Royal Flight
Royal Flight, ռուսական ավիաընկերություն, իրականացնում է չարտերային թռիչքներ։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Աբականում[2]։ Մինչև 2014 թվականի հուլիսի 11-ը ավիաընկերությունը հայտնի էր Աբական Ավիա անվանումով, և հիմնականում իրականացնում էր բեռնափոխադրումներ ներքին և միջազգային չվերթներով։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին և սկսել է գործունեությունը 2014 թվականի հուլիսի 11-ից[3]։
Royal Flight | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1992 թվականին (Աբական ավիա) | |||
Գործունեության սկիզբ | 2014 թվականի հուլիսի 11-ին | |||
Կենտրոններ | Abakan International Airport? | |||
Նավատորմ | 6 | |||
Գլխամաս | Աբական, Ռուսաստան | |||
Ղեկավարություն | Բեսիկի Կվիրկվիյա (գլխավոր տնօրեն) | |||
royalflight.ru |
Պատմություն
խմբագրելԱվիաընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին Աբական Ավիա անվանմամբ, այնուհետև անվանումը փոխվել է՝ Royal Flight։ 1993 թվականի ավիաընկերությունը ստացավ վկայական, որով իրականացրեց իր առաջին թռիչքը։ Մինչև 2003 թվականը ավիաընկերությունը իրականացրել է բեռնափոխադրումներ Չինաստանից դեպի Ռուսաստան։ 2014 թվականին ավիաընկերությունը ստացել է նոր անվանում «Royal Flight», որը մինչ այժմ պահպանվել է։ Ավիաընկերությունը առաջինը շահագործել է Boeing 757-200 ինքնաթիռը։ 2014 թվականի մարտի 8-ին Դոմոդեդովո օդանավակայանից իրականացվել է իր առաջին թռիչքը դեպի՝ Մոսկվա - Ստամբուլ[3]։ 2015 թվականի մայիսի 25-ից ավիաընկերությունը իր չվերթները Դոմոդեդովո օդանավակայանից տեղափոխել է Շերեմետևո օդանավակայան։ Նոր օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ է իրականացրել դեպի՝ Պրահա, Ճապոնիա, Բարսելոնա, և Կրետե։ Ավիաընկերությունը չվերթները իրականցրել է E և F տերմինալներից։
Չվերթը
խմբագրել2015 թվականի փետրվարին ավիաընկերության չվերթը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից[4]՝։
Ինքնաթիիռի տեսակը | Շահագործված | Պատվերված | Տեղերի քանակը | Նշումներ | |
Y | Ընդհանուր | ||||
Boeing 737-800 | 1 | 3 | 189 | 189 | Կառաքվեն 2015-2016 թվականներին[5] |
Boeing 757-200 | 5 | - | 224 | 224 | Կվարձակալվեն |
235 | 235 | ||||
Ընդամենը | 6 | 3 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.iata.org/en/publications/directories/code-search/?airline.search=rl
- ↑ «Royal Flight - Деятельность компании». Royalflight.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 3,0 3,1 «Royal Flight - О компании». Royalflight.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Royal-Flight Fleet Details and History» (անգլերեն). Planespotters.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Авиакомпания Royal Flight получит первый Boeing 737NG». ATO.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.