Չերապունջի
Չերապունջի (հինդի՝ चेरापूंजी), քաղաք Հնդկաստանի Մեգհալայա նահանգում։
Բնակավայր | ||
---|---|---|
հինդի՝ चेरापूंजी | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 1484±1 մետր | |
Բնակչություն | 14 816 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 3637 | |
Փոստային դասիչ | 793108 | |
Պաշտոնական կայք | cherrapunjee.gov.in | |
| ||
Բնակչությունը կազմում է 10086 մարդ (2001 թվականի տվյալներով), մեծամասնությունը խասեր են։
Քաղաքը տեղակայված է Շիլոնգի սարահարթում, Բանգլադեշի սահմանից հյուսիս, ծովի մակարդակից 1313 մետր բարձրության վրա։
Չերապունջին համարվում է Երկրի ամենաանձրևոտ ու խոնավ վայրերից մեկը (11 777 մմ տարվա ընթացքում)[1]։ Չերապունջիում գրանցված են օդերևութաբանական ռեկորդներ՝
- Տարվա ընթացքում տեղումների ամենամեծ քանակը (22987 մմ, 1860 թվականի օգոստոսի 1-1861 թվականի հուլիսի 31)
- Մեկ ամսում տեղումների ամենամեծ քանակը (9299 մմ, 1861 թվականի հուլիս)[2][3]։
Նոյեմբերից փետրվար Չերապունջիում չոր և զով շրջան է։ Հունվարի միջին ջերմաստիճանը +11,5°С է, օգոստոսինը՝ +20,6 °C է, տարեկան միջինը՝ +17,3 °C, հունվարին տեղումների քանակը՝ 11 մմ, հուլիսին՝ 3272 մմ[1]։
Հողերը աղքատ են, ողողվում են հորդառատ անձրևների միջոցով։ Չերապունջիյի մոտակայքում արդյունահանվում է կրաքար և հանածո ածուխ։ Քաղաքում տեղակայված է ցեմենտի գործարան։
Կլիմա Խմբագրել
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Չերապունջի | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 15,7 | 17,3 | 20,5 | 21,7 | 22,4 | 22,7 | 22,0 | 22,9 | 22,7 | 22,7 | 20,4 | 17,0 | 20,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 11,5 | 13,1 | 16,5 | 18,1 | 19,3 | 20,3 | 20,1 | 20,6 | 20,2 | 19,3 | 16,4 | 12,7 | 17,4 |
միջին նվազագույնը (°C) | 7,2 | 8,9 | 12,5 | 14,5 | 16,1 | 17,9 | 18,1 | 18,2 | 17,5 | 15,8 | 12,3 | 8,3 | 14,0 |
տեղումների քանակը (մմ) | 11 | 46 | 240 | 938 | 1214 | 2294 | 3272 | 1760 | 1352 | 549 | 72 | 29 | 11 777 |
Աղբյուր՝ Հոնկոնգյան աստղադիտարան |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Կլիմայագրություն։ Չերապունջի(գերմ.)
- ↑ Պետր Կրավչուկ։ [1] Բնության ռեկորդները- «Լյուբեշով»՝ Էրուդիտ, 1993. — 216 է. ISBN 5-7707-2044-1. (ուկր.)
- ↑ Guinness World Records 2005; pg-51 ISBN 0-85112-192-6.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Հոդված Աշխարհագրական հանրագիտարանից(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չերապունջի կատեգորիայում։ |