Մյուլուզ
Մյուլուզ (ֆր.՝ Mulhouse [myˈluːz]), Մյուլհաուզեն (գերմ.՝ Mülhausen)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստի շրջանում[4](նախկինում Էլզաս-Շամպան-Արդենի-Լոտարինիգիյա), դեպարտամենտ՝ Վերին Ռայնի, օկրուգ՝ Մյուլուզ, կանտոններ՝ Մյուլուզ -1, Մյուլուզ-2 և Մյուլուզ-3[5]: Մինչև 2015 թվականի մարտը քաղաքը համարվում էր Մյուլուզ-Նոր, Մյուլուզ-Սյուդ, Մյուլուզ-Ուեստ և Մյուլուզ-Էստ (օկրուգ Մյուլուզ) կանտոնների վարչական կենտրոնը։
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Մյուլուզ | |||||
ֆր.՝ Mulhouse[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Գրանդ Էստ | ||||
Դեպարտամենտ | Վերին Հռենոս | ||||
Մեր | Jean Rottner (2014—2020) | ||||
Մակերես | 22,18 կմ² | ||||
ԲԾՄ | 240 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Չափավոր կլիմա | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▼109 443 մարդ (հունվարի 1, 2017)[2] | ||||
Խտություն | 4993,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 68100[3] և 68200[3] | ||||
Պաշտոնական կայք | mulhouse.fr | ||||
| |||||
Քաղաքը Վերին Ռայնի վարչական բաժանման ամենամեծ քաղաքն է և Էլզասի երկրորդ կարևոր քաղաքը: Համայնքի տարածքը 22,18 կմ² է, բնակչությունը` 110,514 մարդ [6][7](2006) կայունացման միտումով` 110,755 մարդ (2012)[8], բնակչության խտությունը՝ 4993,5 մարդ/կմ²:
ՏեղանուններԽմբագրել
Գերմաներեն Մյուլե (գերմ.՝ Mühle) թարգմանվում է որպես «գործարան»: Այստեղից է եկել քաղաքի անունը, այստեղ կանգնեցվել են մի քանի տներ (գերմ.՝ Haus), որոնք պատկանում են Ստրասբուրգի Սուրբ Էտյենին։
Պատմական տեղեկություններԽմբագրել
1275 թվականին Մյուլուզը ստացել է կայսերական քաղաքի կարգավիճակ: 1354 թվականին քաղաքը դարձել է Դեկապոլիսի մի մասը: 1395 թվականին Մյուլուզը ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ։ 1515 թվականին Մյուլուզը հանվեց Դեկապոլիսից և դարձավ Շվեյցարիայի միության անդամ, լայն ինքնավարության հիման վրա:
XVIII դարի կեսերին Մյուլհաուզենը դարձավ խոշոր տեքստիլ արդյունաբերության կենտրոն, որտեղ արտադրվում էին ներկված գործվածքներ (այդ թվում` չիթ): 1798 թվականին քաղաքացիները քվեարկեցին Ֆրանսիային անդամակցելու համար, Ֆրանսիայից ապրանքների ներմուծման բարձր սակագների պատճառով:
1904 թվականին Սերնե քաղաքի մոտ հայտնաբերվել է մեծ կալիումի հանքավայր, որը նպաստել է Մյուլուզի քիմիական արդյունաբերության զարգացմանը:
1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմից հետո մինչև 1918 թվականը Մյուլհաուզենը Գերմանիայի կայսրության կազմում էր, 1919 թվականից` կրկին ֆրանսիական պետությունում:
Ժամանակակից Մյուլուզը Ֆրանսիայի խոշոր արդյունաբերական կենտրոնն է:
ԲնակչությունԽմբագրել
Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 110,351 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 110,755 մարդ[8]:

Տեսարժան վայրերԽմբագրել
Մյուլուզի թանգարանները՝
- Տպագրման թանգարան, գործվածքների վրա:
- Գեղարվեստի թանգարան։
- Ֆրանսիական երկաթուղու թանգարան(Cite du Train)։
- Շլյումպփ եղբայրների մեքենաների թանգարան(Cité de l’Automobile)։
- Էլեկտրաէներգիայի թանգարան Էլեկտրոպոլիս (Le Musée EDF Electropolis)։
Երկաթուղային թանգարանի ցուցանմուշների շարքում CC 65000 լոկոմոտիվը, CC 7100 էլեկտրական շարժիչը (ստեղծվել է 1955 թվականին, Ռելսերի վրա բացարձակ արագության ռեկորդ)[11]:
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2017 — INSEE, 2019.
- ↑ 3,0 3,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est»։ Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Արխիվացված է օրիգինալից 2 октября 2016 года-ին։ Վերցված է 13 ноября 2016 года
- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin»։ Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Արխիվացված է օրիգինալից 19 октября 2015 года-ին։ Վերցված է 15 января 2016 года
- ↑ 6,0 6,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 4 сентября 2012 года-ին։ Վերցված է 15 января 2016 года
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 25 октября 2015 года-ին։ Վերցված է 15 января 2016 года
- ↑ 8,0 8,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 25 октября 2015 года-ին։ Վերցված է 15 января 2016 года
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 25 октября 2015 года-ին։ Վերցված է 15 января 2016 года
- ↑ «Население коммуны Мюлуз» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 15 января 2016 года
- ↑ «Франция»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-08-ին։ Վերցված է 2017-11-25
Արտաքին հղումներԽմբագրել
- «Мюлуз»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Официальный сайт мэрии коммуны Мюлуз» (ֆրանսերեն)։ Վերցված է 2016 թվականի հունվարի 15
- www.ville-mulhouse.fr Մյուլուզ պաշտոնական կայք (անգլերեն) (Ֆրանսերեն) (գերմ.)
- Official website of the Tourist Office of Mulhouse and its region (անգլերեն)
- Official website of the Convention Bureau of Mulhouse and its region (անգլերեն)
- The Mulhousian Ferret: High Resolution Video Guide of Mulhouse (Ֆրանսերեն)
- MulhouseBienvenue.com City Guide Town of Mulhouse (Ֆրանսերեն)
- Museum of Printed Textiles Archived 2007-07-02 at the Wayback Machine.
- TramTrain website Archived 2009-03-16 at the Wayback Machine. (անգլերեն) (գերմ.)