Ուրվականները Վենետիկում
«Ուրվականները Վենետիկում» (անգլ.՝ A Haunting in Venice), ռեժիսոր Քեննեթ Բրանայի դետեկտիվ ֆիլմը, որը հանդիսանում է Ագաթա Քրիստիի «Խնջույք Հելոուինի ժամանակ» վեպի էկրանավորումը։ Աշխատանքները սկսվել են 2022 թվականին, պրեմիերան կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին։ Էրքյուլ Պուարոյին այս ֆիլմում, ինչպես և նախորդ երկուսում մարմնավորել է հենց ինքը՝ ռեժիսորը։
Երկիր | ԱՄՆ Միացյալ Թագավորություն Իտալիա |
---|---|
Ժանր | միստիկ ֆիլմ, քրեական ֆիլմ, վեպի էկրանավորում, դետեկտիվ ֆիլմ, ֆիլմ ոստիկանության մասին[1], դրամա[1], թրիլեր[1] և նեո նուառ |
Թեմա | սպանություն և Հելոուին |
Հիմք | Հելոուինի երեկույթ |
Թվական | սեպտեմբերի 13, 2023[1], սեպտեմբերի 15, 2023[2] և սեպտեմբերի 14, 2023[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քեննեթ Բրանա[1] |
Պրոդյուսեր | Ռիդլի Սքոթ, Սայմոն Քինբերգ, Մարկ Գորդոն և Judy Hofflund? |
Սցենարի հեղինակ | Մայքլ Գրին[1] |
Դերակատարներ | Քեննեթ Բրանա, Ջեյմի Դորնան, Միշել Եո, Ռիկարդո Սկամարչո, Jude Hill?, Kyle Allen?, Քելլի Ռայլի, Կամիլ Կոտին, Թինա Փեյ և Emma Laird? |
Օպերատոր | Հարիս Զամբարլուկոս |
Երաժշտություն | Հիլդուր Գուդնադոտիր |
Պատմվածքի վայր | Վենետիկ |
Նկարահանման վայր | Pinewood Studios և Վենետիկ |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | 60 000 000 $ |
Նախորդ | Մահը Նեղոսի վրա |
A Haunting in Venice (2023 film) Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրել1947 թվականին թոշակի անցծ Էրքյուլ Պուարոն ապրում է Վենետիկում։ Նա նախկին ոստիկան Վիտալե Պորտֆալիոյին վարձել է որպես թիկնապահ։ Հելոուինի օրը դետեկտիվ ժանրի գրող Արիադնա Օլիվերը համոզում է Պուարոյին մասնակցել հայտնի օպերային երգչուհի Ռովենա Դրեյքի պալատում կայանալիք հոգեկանչման արարողությանը և պատռել Ջոյս Ռեյնոլդսի դիմակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բուժքույր է եղել, իսկ հետո դարձել է մեդիում։
Ռովենան վարձում է Ջոյսին, որպեսզի օգնի նրան շփվել իր դստեր՝ Ալիսիայի հետ, որն ըստ տեղեկությունների, ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ իր փեսացու՝ խոհարար Մաքսիմ Ջերարդը խզել է իրենց նշանադրությունը։ Ներկա հյուրերի մեջ են լինում նաև Մաքսիմը, Ռովենայի տնային տնտեսուհի Օլգա Սեմենովան, Դրեյքի ընտանեկան բժիշկ Լեսլի Ֆերիերը և նրա որդին՝ Լեոպոլդը, ինչպես նաև Ջոյսի գնչու օգնական Դեզդեմոնա Հոլանդը։
Սեանսի ընթացքում Պուարոն եզրակացնում է, որ Ջոյսն ունի երկու օգնական և հայտնաբերում է Դեզդեմոնայի խորթ եղբորը՝ Նիկոլասին, որը թաքնվում է բուխարիում։ Ջոյսը հանկարծ խոսում է Ալիսիայի ձայնով և ասում, որ հյուրերից մեկը սպանել է իրեն։ Պուարոն փորձում է դիմակայել Ջոյսին, որը նրան հորդորում է հանգստանալ և տալիս է իր դիմակն ու խալաթը։ Վայրկյաններ անց՝ այն բանից հետո, երբ անհայտ հարձակվողը քիչ էր մնում խեղդեր Պուարոյին, խնձոր վերցնելու ժամանակ՝ Ջոյսին հայտնաբերում են բակում գտնվող արձանի վրա կախված։
Քանի որ փոթորիկը շրջափակել է պալատը՝ Պուարոն զրույց է ունենում հյուրերի հետ, որի ընթացքում նա ականատես է լինում Ալիսիայի ուրվականի հայտնվելուն և լսում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը կամաց երգում։ Հետաքննությունը հանգեցնում է տարակուսելի արդյունքների՝
- Լեսլին, որը Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման ժամանակ իր փորձառություններից լրջորեն տրավմա ստացած աղջիկ է սիրահարված է Ռովենային։
- Մաքսիմը, որը սկզբում հրավիրված չէր, խզել է նշանադրությունը, քանի որ Ռովենան հավանություն չէր տալիս նրան, իսկ Ալիսիան տարված էր մորը երջանկացնելու մոլուցքով։
- Նիկոլասը և Դեզդեմոնան գողանում էին Ջոյսի ունեցվծքից և մտադիր էին այդ գումարն օգտագործել Սենթ Լուիս մեկնելու համար, որտեղ նրանք սիրահարվել են իրար՝ ռազմկան ճամբարում «Հանդիպեք ինձ Սենթ Լուիսում» ֆիլմի կեսը դիտելուց հետո։
- Լեոպոլդը պնդում է, որ լսել է ժանտախտից մահացած երեխաների ոգիների ձայները, երբ պալատը մանկատուն էր և որ դրանք նույն ձայներն են, որոնք լսել է Պուարոն։ Ասում են, որ ոգիները հետապնդում և սպանում են բոլոր բժիշկներին կամ բուժքույրերին, ովքեր անցնում են դռան շեմը։
Երբ հյուրերը հայտնվում են ստորգետնյա սենյակում, որտեղ գտնվում են մահացած երեխաների մնացորդները, Լեսլին խուճապի է մատնվում և քիչ է մնում սպանի Մաքսիմին։ Նա փակվում է երաժշտական սենյակում՝ իրեն կարգի բերելու համար, ինչից հետո Ռովենան Պուարոյին տալիս է միակ բանալին։ Ուսումնասիրելով Մաքսիմի հրավերը՝ Պուարոն գալիս է այն եզրակացության, որ այն ուղարկվել է Օլիվերի կողմից, ով կապի մեջ է Վիտալեի հետ։ Վիտալեն, որը հետաքննում էր Ալիսիայի մահը, Ջոյսին տրամադրում է անձնական տվյալներ, մինչդեռ Օլիվերը հույս է ունենում օգտագործել Պուարոյի անկարողությունը՝ գերբնական ուժերը իր հաջորդ գրքի սյուժե օգտագործելու համար։ Այնուհետև Լեսլիին գտնում են դանակահարված և սպանված վիճակում
Հավաքելով մնացած հյուրերին, Պուարոն բացահայտում է, որ Ռովենան մարդասպան է։ Ալիսիային իր համար պահելու մոլուցքով նա խզել է իր կապը Մաքսիմի հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ նրանք պատրաստվում են հաշտվե, և սկսել է նրան տալ ռոդոդենդրոններից հանված փոքր քանակությամբ թունավոր հալյուցինոգեն մեղր, որպեսզի թուլացնի նրան, իսկ հետո խնամի։ Մի գիշեր Օլգան անգիտակցաբար Ալիսիային թեյ է տվել, որը մահացու չափաբաժին է պարունակել։ Ռովենան, վախենալով բացահայտումից՝ կեղծել է Ալիսիայի ինքնասպանությունը։ Երբ Ռովենան սկսել է շանտաժի սպառնալիքներ ստանալ, նա սկսել է կասկածել Ջոյսին կամ Լեսլիին։ Նա Ջոյսին դրդել է սպանության այն բանից հետո, երբ սխալմամբ փորձել է խեղդել Պուարոյին, իսկ հետո Լեսլիին ստիպել է դանակահարել իրեն՝ սպառնալով սպանել Լեոպոլդին։ Հերոսուհին հույս է ունեցել երկու մահն էլ ներկայցնել որպես երեխաների անեծքի մաս։ Երբ Պուարոն տանիքում հանդիպում է Ռովենային, նրանք երկուսն էլ հավատում են, որ հայտնվում է Ալիսիայի ուրվականը, որը Ռովենային քարշ է տլիս շենքից և տանում է ջրանցք, որտեղ նա խեղդվում է։
Երբ լուսաբացը բացվում է Պուարոն խզում է իր ընկերությունը Օլիվերի հետ, որոշում է չհեռացնել Վիտալեին և չբացահայտել նրա մասնակցությունը սեանսին և մասնավոր կերպով բացահայտել Լեոպոլդին որպես շանտաժիստ։ Լեոպոլդը բացատրում է, որ ինքը հասկացել հոր կողմից կատարված թունավորման մասին՝ կարդալով, որ Ռովենայի առաջին գլխավոր դերը օպերայում կոչվել է «թույների արքա»։ Պուարոն առաջարկում է, որ Լեոպոլդն ու Օլգան մաքրեն իրենց խիղճը՝ օգտագործելով այդ գումարը՝ Ամերիկայում Հոլանդացիներին նոր կյանք սկսելու գործում օգնելու համար։ Նշելով հանդերձյալ կյանքի առկայության հնարավորությունը՝ նա վերադառնում է տուն՝ նոր գործեր քննելու
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քեննեթ Բրանա | Էրկյուլ Պուարո |
Քայլ Ալլեն | Մաքսիմ Ջերարդ |
Քամիլ Քոթեն | Օլգա Սեմենովա |
Ջեյմի Դորնան | բժիշկ Լեսլի Ֆերիեր |
Թինա Ֆեյ | Արիադն Օլիվեր |
Ջուդ Հիլլ | Լեոպոլդ Ֆերիեր |
Ալի Հան | Նիկոլաս Հոլանդ |
Էմմա Լեյրդ | Դեզդեմոնա Հոլանդ |
Քելլի Ռայլի | Ռովենա Դրեյք |
Ռիկրդո Սկամարչո | Վիտլե Պորտֆալիո |
Միշել Եո | Ջոյս Ռեյնոլդս |
Ռոուեն Ռոբինսոն | Ալիսիա Դրեյք |
Էսթեր Ռեյ Թիլոթսոն | երիտասարդ Ալիսիա Դրեյք |
Արտադրություն և պրեմիերա
խմբագրելՆախագծի մասին պաշտոնապես հայտարարվել է 2022 թվականի հոկտեմբերին։ Նկարահանումները սկսվել են 2022 թվականի նոյեմբերին և տեղի են ունեցել Լոնդոնում և Վենետիկում։ «Ուրվականները Վենետիկում» ֆիլմը Ագաթա Քրիստիի երրորդ գրքի էկրանավորումն է, որտեղ Քենեթ Բրանան Հերկուլ Պուարոյի դերի ռեժիսորն ու կատարողն է։ Մյուս դերերը ստացել են Ջեյմի Դորնանը, Միշել Եոն, Քայլ Ալենը, Թինա Ֆեյը[4][5][6]։ Պրեմիերան կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին։
Ընկալում
խմբագրել«Նյու Յորք Թայմս»-ից Ջեյսոն Զինոմանը ֆիլմն անվանել է «սարսափի ընդհտումներով հետաքննություն» և գրել է՝ «Ժանրերը առանձնացնելով, ֆիլմը կարող է մնալ մեջտեղում։ Բայց սա իր հմայքն ունի։ Անփոփոփխ են մնացել նրբագեղ վիզուալները՝ Հարիս Զամբարլուկոսի ապշեցուցիչ կինեմատոգրաֆիան, որը սահմանում է ֆիլմի իրական ժանրը՝ որպես շքեղ, հնաոճ հոլիվուդյան ժամանց»[7]։ «Լոս Անջելես Թայմս»-ից Ջասթին Չանգն ասել է՝ «Ֆիլմից մնացել է ոչ թե սովորական հուշումներն ու կարմիր գծերը [...], այլ վշտի ազատ լողացող մթնոլորտը, որը հիմնականում պայմանավորված է հերոսների՝ պատերազմի մասին բուռն հիշողություններով, որը ավարտվել է մի քանի տարի առաջ»[8]:The Washington Post ից Էնն Հորնադեյը ֆիլմն անվանել է «մռայլ»։ Քննադատները բարձր են գնահատել դերասանակն խաղը[7][8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ «Актер «50 оттенков серого» Джейми Дорнан снимется в экранизации детектива Агаты Кристи». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Kenneth Branagh’s Third Hercule Poirot Film ‘A Haunting in Venice’ Casts Tina Fey, Jamie Dornan, Michelle Yeoh and More
- ↑ «Объявлена новая экранизация романа Агаты Кристи». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 7,0 7,1
{{cite news}}
: Empty citation (օգնություն) - ↑ 8,0 8,1 Chang, Justin (2023 թ․ սեպտեմբերի 14). «Review: With 'A Haunting in Venice,' Kenneth Branagh's Agatha Christie series hits its stride». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրվականները Վենետիկում» հոդվածին։ |