Չեխովի հանրագիտարան (ռուս.՝ А. П. Чехов: энциклопедия՝ «Ա. Պ. Չեխով. հանրագիտարան»), գիտահանրամատչելի համապարփակ մեկ հատորանոց հրատարակություն, որտեղ ներկայացված է գրող Անտոն Չեխովի կենսագրական և ստեղծագործական տեղեկությունները։ 2011 թվականին հրատարակված հանրագիտարանում տարբեր կողմերով քննված են գրողի ստեղծագործությունները, նկարագրված են Չեխովի թանգարանները, տրված են ականավոր չեխովագետ գիտնականների անունները։

Չեխովի հանրագիտարան
Чеховская энциклопедия
Հանրագիտարանի շապիկը
ՀեղինակՎ. Կատաև
Տեսակհանրագիտարան
Ժանրգիտահանրամատչելի
ԹեմաԱնտոն Չեխովի կյանքը և ստեղծագործությունը
Բնօրինակ լեզուռուսերեն
Էջեր696
Հրատարակված է«Լուսավորություն»
Հրատարակման տարեթիվ2011
ԳՄՍՀ978-5-09-019741-0

Պատմություն խմբագրել

Չեխովի հանրագիտարանի գրման գաղափարը ծնվել է 20-րդ դարի վերջին։ 1994 թվականին Գերմանիայի Բադենվայլեր քաղաքում կայացած Չեխովի երկրորդ միջազգային սիմպոզիումի (միջազգային գիտական համախորհրդակցություն) ժամանակ քննարկվել է Ա. Չեխովի կյանքին և գործունեությանը նվիրված հանրագիտարանի հրատարակման հարցը։ Հանրագիտարանի եռահատոր հրատարակության պատրաստմանը նախատեսվում էր տարբեր երկրների չեխովագետների մասնակցությունը՝ ներառյալ պրոֆեսոր Ռոլֆ-Դիտեր Կլուգը (Տյուբինգենի համալսարան, Գերմանիա), Դ. Ռեյֆիլդը (Լոնդոնի համալսարան, Անգլիա), տարբեր գիտնականներ ԱՊՀ-ից, Լեհաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Իտալիայից[1]։ Ռուսաստանից Չեխովի ստեղծագործությունների մասնագետներ Ալեքսանդր Չուդակովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չեխովի հանձնախմբի նախագահ Վլադիմիր Կատաևը, Իրինա Գիտովիչը դարձել են այդ բազմահատոր աշխատության առաջին կազմողներից։ Քանի որ աշխատանքը չի ֆինանսավորվել համապատասխան չափով, հանրագիտարանի ստեղծումը դանդաղ է առաջ գնացել։ 2011 թվականին Չեխովի հանրագիտարանը «Լուսավորություն» հրատարակչությունում տպագրվել է կրճատված տեսքով։

Բովանդակություն խմբագրել

Հանրագիտարանի սկզբում տեղադված է տարեգրություն՝ «Չեխովի կյանքի և ստեղծագործության համառոտ տարեգրություն»։ Տարեգրությանը հաջորդել է «Ա. Պ. Չեխովի ստեղծագործական ուղին» հոդվածը, դրանից հետո՝ «Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունը», «Ա. Պ. Չեխովի պոետիկան», «Ա. Պ. Չեխովի աշխարհայացքը»։ Հետաքրքիր են «Ա. Պ. Չեխովի ստեղծագործական ուղին» (Վ. Կատաև), «Մտավորականություն» (Վ. Կատաև), «Կրոն» (Ն. Կապուստին), «Գիտություն» (Պ. Դոլժենկով) հոդվածները։ Հայտնի չեխովագետներ Վ. Կատաևի, Ն. Կապուստինի, Ռ. Լապուշինի, Ի. Սուխիի, Ա. Ստեպանովի, Օ. Սկիբինայի, Մ. Ցիլևիչի, Ա. Չուդակովի հոդվածներում խոսվում է Չեխովի գեղարվեստական աշխարհի օրենքների, գրողի պատումի, սյուժեի կերտման, հանգույցների, վերնագրերի առանձնահատկություների մասին։ Հանրագիտարանում կա «Պոետիկա» բաժինը, նաև բաժին՝ նվիրված գրողի նամակներին։ «Ա. Պ. Չեխովի պոետիկան» բաժնում բաժնում ներկայացված են Ա. Ստեպանովի «Նշան», «Հանգույց» և «Հռետորություն» հոդվածները։ Ենթաբաժիններից են՝ «Արձակ», «Դրամատուրգիա», «Հրապարակախոսություն», «Նոթատետրեր» և «Չեխովի նամակները»։

Հանրագիտարանում առավել լիարժեք քննված են Չեխովի այն ստեղծագործությունները, որոնք ներառված են դպրոցական ծրագրում։ Դրանք «Տափաստան», «Մենամարտ», «Հիվանդասենյակ № 6», «Ձորակում», «Կաշտանկա» վիպակներն ու պատմվածքները, «Բալի այգին» պիեսը։

Եզրափակիչ «Թանգարաններ» և «Ա. Պ. Չեխովը դպրոցում» բաժիններում սեղմ ներկայացված են չեխովյան ութ թանգարանները, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում և արտասահմանում (Տագանրոգ, Ալեքսանդրովսկ-Սախալինսկ, Բադենվայլեր, Մոսկվա, Մելիխովո, Յալթա, Սումի), նկարագրված է Չեխովի ժառանգությունը դպրոցական գրականության դասընթացում։

Հանրագիտարանում շատ են Չեխովի ժամանակաշրջանի լուսանկարներով, գրողի ձեռագրերով նկարազարդումները։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • А. П. Чехов: энцикл./ Сост. и науч. ред.: В. Б. Катаев. — М.: Просвещение, 2011. — 695, [1] с.: ил., портр.; 30 см. — Указ. упоминаемых произведений А. П. Чехова: с. 679—683. — Указ. имен: с. 684—695. — 5000 экз. — ISBN 978-5-09-019741-0

Արտաքին հղումներ խմբագրել