Ուոլսոլ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուոլսոլ (անգլ.՝ Walsall), արդյունաբերական քաղաք Անգլիայի Արևմտյան Միդլենդ շրջանում։ Այն հեռու է Բիրմինգհամից 12.9 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 9.6 կմ դեպի արևելք Վուլվերհեմպտոն քաղաքից։
Քաղաք | ||
---|---|---|
Ուոլսոլ | ||
Walsall | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Արևմտյան Միդլենդ | |
Խոսվող լեզուներ | Անգլերեն | |
Բնակչություն | 67․594 մարդ (201) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01922 | |
Փոստային դասիչ | WS1 | |
Պաշտոնական կայք | cms.walsall.gov.uk | |
| ||
Ուոլսոլը Ուոլսոլի Մետրոպոլիտան ավանի վարչական կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ քաղաքն ունեցել է 67․594 բնակիչ։
ՊատմությունԽմբագրել
Կա վարկած, որ Ուոլսոլ անվանումը գալիս է «Ուոլ Հալ» ("Walh halh") բառից, որը նշանակում է «Ուելսերեն խոսողների տարածք»։ 1002 թվականի փաստաթղթերի մեջ Ուոլսոլը անվանվում է «Ուալեշո» ('Walesho'), սակայն որպես արդյունք Դոմսդեյ գրքում չի նշվում Ուալեշո անվանումը։
Արդյունաբերական հեղափոխությունԽմբագրել
16-րդ դարում, արդյունաբերական հեղափոխության հետևանքով 2000 բնակիչ ունեցող Ուոլսոլ գյուղը 200 տարվա ընթացքում վերածվեց 86․000 բնակիչ ունեցող քաղաքի։ Այն արդյունաբերում էր բազմազան ապրանքներ, օրինակ՝ թամբեր, շղթաներ, չառաստներ և կերամիկական ապրանքներ։
ԺողովրդագրությունԽմբագրել
Ուոլսալը համեմատած | ||||
---|---|---|---|---|
ՄԲ-ի 2001 թվականի մարդահամար | Ուոլսոլ | Ուոլսոլի Մետրոպոլիտան ավան | Արևմտյան Միդլենդ ավան | Անգլիա |
Ընդհանուր բնակչությունը | 170,994 | 253,499 | 2,284,093 | 49,138,831 |
Սպիտակամորթներ | 81.6% | 86.4% | 79.6% | 90.9% |
Ասիացիներ | 14.6% | 10.5% | 13.5% | 4.6% |
Սևամորթներ | 1.7% | 1.4% | 3.9% | 2.3% |
Մեծ Բրիտանիայի 2001 թվականի մարդահամարի արդյունքում՝ Ուոլսոլը 170997 բնակչությամբ ճանաչվել է Արևմտյան Միդլենդ ավանի 4-րդ ամենաճանամեծ բնակչություն ունեցող քաղաքը։
Ուոլսոլի Մետրոպոլիտան ավանի Կրոնական բաշխումը ունի մոտավորապես այսպիսի տեսք՝
- 80% Քրիստոնյաներ
- 10% Մուսուլմաններ
- 6% Սիկխիզմ
- 3% Հինդուիզիմի հետևորդներ
- 2% Այլ կրոնի հետևորդներ
ՄշակույթԽմբագրել
ԹանգարաններԽմբագրել
Ուոլսոլում կա 2 թանգարան՝ Ուոլսոլ թանգարանը և Ուոլսոլի կաշվի թանգարանը։ Ուոլսոլի թանգարանում ցուցադրված են տեղական պատմական իրերը, որոնք հիմնականում վերցված են արտադրական վաճառքներից. կան նաև ազատ տարածք ժամանակավոր ցուցադրությունների համար։ Իսկ կաշվի թանգարանում ցուցադրված են տարբեր կաշվե իրեր և կաշեգործների կողմից վերամշակված այլ կաշվե նյութեր։
ՊատկերասրահԽմբագրել
Ուոլսոլը միջին ժամանակներում, 15-րդ դար ջրանկար, հեղինակ՝ Հենրի Սոմերֆիլդ