չեռնոգորիայի ազգային պարկում: Ամենաբարձր կետը Բոբոտով-Կուկն է, որի բարձրությունը հասնում է 2523[1] մետրի:

Դուրմիտոր լեռ
Durmitor national park montenegro.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Montenegro.svg Չեռնոգորիա
Նյութնստվածքային ապար
ԼեռնաշղթաԴինարյան բարձրավանդակ
Բարձրություն (ԲԾՄ)2,523 մետր
Մակերես350 կմ²
Մեծագույն գագաթBobotov Kuk?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 100
ռուս..անգլ..ֆր.

Ազգային պարկԽմբագրել

Դուրմիտոր ազգային պարկը ստեղծվել է 1952 թվականին: ներառում է Դուրմիտոր լեռնային զանգվածը, ձորեր, գետեր, Տարան, Սուշիցան և Դրագան, ինչպես նաև Կորմանիցա բարձրավանդակի վերին մասը: Ընդհանուր տարածքը 390.000 կմ² է: 1980 թվականին այն հատարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Ազգային պարկը ներառում է Թարա կիրճը, որի երկարությունը հասնում է 80 կիլոմետրի, իսկ խորությունը՝ 1300 մետրի: Այս կիրճը առաջին ամենախոշոր կիրճն է Եվրոպայում և երկրորդն է աշխարհում ԱՄՆ-ի Գրանդ-Կանոնոմի Արիզոնա կիրճից հետո[2]:

ԶբոսաշրջությունԽմբագրել

Դուրմիտոր լեռնային զանգվածը Չեռնոգորիայի լեռնային տուրիզմի կենտրոնն է: Տուրիստական ենթակառուցվածքը հիմնականում կենտրոնացված է Ժաբլյակ քաղաքում: Ձմռանը հիմնական մարզաձևերից են՝ դահուկային սպորտը և սնոուբորդը: Իսկ ամռանը կարելի է զբաղվել ալպինիզմով և հետիոտնային զբոսաշրջությամբ: Նշանավոր վայրերի շարքում առավել շատ ուշադրության են մտանվում 18 սառցադաշտային լճերը: Առավել հայտնի է Ցրնո-Էզերոն (սերբերեն Ցրնո-Էզերո նշանակում է «Սև լիճ»):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել