Եպիսկոպոսի տուն (Տագանրոգ)

կառույց Տագանրոգում

Եպիսկոպոսի տուն (ռուս.՝ Архиерейский дом), նաև՝ Կիրսանովի տուն (ռուս.՝ Дом Кирсанова), մեկուկեսհարկանի կառույց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Չեխովի փողոց, 129 հասցեում[1]։ 1992 թվականի նոյեմբերի 18-ից մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։

Եպիսկոպոսի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1824
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Տունը կառուցվել է 1824 թվականին և եղել է գեներալ Կիրսանովի սեփականությունը։ Մինչև 1917 թվականը այս տանը գտնվում էին եպիսկոպոսի բնակարանը և նրա գրասենյակը, այստեղ տնային եկեղեցի էր։ Որոշ ժամանակ անց այս առանձնատանը կահավորվեցին կոմունալ բնակարաններ[1]։

Նկարագրություն

խմբագրել

Առանձնատան առաջին հարկը երեսպատված է կոպտատաշ քարով։ Սյուները միանում են ճաղաշարքին երկրորդ հարկի մոտ։ Շենքի քիվը զարդարված է մի շարք փոքր ելուստներով՝ ատամնաշարերով, որոնք ընդունում են ուղղանկյուն ձև։ Միջնահարկն ընդգծում են կիսաշրջանաձև բարձր պատուհանները՝ կոպտատաշ քարի տեսք ունեցող երեսկալներով։ Տունն ունի պատշգամբ, որի ծածկը հենվում է կորնթական օրդենի չորս սյուներին։ Դրանք զարդարված են բարձր ցոկոլների վրա կանելյուրներով, որոնք հենվում են գետնին։ Ծոփորի վերևում գտնվում է 4 խորշով ատտիկոսը. նրանցից 2-ը գտնվում է գլխավոր ճակատին, 1-ը՝ կողային պատերին[1]։

Կիրսանովի տունը կլասիցիզմի ոճով կառուցված տագանրոգյան շինության օրինակ է[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել