Ույղուրների ցեղասպանություն

Ույղուրների ցեղասպանություն (ույգ.՝ ئۇيغۇر قىرغىنچىلىقى), Չինաստանի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների շարք, որ իրականացվում են ույղուրների, ղազախների և այլ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանի տարածքում և բնութագրվել են որպես Սինծիանի բռնի ձուլում և էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն[1][2]։

ՊատմությունԽմբագրել

ՈւյղուրներԽմբագրել

Ույղուրները թյուրքական էթնիկ խումբ են, որը բնակվում է Սինծիան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Նրանք տարբերվում են Չինաստանում գերակշռող հան էթնիկ խմբից։ Ույղուրները մեծությամբ երկրորդ մահմեդական էթնիկ խումբն են Չինաստանում, և իսլամն ույղուրական ինքնության կարևոր ասպեկտ է[3]։ Մոտ 10 միլիոն մարդ խոսում է ույղուրերեն, և այն օգտագործվում է տարածաշրջանի փոքրամասնությունների այլ լեզուների հետ միասին[4]։

Կոնֆլիկտ ՍինծիանումԽմբագրել

Ե՛վ ույղուրները, և՛ կառավարությունը, որը հիմնականում կազմված է հաներից, հավակնում են Սինծիան կղզուն[5]։ Դա առաջացրել է ազգամիջյան հակամարտություն, որն ուղեկցվել է դիմադրությամբ և երբեմն տեղի ունեցող բռնություններով, քանի որ ույղուրները ձգտում էին ավելի մեծ ինքնավարության[6]։ Գիտնականները Սինծիանը բնութագրել են որպես անցումային գործընթաց վերապրած տարածաշրջան, քանի որ չինական կառավարությունը փորձել է այն սահմանամերձ նահանգից վերածել Չինաստանի ունիտար պետության «անքակտելի» նահանգի[7]։

Կայսերական ՉինաստանԽմբագրել

Պատմականորեն այնպես է ստացվել, որ չինական դինաստիաները վերահսկել են ժամանակակից Սինծիանի մի մասը[8]։ Տարածաշրջանը Չինաստանին իշխանության տակ է անցել դեպի արևմուտք էքսպանսիայի արդյունքում, որը ղեկավարել են Ցին կայսրության մանջուրները։ Էքսպանսիան հանգեցրել է նաև Տիբեթի և Մոնղոլիայի նվաճմանը[9]։ Սինծիանը եղել է Ցին կայսրության ծայրամասային մասը և կարճ ժամանակով վերականգնել է անկախությունը դունգանների ապստամբության ժամանակ (1862-1877)[10]։

ՆկարագրությունԽմբագրել

2014 թվականից Չինաստանի կառավարությունը Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի ղեկավարությամբ վարում է քաղաքականություն, որի համաձայն՝ ավելի քան մեկ միլիոն մահմեդականներ (որոնց մեծ մասը ույղուրներ են) առանց որևէ դատական գործընթացի բանտարկվել են գիշերօթիկ ճամբարներում[11][12][13]։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ամենախոշոր ձերբակալությունն է[14][15]։ Հազարավոր մզկիթներ ավերվել կամ վնասվել են, իսկ հարյուր հազարավոր երեխաներ բռնի բաժանվել են իրենց ծնողներից և ուղարկվել գիշերօթիկ դպրոցներ[16][17]։

Պետական քաղաքականությունը ներառում է ույղուրների կամայական կալանքը պետության կողմից հովանավորվող ճամբարներում[18][19], հարկադիր աշխատեցնելը[20][21], ույղուրների կրոնական ծեսերի ճնշումը[22], քաղաքական-գաղափարական մշակումը[23], դաժան վերաբերմունքը[24], հարկադիր ստերիլիզացումը[25], հարկադիր բեղմնականխումը[26][27] և հարկադիր աբորտները[28][29]։ Չինական կառավարության վիճակագրությունը հաղորդում է, որ 2015 թվականից մինչև 2018 թվականը հիմնականում ույղուրներով բնակեցված Կաշգար և Հոտան շրջաններում ծնելիության մակարդակը նվազել է ավելի քան 60 %-ով[30]։ Նույն ժամանակահատվածում, ծնելիությունն ընդհանուր առմամբ երկրում նվազել է 9,69 տոկոսով[31]։ Չինական իշխանությունները խոստովանել են, որ 2018 թվականին Սինծիանում ծնելիության մակարդակը նվազել է գրեթե մեկ երրորդով, սակայն հերքել է հարկադիր ստերիլիզացման և ցեղասպանության մասին տեղեկությունները[32]․ ծնելիության մակարդակը Սինծիանում 2019 թվականին նվազել է 24 %-ով, երբ համազգային անկումը կազմել է 4,2 %[25]։

