Ալեքսանդր Պավլովիչ Չուդակով (ռուս.՝ Алекса́ндр Па́влович Чудако́в, փետրվարի 2, 1938(1938-02-02)[1], Շչուչինսկ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2005(2005-10-03)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանասեր, գրականագետ և գրող, մանկավարժ, Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների մասնագետ։

Ալեքսանդր Չուդակով
ռուս.՝ Александр Павлович Чудаков
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1938(1938-02-02)[1]
ԾննդավայրՇչուչինսկ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2005(2005-10-03)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբանասեր, գրականագետ և արձակագիր
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
ԱմուսինՄարիետա Չուդակովա

Կենսագրություն

խմբագրել

1960 թվականին Ալեքսանդր Չուդակովն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1964 թվականից աշխատել է Համաշխարհային գրականության ինստիտուտում, դասավանդել Մոսկվայի պետական համալսարանում, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1983)[2]։ 1987 թվականից հետո եվրոպական և ամերիկյան համալսարաններում կարդացել է ռուս գրականության դասընթաց։ Եղել է Միջազգային չեխովյան ընկերության անդամ։

Չուդակովի գրչին են պատկանում հետևյալ գրականագիտական աշխատությունները. «Չեխովի բանաստեղծական արվեստը» (1971, անգլերեն թարգմանություն՝ 1983), «Չեխովի աշխարհը. ծագում և հաստատում» (1986), «Խոսք - իր - աշխարհ. Պուշկինից Տոլստոյ» (1992)։ Բացի այդ, նա հրապարակել է ռուս գրականության պատմության վերաբերյալ 200-ից ավելի հոդված, պատրաստել և մեկնաբանել Վիկտոր Շկլովսկու, Յուրի Տինյանովի ստեղծագործությունների ժողովածուները։

2000 թվականին «Զնամյա» ամսագրում հրապարակվել է Չուդակովի «Խավարը նստում է հին սանդուղքներին» վեպը, որը 2001 թվականին առաջադրվել է Բուկերյան մրցանակի։ Նույն վեպի համար 2011 թվականին գրողին հետմահու շնորհվել է «Տասնամյակի ռուսական Բուկեր» մրցանակը[3]։ Չուդակովն արժանացել է նաև «Զնամյա» հիմնադրամի մրցանակին (2000)։

Չուդակովը մահացել է 2005 թվականի հոկտեմբերի 3-ին՝ չպարզված հանգամանքներում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքի հետևանքով[4]։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովյան գերեզմանատանը[5]։

Այրին գրականագետ և հասարակական գործիչ Մարիետա Չուդակովան է։

Հիմնական աշխատություններ

խմբագրել
  • Поэтика Чехова. — М., 1971;
  • Мир Чехова: возникновение и утверждение. М., 1986;
  • Антон Павлович Чехов: книга для учащихся; [рец.: В. И. Коровин, Л. И. Соболев; ред. Л. А. Белова; худ. Б. Л. Рытман]. — М.: Просвещение, 1987. — 172 с. — (Биография писателя). — Доп. тираж 200 000 экз.
  • Слово — вещь — мир: от Пушкина до Толстого. — М., 1992;
  • Ложится мгла на старые ступени: роман-идиллия. — М. Время, 2012. — 638 с. — (Самое время!) — 13 000 экз. — ISBN 978-5-9691-0801-1.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Александр Павлович Чудаков
  3. «Русский Букер десятилетия присуждён посмертно» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Скончался известный литературовед и писатель Александр Чудаков
  5. Могила А. П. Чудакова

Գրականություն

խմբագրել
  • Александр Павлович Чудаков: Сборник (к 75-летию со дня рождения) / Сост.: С. Г. Бочаров, И. З. Сурат, М. О. Чудакова. — М.: Знак, 2013. — 454 с. — 1000 экз. — ISBN 978-5-9551-0664-9
  • Бочаров С. Г. Синяя птица Александра Чудакова // Новое литературное обозрение: журнал. — 2005. — № 75.
  • Долинин А. А. Памяти А. П. Чудакова // Новое литературное обозрение: журнал. — 2005. — № 75.
  • Рейфилд Д. «Он к величаньям ещё не привык…» // Новое литературное обозрение: журнал. — 2006. — № 77.
  • Соловьёва Т. Незаинтересованность собой. Александр Чудаков // Вопросы литературы: журнал. — 2015. — № 2.

Արտաքին հղումներ

խմբագրել