Չան Մյոն (կոր.՝ 장면, 張勉, օգոստոսի 28, 1899(1899-08-28)[1], Ինչոն, Հարավային Կորեա - հունիսի 4, 1966(1966-06-04)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի քաղաքական գործիչ և դիվանագետ, Հարավային Կորեայի երկրորդ վարչապետը (1950-1952), յոթերորդ վարչապետը (1960-1961), չորրորդ փոխնախագահը (1956-1960)։

Չան Մյոն
John Myun.jpg
 
Կուսակցություն՝ Liberal Party?
Կրթություն՝ Manhattan College?
Մասնագիտություն՝ դիվանագետ, ուսուցիչ, լրագրող և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 28, 1899(1899-08-28)[1]
Ծննդավայր Ինչոն, Հարավային Կորեա
Վախճանի օր հունիսի 4, 1966(1966-06-04)[1] (66 տարեկան)
Վախճանի վայր Սեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Flag of South Korea (1949–1984).svg Հարավային Կորեա
 
Ինքնագիր Chang Myon signature.jpg

Կաթոլիկ է։ 1921 թվականին ընդունվել է Նյու Յորքի Մանհեթեն կաթոլիկ քոլեջը, ավարտել է 1925 թվականին։

1949-1951 թվականներին ԱՄՆ-ում եղել է դեսպան։

1960 թվականի մարտ ամսվա նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Ժողովրդական կուսակցությունից եղել է փոխնախագահի թեկնածու։ Քանի որ նախագահն ընտրվեց անվիճելի հիմքերով, Լի Սին Մանի վարչակարգի ընդդիմությունը հույսը դրել էր փոխնախագահի ընտրության վրա։ Ընտրությունների պաշտոնական արդյունքներով փոխնախագահ ընտրվեց կառավարող Ազատամտական կուսակցության թեկնածուն՝ Լի Գի Բունը, ով հավաքել էր գրեթե 80% ձայն Չան Մյոնի 17,5% ձայնի դեմ։ Դրա հետ մեկտեղ Չան Մյոնը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են արտաքին գործերի նախարարի կողմից։ Այդ նույն օրը Մասանում սկսվեցին ընտրություների կեղծված արդյունքների դեմ ցույցեր, որոնք վերաճեցին Ապրիլյան հեղափոխության։

1960 թվականի օգոստոսին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և զբաղեցրել է մինչև 1961 թվականի մայիսի 16-ի ռազմական հեղաշրջումը և Երկրորդ հանրապետության տապալումը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)

ՀղումներԽմբագրել