Կոտուց (լեռնագագաթ)

լեռ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոտուց (այլ կիրառումներ)

Կոտուց, Կոտուց սար, Քեթուզդաղ, Քեթուզսար, Քեթուս, Քյութուզդաղ, լեռնագագաթ Հայաստանի Արարատի մարզի կենտրոնում՝ համանում լեռներում (Երանոսի լեռների հարավային ճյուղավորություններից), Ուրցաձոր գյուղից 6,8-7 կմ հյուսիս-հյուսիս-արևելք, Ուրցաձոր գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Տեղադրման կոորդինատներ 39°58′37″ հս․. լ. 44°46′21″ ավ. ե.HGЯO։ Լանջերը կտրտված են մանր ձորակներով և ծածկված չորադիմացկուն թփուտներով ու խոտաբույսերով։ Լեռան գագաթը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Հարավ-արևելյան լանջին գտնվպւմ է Տափի բերդ[1]։ Բարձրությունն է 2061,5 մ։ Լանջերը զառիթափ են՝ 35-55°՝ ծածկված աղքատիկ բուսականությամբ։ Համեմատաբար հեշտ հաղթահարելի է հյուսիսարևելյան կողմից[2][3]։

Կոտուց
Kotouts Mountain 11.jpg
Կոտուց լեռը ձմռանը
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ
Պահպանման տարածքԽոսրովի անտառ արգելոց
##Կոտուց (լեռնագագաթ) (Հայաստան)
RedMountain.svg

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Կոտուց լեռ»։ www.armgeo.am։ Armenian Geographic։ Վերցված է 2020-07-14 
  2. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 72 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 229 — 992 էջ։