Սկզբում այդ գործողությունները որակվել են որպես Սինծիանի բռնի ձուլում և էթնոցիդ կամ մշակութային ցեղասպանություն[33][34]։ Նոր մանրամասների ի հայտ գալուց հետո որոշ կառավարություններ, ակտիվիստներ, անկախ ՀԿ-ներ, մարդու իրավունքների փորձագետներ և գիտնականներ այն անվանել են ցեղասպանություն՝ մատնանշելով չինական կառավարության կանխամտածված գործողությունները, որոնք հակասում են Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածին[35][36][37]։ Չինաստանի կառավարությունը հրապարակայնորեն հերքում է իր կողմից Սինծիանում մարդու իրավունքները խախտելու մասին լուրերը[14][38]։

ԿարգավիճակԽմբագրել

Միջազգային հանրության արձագանքը միանշանակ չի եղել։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ որոշ պետություններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հանդես են եկել Չինաստանի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով, իսկ մյուսները պաշտպանել են Չինաստանի քաղաքականությունը[39]։ 2020 թվականի դեկտեմբերին Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է Չինաստանում իրականացնել հետաքննություն[40][41]։ Միացյալ Նահանգները դարձել է առաջին երկիրը, որը Չինաստանում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումները հայտարարել է որպես ցեղասպանություն՝ իր եզրակացության մասին հայտարարելով 2021 թվականի հունվարի 19-ին[42]։ Մի քանի երկրների օրենսդիր մարմիններն ընդունել են ոչ պարտադիր առաջարկներ, որոնք Չինաստանի գործողությունները բնութագրում են որպես ցեղասպանություն, որոնց թվում են Կանադայի համայնքների պալատը[43], Նիդերլանդների խորհրդարանը[44], Միացյալ Թագավորության համայնքների պալատը[45], Լիտվայի Սեյմը[46] և Ֆրանսիայի Ազգային ժողովը[47]։ Այլ խորհրդարաններ, ինչպիսիք են Նոր Զելանդիայի[48], Բելգիայի[49] և Չեխիայի Հանրապետության խորհրդարանները, դատապարտել են ույղուրների դեմ Չինաստանի կառավարության իրականացրած գործողությունները՝ որպես «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն[50]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «'Cultural genocide': China separating thousands of Muslim children from parents for 'thought education'»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 22 April 2020-ին։ Վերցված է 27 April 2020 
  2. Finnegan Ciara (2020)։ «The Uyghur Minority in China: A Case Study of Cultural Genocide, Minority Rights and the Insufficiency of the International Legal Framework in Preventing State-Imposed Extinction»։ Laws 9: 1։ doi:10.3390/laws9010001 
  3. David A Palmer; Glenn Landes Shive; Philip L Wickeri Chinese religious life. — Oxford: Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2011. — С. 61-63. — 1 online resource (xii, 277 pages) с. — ISBN 978-0-19-987566-5, 0-19-987566-9, 0-19-991448-6, 978-0-19-991448-7
  4. Eberhard, David M.; Simons, Garry F.; Fennig, Charles D.։ «Uyghur»։ Ethnologue (անգլերեն) 
  5. Frederick Starr Xinjiang : China's Muslim borderland. — Armonk, N.Y.: M.E. Sharpe Inc, 2004. — С. 101-119. — 1 online resource (xv, 484 pages) с. — ISBN 978-1-317-45137-2, 1-317-45137-6
  6. Inside Xinjiang: Space, place and power in China’s Muslim Far Northwest / Anna Hayes, Michael Clarke. — London: Routledge, 2015-12-18. — С. 63. — 286 с. — ISBN 978-1-315-77047-5
  7. Inside Xinjiang: Space, place and power in China’s Muslim Far Northwest / Anna Hayes, Michael Clarke. — London: Routledge, 2015-12-18. — С. 4. — 286 с. — ISBN 978-1-315-77047-5
  8. Michael E. Clarke Xinjiang and China's Rise in Central Asia - A History. — London: Routledge, 2011-03-08. — 224 с. — ISBN 978-0-203-83111-3
  9. James Millward ‘Reeducating’ Xinjiang’s Muslims(անգլ.) // The New York Review of Books. — 2019. — ISSN 0028-7504.
