Չարլզ Կարապետյան

հայ նկարիչ, արվեստների գործիչ

Չարլզ Կարապետյան (անգլ.՝ Charles Garabedian, 1923[4][5][6][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[7] - փետրվարի 11, 2016(2016-02-11)[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ։ Նրա երևակայական կտավներում խտացված են հունական և չինական սիմվոլները։ Նրա ստեղծագործություններում բացահայտվում է անձի ներաշխարհը՝ արտահայտելով գեղանկարի և քանդակի փոխհարաբերությունը։

Չարլզ Կարապետյան
Ի ծնեՉարլզ Կարապետյան
Ծնվել է1923
ԾննդավայրԴեթրոյթ, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 11, 2016(2016-02-11)[1][2]
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկահայ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Չարլզ Կարապետյանը ծնվել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում, հայ գաղթականների ընտանիքում, ովքեր ԱՄՆ են հասել մազապուրծ լինելով Մեծ եղեռնի ճիրաններից։ Կարապետյանի մայրը մահացել է, երբ նա երկու տարեկան է եղել, և հայրը, ենթարկվելով ավտովթարի, ի վիճալի չի եղել խնամելու երեք երեխաներին։ Մինչև տասը տարեկան Կարապետյանն ապրել է որբանոցում, այնուհետև հոր և զարմիկների հետ տեղափոխվել են Լոս Անջելես, Կալիֆոռնիա[8][9]։

1942-1945 թթ. Կարապետյանը ծառայել է Միացյալ Նահանգների օդային զինուժում՝ որպես կադրային սերժանտ, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է օդային։

1947-1948 թթ. GI Bil-ի հովանու ներքո Կարապետյանն սովորել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի բաժնում, այնուհետև պատմության բակալավրի աստիճանը ստացել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, մագիստրոսի աստիճան ստացել է 1961 թվականին։

Մեքսիկայում Կարապետյանը հետաքրքրվում է Խոսե Կլեմենտ Օրոնզկոյի և Դավիդ Ալֆարո Սիկերոսի որմնանկարներով։ Ցուցահանդեսների սկսում է մասնակցել 40 տարեկանում։ Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է Արևմտյան Հոլիվուդի Ceeje պատկերասրահում։ Նրա հետահայաց առաջին կայացած աշխատանքը՝ «Չինացի պարոն Հայդը», 1975, մեծ դեղին, գեղեցիկ գլուխ է՝ նման լուսաշող արևի՝ պարուրված աբստրակտ շողերով և ներկի ամպանման բծերով[10]։ Կարապետյանի ստեղծագործությունների թեմաներն են՝ պատերազմ, երաժշտություն, մարդու մարմին, մասնատում, հերոսություն, սեր, մահ, և այս ամենը պարուրված են մտերմությամբ և խորությամբ[11]։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սանտա Բարբարայում, Սակրամենտոյում, Լոս Անջելեսում։

1959-1992 թթ. դասավանդել է ԱՄՆ մի շարք համալսարաններում։

Ստեղծագործություններից գտնվում են Վաշինգտոնի Արվեստի Քորքորան պատկերասրահում, Սանտա Մոնիկայի Eli Broad հիմնադրամում, Լոս Անջելեսի թանգարանում, Բեստոնի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների թանգարանում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում, Փալմ Սփրինգ արվեստի թանգարանում, Սան Դիեգոյի ժամանակակից արվետսի թանգարանում[12]։

Մրցանակներ խմբագրել

  • Արվեստի հիմնադրամի ազգային մրցանակ, 1977 թ.
  • John Simon Guggenheim-ի հիշատակի կրթաթոշակ[13], 1979 թ.
  • Painting Juror, Արվեստի ազգային հիմնադրամ, 1987 թ.
  • Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, 2000 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://artforum.com/news/id=58056
  2. 2,0 2,1 2,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  4. https://rkd.nl/explore/artists/30185
  5. Union List of Artist Names
  6. Artnet — 1998.
  7. 7,0 7,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  8. Art review: 'Charles Garabedian: A Retrospective,' Santa Barbara Museum of Art
  9. «Charles Garabedian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  10. «Charles Garabedian: A Retrospective». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  11. «The Elusive Creativity of Charles Garabedian, Artist Receives Recognition in Retrospective of 50-Year Career» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  12. Չարլզ Կարապետյանի կենսագրությունը
  13. «Charles Garabedian, 1979 - US & Canada Competition Creative Arts - Fine Arts». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել