Մորիս Ուտրիլլո
Մորիս Ուտրիլլո (դեկտեմբերի 26, 1883[1][2][3][…], Մոնմարտր, Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4] - նոյեմբերի 5, 1955[5][6][7][…], Դաքս), ֆրանսիացի նկարիչ։
Մորիս Ուտրիլլո Maurice Utrillo | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնմարտր, Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 1955[5][6][7][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Դաքս |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8] |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | Փարիզյան դպրոց |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Toits à Montmagny?, L'Impasse Cottin? և La Porte Saint-Martin? |
Ուսուցիչ | Սյուզաննա Վալադոն |
Ներշնչվել է | Սյուզաննա Վալադոն[9], Գյուստավ Կուրբե[10] և Կամիլ Պիսսարո[10] |
Պարգևներ | |
Մայր | Սյուզաննա Վալադոն |
ստորագրություն | |
Maurice Utrillo Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Աշակերտել է մորը՝ նկարչուհի Սյուզան Վալադոնին։ Կրել է Կամիլ Պիսսառոյի ազդեցությունը։ Նկարել է Մոնմարտրի նեղ ու կարծես մեռած փոքրիկ փողոցները։ Մորիս Ուտրիլլոյի արվեստը ծաղկում է ապրել 1908-1910-ական թվականներին։ Այդ՝ այսպես կոչված սպիտակ շրջանի գործերում մի քիչ միամիտ, խստաշունչ կոմպոզիցիայի հավասարակշռությունը, գծանկարի գրաֆիկականությունը, նկարելակերպի ընդգծված ֆակտուրայնությունը զուգորդված են սառը-թափանցիկ (երբեմն՝ տաք տոներով մեղմացված) գունաշարի նրբերանգավորմանը, մթնոլորտի թարմ նոսրացմանը, այդ հայեցողական մելամաղձոտ ընդհանուր տրամադրության մեջ ոչ սակավ հնչում են մարդու խորթացման դառը, նույնիսկ ողբերգական նոտաներ («Փողոց Մոնմարտրում», մոտ 1910, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Մուլեն դը լա Գալետ», 1915, մասնավոր հավաքածու, Փարիզ)։ 1920-ական թվականներից Մորիս Ուտրիլլոյի ներկապնակը դարձել է պայծառ, բնանկարների հուզական կառույցը՝ մաժորային («Սեն Ռուստիկ փողոցը», 1922, մասնավոր հավաքածու, Միլան)։
Պատկերասրահ խմբագրել
-
Լեպիկ փողոցը
-
Մոդիլյանիի Փարիզը
-
Եկեղեցի Փարիզի արվարձանում
-
Ռատուշան դրոշով
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Maurice Utrillo (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/karin-badt/now-in-paris-valadan-and_b_201956.html
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Maurice Utrillo (նիդերլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://presidence.fr/en/artists/maurice-utrillo/#:~:text=Maurice%20Utrillo%27s%20life%20was%20largely,other%20painters%20of%20his%20generation.
- ↑ 10,0 10,1 https://www.henryandrosepearlmancollection.info/artist/maurice-utrillo
Գրականություն խմբագրել
- Petrides P. L’oeuvre complete de Maurice Utrillo. — 1959.
- Утрилло. Париж. [Альбом, авт.-сост. М. Н. Прокофьева]. — М.: 1969.
- Utrillo, sa vie, son oeuvre, Jean Fabris, Claude Wiart, Alain Buquet, Jean-Pierre Thiollet, Jacques Birr, Catherine Banlin-Lacroix, Joseph Foret. — P.: Editions Frédéric Birr, 1982.
- Утрилло Морис. К портрету художника / Авт.-сост. и пер. с фр. Е. А. Савицкая. — М.: Изобразительное искусство, 1988. — 240 с.
Արտաքին հղումներ խմբագրել
- Статья на сайте «1 сентября»
- Картины Мориса Утрилло в музеях мира на сайте ArtcyClopedia
- Париж на картинах Мориса Утрилло
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորիս Ուտրիլլո» հոդվածին։ |