  10. Inside Xinjiang: Space, place and power in China’s Muslim Far Northwest / Anna Hayes, Michael Clarke. — London: Routledge, 2015-12-18. — С. 3. — 286 с. — ISBN 978-1-315-77047-5
  11. «One million Muslim Uighurs held in secret China camps: UN panel»։ Al Jazeera։ 10 August 2018 
  12. Welch Dylan, Hui Echo, Hutcheon Stephen (24 November 2019)։ «The China Cables: Leak reveals the scale of Beijing's repressive control over Xinjiang»։ ABC News (Australia) 
  13. «UN: Unprecedented Joint Call for China to End Xinjiang Abuses»։ Human Rights Watch։ 10 July 2019։ Արխիվացված է օրիգինալից 17 December 2019-ին։ Վերցված է 18 December 2020 
  14. 14,0 14,1 Finley Joanne (2020)։ «Why Scholars and Activists Increasingly Fear a Uyghur Genocide in Xinjiang»։ Journal of Genocide Research 23 (3): 348–370։ doi:10.1080/14623528.2020.1848109 
  15. Kirby Jen (25 September 2020)։ «Concentration camps and forced labor: China's repression of the Uighurs, explained»։ Vox։ «It is the largest mass internment of an ethnic-religious minority group since World War II.» 
  16. Feng Emily (9 July 2018)։ «Uighur children fall victim to China anti-terror drive»։ The Financial Times 
  17. Adrian Zenz (July 2019)։ «Break Their Roots: Evidence for China's Parent-Child Separation Campaign in Xinjiang.»։ The Journal of Political Risk 7 (7) 
  18. Waller James, Albornoz Mariana Salazar (2021)։ «Crime and No Punishment? China's Abuses Against the Uyghurs»։ Georgetown Journal of International Affairs (անգլերեն) 22 (1): 100–111։ ISSN 2471-8831։ doi:10.1353/gia.2021.0000 
  19. Danilova Maria (27 November 2018)։ «Woman describes torture, beatings in Chinese detention camp»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 13 December 2019-ին։ Վերցված է 2 December 2019 
  20. Turdush Rukiye, Fiskesjö Magnus (28 May 2021)։ «Dossier: Uyghur Women in China's Genocide»։ Genocide Studies and Prevention 15 (1): 22–43։ doi:10.5038/1911-9933.15.1.1834 
  21. Sudworth John (December 2020)։ «China's 'tainted' cotton»։ BBC News 
  22. Congressional Research Service (18 June 2019)։ «Uyghurs in China»։ Congressional Research Service։ Արխիվացված է օրիգինալից 18 December 2020-ին։ Վերցված է 2 December 2019 
  23. «Muslim minority in China's Xinjiang face 'political indoctrination': Human Rights Watch»։ Reuters։ 9 September 2018։ Արխիվացված է օրիգինալից 9 November 2020-ին։ Վերցված է 18 December 2020 
  24. «Responsibility of States under International Law to Uyghurs and other Turkic Muslims in Xinjiang, China»։ Bar Human Rights Committee։ Արխիվացված է օրիգինալից 21 September 2020-ին։ Վերցված է 18 December 2020 
  25. 25,0 25,1 «China cuts Uighur births with IUDs, abortion, sterilization»։ Associated Press։ 28 June 2020։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2020-ին։ Վերցված է 18 December 2020 
  26. «China Forces Birth Control on Uighurs to Suppress Population»։ Voice of America 
  27. Samuel Sigal (10 March 2021)։ «China's genocide against the Uyghurs, in 4 disturbing charts»։ Vox 
  28. «China: Uighur women reportedly sterilized in attempt to suppress population»։ Deutsche Welle։ 1 July 2020։ Վերցված է 14 March 2021 
  29. «China 'using birth control' to suppress Uighurs»։ BBC News։ 29 June 2020։ Արխիվացված է օրիգինալից 29 June 2020-ին։ Վերցված է 7 July 2020 
  30. «China cuts Uighur births with IUDs, abortion, sterilization»։ Associated Press։ 28 June 2020։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2020-ին։ Վերցված է 18 December 2020 
  31. «Birth rate, crude (per 1,000 people), China»։ The World Bank։ Վերցված է 2 January 2021 
