Ունա Օ'Նիլ, լեդի Չապլին (անգլ.՝ Oona O'Neill, մայիսի 14, 1925(1925-05-14)[1][2], Warwick Parish, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն - սեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[3], Corsier-sur-Vevey, Շվեյցարիա), ամերիկացի դերասանուհի։

Ունա Օ'Նիլ
անգլ.՝ Oona O'Neill
Ծնվել էմայիսի 14, 1925(1925-05-14)[1][2]
ԾննդավայրWarwick Parish, Բերմուդյան կղզիներ, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 27, 1991(1991-09-27)[3] (66 տարեկան)
Մահվան վայրCorsier-sur-Vevey, Շվեյցարիա
ԳերեզմանCorsier-sur-Vevey
ԿրթությունԲրերլի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն[4]
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Յուջին Օ'Նիլ, մայր՝ Agnes Boulton?
Ամուսին(ներ)Չարլի Չապլին[5]
Երեխա(ներ)Ջերալդին Չապլին, Մայքլ Չապլին, Ջոզեֆին Չապլին, Վիկտորիա Չապլին, Եվգեն Չապլին, Քրիստոֆեր Չապլին և Jane Chaplin?

Ամերիկացի գրող Յուջին Օ'Նիլի և Ագնես Բոուլտոնի դուստրը, ինչպես նաև ռեժիսոր և դերասան Չապլին Չարլիի կինը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բերմուդյան կղզիներում։ Երբ Ունան 2 տարեկան էր, հայրը թողնում է ընտանիքը, որից հետո Ունան հազվադեպ էր տեսնում հորը։ Նրա մանկությունը անցել է Մանհեթենում և Բոուլտոն ընտանիքի կալվածքներում` Փոինթ Փլեզանթում, Նյու Ջերսի։

17 տարեկանում սկսում է դերասանական կարիերան։ Այդ շրջանում Ունա Օ'Նիլին սիրաշահել են ծաղրանկարիչ Փիթեր Արնոն, ռեժիսոր և դերասան Օրսոն Ուելսը և հատկապես գրող Սելինջեր Ջերոմ Դեյվիդը։

Շուտով աղջիկը ծանոթանում է Չարլի Չապլինի հետ։ Չնայած 36 տարվա տարբերությանը, 1943 թվականի հունիսի 16-ին ամուսնանում է Չապլինի հետ։ Ամուսնությունից հետո Ունայի հայրը դադարեցնում է ամեն տիպի հարաբերությունները դստեր հետ։ Չապլինի հետ ամուսնությունը տևում է 35 տարի. մինչ ռեժիսորի մահը։

Ունա Չապլինը` Չարլի Չապլինի հիշողություններով, եղել է հավատարիմ կնոջ կերպար և միշտ աջակցել է ամուսնուն տարբեր խնդիրներում, ցուցադրել է համառություն և պատրաստակամություն։ Դերասանուհու կարիերան Ունան թողնում է` ամբողջովին նվիրվելով ընտանեկան կյանքին։

1952 թվականին մաքարթիզմի շրջանում, Չապլինին «Դեղին մամուլ»-ը ենթարկում է հալածանքների, իսկ նա հետապնդվում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից «հակաամերիկյան գործունեության և կոմունիզմի նկատմամբ հակվածություն ունենալու պատճառով»։ Գտնելով Մեծ Բրիտանիայում (իր Բեմի լույսերը ֆիլմի պրեմիերային), նա իմանում է, որ իրեն տուն վերադառնալը արգելված է։ Ունա Չապլինը մեկնում է ԱՄՆ, հավաքվում և տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ այժմ պետք է բնակվեր ընտանիքը և որտեղ առկա էին հարմար պայմանները Չապլինի գործունեության համար։ Հետագայում Ունա Չապլինը վերադառնալով Եվրոպա հրաժարվում է ամերիկյան քաղաքացիությունից։

 
Չարլի Չապլինը և Ունա Օ'Նիլը 1965 թվականին

Հետագա տարիներին Չապլինների ընտանիքը բնակվում է շվեյցարական քաղաք Վեվեում։

Չապլինների ընտանիքում ծնվեցին ութ երեխաներ. Ջերալդինա (1944 թվական, հուլիսի 31), դերասանուհի և իսպանացի կինոռեժիսոր Կարլոս Սաուրի կինը; Մայքլ (1946 թվական, մարտի 7); Ժոզեֆինա (1949 թվական, մարտի 28); Վիկտորյա (1951 թվական, մայիսի 19); Յուջին Էնթոնի (1953 թվական, օգոստոսի 23); Ջեյն (1957 թվական, մայիսի 23), Աննետ (1959 թվական, դեկտեմբերի 3) և Քրիստոֆեր (1962 թվական, հուլիսի 6

1957 թվականի մարտին Չապլինը ստանում է ասպետի կոչում, իսկ նրա կինը դառնում է լեդի Ունա Չապլին։

Ամուսնու մահից հետո 1977 թվականին Ունա Չապլինը փորձում է բնակվել Նյու Յորքում, սակայն շուտով վերադառնում է Շվեյցարիա։

1991 թվականին լեդի Ունան մահանում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։

Պատկերներ խմբագրել

Ունան և Չարլի Չապլինը 1944 թվականին
Չապլինների ընտանիքը 1961 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել