Չարլզ Հյուբերտ Հեյսթինգս Պերրի
Չարլզ Հյուբերտ Հեյսթինգս Պերրի (անգլ.՝ Sir Charles Hubert Hastings Parry, փետրվարի 27, 1848[1][2][3][…], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 7, 1918[1][2][3][…], Ռաստինգտոն, Arun, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտագետ։
Անգլիական ազգային երաժշտության մշակույթի վերածննդի շարժման նախաձեռնողն է։ 1883-1908 թվականներին դասավանդել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջում (1891 թվականից՝ պրոֆեսոր, 1894 թվականից՝ տնօրեն), միաժամանակ (1900-1908 թվականներին) եղել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Եղել է անգլիական երաժշտական բազմաթիվ ընկերությունների նախագահ։ Անտիկ և աստվածաշնչյան սյուժեներով իր օրատորիաներում, կանտատներում, խմբերգերում (տեսարաններ Պ․ Բ. Շելլիի «Ազատագրված Պրոմեթևս»-ից, «Հուդիթ», «Սավուղ արքա» և այլն) շարունակել է Գ․ Ֆ․ Հենևի ավանդույթները։ Գրել է նաև 5 սիմֆոնիա, նախերգանքներ, գործիքային և վոկալ անսամբլներ, եկեղեցական խմբերգեր, դրամատիկ թատրոնի երաժշտություն։ Հեղինակ է «Ուսումնասիրություններ մեծ կոմպոզիտորների մասին» (1886), «Երաժշտության արվեստը», «Երաժշտության արվեստի էվոլյուցիան» և այլ աշխատությունների։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #120059525 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Риман Г. Доктор музыки (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 476—477.
- ↑ 7,0 7,1 7,2 Риман Г. Пэрри (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1070—1071.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Kindred Britain
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Lundy D. R. The Peerage
Գրականություն խմբագրել
- Graves Ch․ Լ․, Hubert Parry, v․ 1-2, Լ․, 1926․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Հյուբերտ Հեյսթինգս Պերրի» հոդվածին։ |