  32. Ivan Watson, Rebecca Wright and Ben Westcott (21 September 2020)։ «Xinjiang government confirms huge birth rate drop but denies forced sterilization of women»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 27 September 2020-ին։ Վերցված է 26 September 2020 
  33. «'Cultural genocide': China separating thousands of Muslim children from parents for 'thought education'»։ The Independent։ 5 July 2019։ Արխիվացված է օրիգինալից 22 April 2020-ին։ Վերցված է 27 April 2020 
  34. Finnegan Ciara (2020)։ «The Uyghur Minority in China: A Case Study of Cultural Genocide, Minority Rights and the Insufficiency of the International Legal Framework in Preventing State-Imposed Extinction»։ Laws 9: 1։ doi:10.3390/laws9010001 
  35. «Uighurs: 'Credible case' China carrying out genocide»։ BBC News։ 8 February 2021։ Վերցված է 8 February 2021 
  36. Alecci Scilla (14 October 2020)։ «British lawmakers call for sanctions over Uighur human rights abuses»։ International Consortium of Investigative Journalists։ Վերցված է 18 December 2020 
  37. Piotrowicz Ryszard (14 July 2020)։ «Legal expert: forced birth control of Uighur women is genocide – can China be put on trial?»։ The Conversation։ Վերցված է 5 September 2021 
  38. Griffiths James (17 April 2021)։ «From cover-up to propaganda blitz: China's attempts to control the narrative on Xinjiang»։ CNN 
  39. Basu Zachary (8 October 2020)։ «Mapped: More countries sign UN statement condemning China's mass detentions in Xinjiang»։ Axios։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2020-ին։ Վերցված է 18 December 2020 
  40. Griffiths James։ «China avoids ICC prosecution over Xinjiang for now, but pressure is growing»։ CNN։ Վերցված է 19 December 2020 
  41. «Report on Preliminary Examination Activities 2020»։ The Office of the Prosecutor։ International Criminal Court։ 14 December 2020։ Վերցված է 19 December 2020 
  42. Gordon Michael R. (19 January 2021)։ «U.S. Says China Is Committing 'Genocide' Against Uighur Muslims»։ The Wall Street Journal։ Վերցված է 19 January 2021 
  43. Ryan Patrick Jones (22 February 2021)։ «MPs vote to label China's persecution of Uighurs a genocide»։ Canadian Broadcasting Corporation։ Վերցված է February 25, 2021։ «A substantial majority of MPs — including most Liberals who participated — voted in favour of a Conservative motion that says China's actions in its western Xinjiang region meet the definition of genocide set out in the 1948 United Nations Genocide Convention. ... The final tally was 266 in favour and zero opposed. Two MPs formally abstained.» 
  44. «Dutch parliament: China's treatment of Uighurs is genocide»։ Reuters։ February 25, 2021։ Վերցված է February 25, 2021 
  45. Hefffer Greg (22 April 2021)։ «House of Commons declares Uighurs are being subjected to genocide in China»։ Sky News։ Վերցված է 2021-04-22 
  46. Basu Zachary (20 May 2021)։ «Lithuanian parliament becomes latest to recognize Uyghur genocide»։ Axios 
  47. «French Parliament Denounces China's Uyghur 'Genocide'»։ AFP News։ 20 January 2022 
  48. Manch Thomas (5 May 2021)։ «Parliament unanimously declares 'severe human rights abuses' occurring against Uyghur in China»։ Stuff։ Արխիվացված է օրիգինալից 19 May 2021-ին։ Վերցված է 5 May 2021 
  49. «Belgian MPs warn of 'risk of genocide' of China's Uyghurs»։ Alarabiya։ AFP։ 15 June 2021 
  50. Gerlin Roseanne (15 June 2021)։ «Belgium, Czech Republic Legislatures Pass Uyghur Genocide Declarations»։ Radio Free Asia 


ԳրականությունԽմբագրել