«Ուռկանով ձկնորսը» (ֆր.՝ Pêcheur à l'épervier), ֆրանսիացի գեղանկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Ֆրեդերիկ Բազիլի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1868 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 134 × 83 սմ։

Ուռկանով ձկնորսը
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Բազիլ
տարի1868
բարձրություն134 սանտիմետր
լայնություն83 սանտիմետր
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էArp Museum Bahnhof Rolandseck?
հավաքածուCollection Rau for UNICEF?
սեփականատերGustav Rau?
https://thearkofgrace.com/2012/07/09/fisherman-with-a-net-1868/, https://www.bazille-catalogue.com/fisherman-with-a-net-45.html կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Ուռկանով ձկնորսը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Երրորդ աշխարհի երկրների Ռաու ֆոնդում (Ցյուրիխ, Շվեյցարիա)

Պատմություն խմբագրել

Գրեթե ամեն ամառ Ֆրեդերիկ Բազիլն ուղևորվում էր Ֆրանսիայի հարավ՝ Մոնպելիե, որտեղ պլեների ժամանակ մերկ բնորդներին։ Տեղի բնակիչների շրջանում տարածված էր նուդիզմը, որի դեմ պայքար էին մղում տեղի իշխանությունները։ Բազիլը կտավը սկսել է նկարել Լեզ գետի ափին՝ Մոնպելիեում և ավարտել իր արվեստանոցում, Փարիզի Կոնդամին փողոցում[1][2]։

Նկարը դրական արձագանք է գտել հեղինակի հարազատների և գործընկերների շրջանում։ Հեղինակն առաջարկել է նկարը ցուցադրել 1869 թվականին կայացած Փարիզյան սալոնում, սակայն մերժվել է «անպարկեշտության և չափազանց ռեալիստական լինելու համար», իսկ «Գյուղի բնատեսարան» կտավը թույլատրվել է ժյուրիի կողմից։ Չնայած Պիեռ Բոնարի և Ալեքսանդր Կաբանելի աջակցությանը, նկարի ցուցադրության մերժումը Բազելին խորը վիշտ պատճառեց[1]։

Նկարի մերժումից հետո հեղինակն այն կախեց իր արվեստանոցում։ Նա նույնիսկ նկարը ներառեց «Նկարչի արվեստանոցը Կոնդամին փողոցում» կտավում, որը ստեղծել է 1870 թվականին[1]։

Ստեղծման պահից մինչև հեղինակի մահը կտավը մնացել է նրա արվեստանոցում։ 1870 թվականին նկարը դառնում է հեղինակի եղբոր՝ Մարկ Բազիլի սեփականությունը և պահվում Մոնպելիեի տանը։ 1923 թվականին նկարը ժառանգում է նկարչի եղբորորդին՝ Անդրե Բազիլը։ Հետո նկարը տնօրինել է մադամ Ռաշու-Բազիլը։ 1959-1961 թվականներին Ժան Դավրեն, ով նկարի սեփականատերն էր, իր հետ բերում է Փարիզ։ 1961 թվականի հունիսի 23-ին այն վաճառվել է և այսօր գտնվում է Երրորդ աշխարհի երկրների Ռաու ֆոնդում[2][3]։

Նկարագիր խմբագրել

«Ուռկանով ձկնորսը» ստեղծագործությունում հեղինակը առաջին պլանում նկարել է մկանուտ մերկ տղամարդու, որը թիկունքով է կանգնած։ Տղամարդը կանգնած է գետի ափին՝ ծառի ստվերում․ դրսում արևային պայծառ օր է։ Ձեռքին բռնել է ուռկանը և պատրաստվում է այն նետել գետը։ Տղամարդու մարմինը լարված է։ Այդ լարվածությունն էլ ավելի է ընդգծվում, երբ հետին պլանում երևում է խոտերին նստած վտիտ տղամարդը։ Այդ մարդը նման է Հռոմեական «Փուշը հանող տղան» անտիկ արձանին[1]։ Երկու ֆիգուրներն էլ նկարված են կտրուկ ուրվագծերով, որոնք կարծես մեկուսացնում են նրանց ընդհանուր լանդշաֆտից․ մարմինների վրա չկա ուժեղ արևի լույս»[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

[անգլ.]. — New York : Metropolitan Museum of Art, 1994. — P. 334. — 486 p. — ISBN 978-0-87-099717-4.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Masculine. The Nude Man in Art from 1800 to the Present Day». www.musee-orsay.fr (անգլերեն) — Musée d’Orsay. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  • «Fisherman with a Net. Jean Frederic Bazille». www.the-athenaeum.org (անգլերեն) — The Athenaeum. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  • «Frédéric Bazille. Pêcheur à l'épervier». www.desordre.net (ֆրանսերեն) — Desordre. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.