Չապալա լիճ (իսպ.՝ Lago de Chapala Լսել tʃa'pala), Մեքսիկայի ամենախոշոր քաղցրահամ լիճը[1]։ Գտնվում է Խալիսկո նահանգի Չապալա, Ջոկոտեպակ, Պոնսիտիան, Ջամայ համայնքներում և Միչոական նահանգի Venustiano Carranza and Cojumatlán de Régules համայնքներում[2]։

Picto infobox map.png
Չապալա լիճ
իսպ.՝ Lake Chapala

'
20°13′24″ հս․. լ. 103°02′38″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Հյուսիսային Ամերիկա
Երկիր Մեքսիկա Մեքսիկա
Հայելու բացարձակ բարձրությունը 1524 մ
Երկարություն 80 կմ
Լայնություն 18 կմ
Ավազանի մակերեսը 1,100 կմ²
Ծավալը 8.1 կմ³
Ամենամեծ խորությունը 10.5 մ
Միջին խորությունը 4.5 մ
Commons-logo.svg Վիքիպահեստում

ԱշխարհագրությունԽմբագրել

Գտնվում է Գվադալախարա քաղաքից 45 կմ հարավ-արևելք, տեղակայված է Խալիսկո և Միչոական նահագներում, 1524 մ բարձրության վրա։ Մոտավոր չափերը։ 80 կմ արևելքից արևմուտք և 18 կմ հյուսիսից հարավ, ծավալը՝ մոտ 1100 կմ2։ Լիճը մակերեսային է, միջին խորությունը 4,5 մետր, առավելագույնը՝ 10.5 մ։

ՆկարագրությունԽմբագրել

Չապալա լիճ են թափվում Լերմա, Ռիո Դուերո, Ռիո Սուլա և Ռիո Գուառաչա գետերը։ Լճից դեպի դուրս է հոսում Ռիո Գրանտե դե Սանտիյագոն գետը, որը հյուսիս-արևմուտքից թափվում է Խաղաղ օվկիանոս։ Լճի վրա են գտնվում երկու փոքր կղզիներ։

Ջրային ռեսուրսների գերշահագործման պատճառով լճին և նրա շրջակա տարածքին սպառնում է ջրի մակարդակի և որակի վտանգը։ Ջրի մակարդակի անկման պատճառով ձևավորվել են ջրիմուռների կղզյակներ։

Լիճը համարվում է մի քանի տեսակի չվող թռչունների (սպիտակ հավալուսն) և հազարավոր բնիկ բույսերի և կենդանիների բնակավայր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. von Bertrab Etienne (October 2003)։ «Guadalajara's water crisis and the fate of Lake Chapala: a reflection of poor water management in Mexico»։ Environment and Urbanization 15 (2): 127։ doi:10.1177/095624780301500204։ Վերցված է ապրիլի 16, 2011 
  2. Книга:Географический энциклопедический словарь, с. 538

Արտաքին հղումներԽմբագրել