Տափաստան (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքներից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տափաստան (այլ կիրառռումներ)

«Տափաստան։ Մի ուղևորության պատմություն» (ռուս.՝ Степь. Исто́рия одно́й пое́здки), Անտոն Չեխովի պատմվածքներից, գրել է 1888 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել «Հյուսիսային պարբերական» ամսագրում 1888 թվականի № 3 համարում (գրաքննության կողմից թույլատրվել է փետրվարի 25-ին), 75-167 էջեր։ Վիպակի հիմքում ընկած են 1887 թվականի գարնանը Մերձազով կատարած ուղևորության տպավորությունները. գրողի եղբայրը սա կոչել է ինքնակենսագրական[1].:

Տափաստան
ռուս.՝ Степь
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1888
Տեսարանտափաստան
Հրատարակվել է1888

Սյուժե խմբագրել

Պատմվածում քեռին իր մանկահասակ բարեկամին տանում է գիմնազիա։ Նրանց ուղեկցում է տեղական եկեղեցու բարի և պրակտիկ վանահայրը։ Զարմիկ Եգորուշկան տխուր է, որ լքել է հայրենի տունը։ Ճանապարհին նա հանդիպում է նոր մարդկանց, այդ թվում` գեղեցկուհի կոմսուհի Դրանիցկուն, սայլապաններին, ստորացված հրեաների ընտանիքին, հարուստ առևտրական Վարլամովին։ Հեղինակը կլանված նկարագրում է տափաստանային բնապատկերները։ Դմիտրի Գրիգորովիչին գրված նամակում նա վստահություն է արտահայտում.

  Պատմվածքը… կբացի իմ հասակակիցների աչքերը և ցույց կտա նրանց, թե ինչ հարստություն ու գեղեցկություններ են դեռևս մնում անձեռնմխելի, և ինչպես դեռ նեղության մեջ չէ ռուս նկարիչը։  

Գործող անձիք խմբագրել

  • Իվան Իվանովիչ Կուզմիչև- վաճառական
  • Հայր Քրիստափոր Սիրիյսկի («փոքրիկ երկարամազ ծերունի»), N-ской եկեղեցու վանահայր
  • Փոքրիկ Եգորուշկա, 9 տարեկան, մայրը` Օլգա Իվանովնան, քոլեջի քարտուղարի այրին և Կուզմիչևի հարազատ քույրը, որդուն ուղարկում է ընդունվելու գիմնազիա
  • Դենիսկա, կառապան
  • Վառլամով, տարեց վաճառական, գործարար և տիրողական
  • Մոիսեյ Մոիսևիչ, հրեա իջևանատեր
  • Սողոմոն, Մոիսեյ Մոիսևիչի եղբայր
  • Կոմսուհի Դրանիցկայա, գեղեցիկ, ազնիվ, հարուստ կին, որին ինչպես Կուզմիչևն է ասում, «թալանում է» ինչ որ լեհ Կազիմիր Միխայլիչը
  • Պանտելեյ, ծեր հավատացյալ, ով բոլորից առանձին է ուտում նոճու փայտից բռնակին խաչ ունեցող գդալով, և ջուր է խմում կանթեղից, պատմում է սարսափելի չմտածված պատմություններ
  • Էմելյան, նախկին երգիչ, ով Դոնցեում լողալիս մրսել է և այլևս չի կարողանում երգել
  • Դիմով, երիտասարդ չամուսնացած տղա, որ ձանձրույթից չգիտի` ինչ անել
  • Վասյա, լուցկու գործարանի նախկին բանվոր, ունի սոր տեսողություն և ուռած կարմիր կզակ
  • Կիրյուխա, սովորական տղամարդ
  • Նաստասյա Պետրովնա Տոսկունովա, Եգորուշկինի մոր ընկերուհին, հայր Քրիստափորն ու Իվան Իվանովիչը Եգորուշկային թողնում են նրա մոտ ապրելու

Հասարակական ընդունելություն խմբագրել

Հատկապես այս վիպակը երիտասարդ գրողին առաջին ճանաչումը բերեց և դարձավ նրա առաջնելույթը «մեծ գրականությունում»։ Հեղինակը հարազատներին տեղեկացնում էր ծանոթ գրականագետների արձագանքներին.

  Առաջինն ընթերցեց Սուվորինը և մոռացավ մի բաժակ թեյ խմել։ Իմ ներկայությամբ Աննա Իվանովնան երեք անգամ փոխեց այն, ծերուկը հրապուրված էր։ Պետերսենը հիացմունքից գլխի վրա էր քայլում։  

Վ. Պ. Բուրենինը վիպակում տեսնում էր Տուրգենևի և Տոլստոյի ավանդույթների ուղղակի շարունակությունը։ Դ. Ս. Միրսկին «Տափաստանը» համարում էր չեխովյան ստեղծագործությունների երկրորդ շրջանի կենտրոնական երկերից մեկը, երբ փոքրիկ պատմվածքների փոխարեն նա սկսեց գրել երկար վիպակներ «հաստ» ամսագրերի համար[2]։

  Նրանում չկան վաղ շրջանի հեքիաթների հիանալի ճարտարապետությունը, դա լիրիկական վիպակ է, բայց այն ստեղծված է կյանքի տափակ, տխուր և կիսախավար նյութերից։ Անծայրածիր տափաստանում տղայի միապաղաղ և երկար ճամփորդությունը հայրենի գյուղից մինչև հեռավոր քաղաք ձգվում է հարյուր էջ` դառնալով տխուր, մեղեդային և թախծոտ օրորոցային։  

Ամսագրային գրաքննադատներն ըստ արժանվույն չգնահատեցին Չեխովի գեղարվեստական նորարարությունը։ Հեղինակները հանդիմանում էին գաղափարազրկության և անիրականության, կենցաղը մանրուքներով ծանրաբեռնելու համար, որոնք արգելակում էին պատմելու ընթացքը և վիպակը դարձնում առավելապես ազգագրական պատում։ Իր ստեղծագործությունների ժողովածուի համար Չեխովը նշանակալիորեն վերամշակում է վիպակի նախնական տեքստը։

Էկրանացում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Текст повести Արխիվացված 2017-05-30 Wayback Machine, на основе издания: Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. АН СССР. Институт мировой литературы им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982 гг.