Ուղղափառությունը Հայաստանում

Ուղղափառությունը Հայաստանում ներկայացված է Ռուս և Վրաց ուղղափառ տեղական եկեղեցիներով։ Հայաստանում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի համաձայն՝ Հայաստանում ուղղափառ եկեղեցիների հետևորդ է մոտ 7500 մարդ (բնակչության 0,25 %-ը)[1]։

Հայ առաքելական եկեղեցին, որի հետևորդների թիվը կազմում է Հայաստանի բնակչության 93 %-ը[1], դասվում է հին արևելյան (ոչ քաղկեդոնական) եկեղեցիների շարքում[2][3]։ Հայ առաքելական եկեղեցու աստվածաբանական ուսմունքը տարբերվում է ուղղափառ եկեղեցու ուսմունքից։ Վերջինիս հետ Հայ առաքելական եկեղեցին չունի կանոնական հարաբերություններ։

Պատմություն

խմբագրել
 
Վրացական էքզարհաթ

Համաձայն պատմական աղբյուրների ժամանակակից Հայաստանի տարածք քրիստոնեական ուսմունքը ներթափանցել է մ․թ․ I դարում։ Համարվում է, որ Թադեոս առաքյալը, Եդեսիա այցելությունից հետո, ուղևորվել է Հայաստան քրիստոնեություն քարոզելու։ Նա կարողացել է հավատափոխ անել երկրի բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում նաև Սանատրուկ արքայի դստերը՝ Սանդուխտին։ 301 թվականին Տրդատ III արքան քրիստոնեությունը հռչակել է որպես պետական կրոն, որի արդյունքում Հայաստանը դարձավ առաջին քրիստոնեական պետությունն աշխարհում։

Քաղկեդոնի IV ժողովին, որը տեղի է ունեցել 451 թվականին, հայկական պատվիրակությունը չի մասնակցել։ Հայ կրոնական վերնախավը հրաժարվել է ընդունել ժողովի որոշումները։ 554 թվականին տեղի ունեցած Դվինի II ժողովի ժամանակ, Քաղկեդոնի տաճարի և Հռոմի Լևոն I Մեծ Սրբազան պապի ուսմունքները հերքվել են և քննադատվել, որի արդյունքում էլ Հայ առաքելական եկեղեցին առանձնացել է Ուղղափառ եկեղեցուց։ Այդուհանդերձ, Հայաստանում ապրող հայերի մեծ մասը, որոնք մտնում էին Բյուզանդիայի կազմի մեջ, դարձան Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության համաշխարհային եկեղեցու հետևորդ[4]։ Սելջուկ թուրքերի Բյուզանդական կայսրության տարածք ներխուժելուց հետո (11-րդ դարի երկրորդ կես)՝ ուղղափառ հայերի մեծ մասն ընդունեցին Վրաց ուղղափառ եկեղեցու դավանանքը։

Ռուս առաջին ուղղափառ քրիստոնյաների հոսքն առաջին անգամ թվագրվում է 19-րդ դարի սկզբին։ Եկեղեցիները հիմնվել են գյուղական համայնքներում, որոնք հիմնականում բնակեցված են եղել կազակներով։ Բացի այդ, եկեղեցիները կառուցվել են նաև ռուս զինվորականների կայազորային տեղանքներում։ Ժամանակակից Հայաստանի Ռուսական կայսրության կազմն անցնելուց հետո, որը տեղի է ունեցել 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, ուղղափառ հոսանքներն անցել են 1811 թվականին հիմնադրված Վրացական էքզարհաթի ազդեցության տակ (գործել է Սրբազնագույն սինոդի կառավարման ներքո)։ Այդ ժամանակների բնորոշումներով ռուս վերաբնակների մեծամասնությունը եղել են «աղանդավորներ»։ 1880-ական թվականներին, Ռուսական կայսրության կազմում գտնվող Հայաստանի տարածքում, եղե; են 23 ռուսական բնակավայրեր (ավելի քան 11 հազար մարդ), որոնցից միայն 6-ն էին ուղղափառ (2,7 հազար մարդ), իսկ մյուսները՝ մոլոկաններ, շաբաթականներ, բապտիստներ։ 19-րդ դարի վերջին քարորդում Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի և Կարսի մարզերում (Կարսը Ռուսական կայսրության կազմն է անցել 1878 թվականին Սան Ստեֆանոյի պայմանագրով) գործել է Կովկասում ուղղափառ քրիստոնեության վերականգնման միություն, որը ասորի-նեստորականների շրջանում քարոզել է ուղղափառություն և պայքարել մոլոկանների, շաբաթականների և բապտիստների դեմ։ 1912 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է Երևանի Կարտալինո-կախեթական էքզարհաթը, որը գոյություն է ունեցել միայն 1917 թվականի հուլիս ամիսը։

Վրաց ուղղափառ եկեղեցու տեղական ժողովը, որը տեղի է ունեցել 1995 թվականի սեպտեմբերի 18-19-ին, հայտարարել է, որ Վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդ են հանդիսանում Հայաստանում բնակվող բոլոր ուղղափառները[5]։

2001 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Ալեքսիյ II-ը՝ մասնակցելու Երևանում նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու օծմանը[6]։

Ժամանակակից իրավիճակ

խմբագրել

Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարը Երևանում գտնվող Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին է։

1943 թվականի նոյեմբերի 19-ին Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազնագույն սինոդի որոշմամբ, Հայաստանի տարածքում ուղղափառ հոսանքները փոխանցվել են Վրաց ուղղափառ եկեղեցու վերահսկման տակ[7]։

1991 թվականին ռուս ուղղափառ հոսանքներն անցել են Ռուս ուղղափառ եկեղեցու Մայկոպի և Ադըղեայի թեմի կազմը, 1991-2016 թվականներին՝ Եկատերինոդարի և Կուբանի թեմի կազմը։

2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազնագույն սինոդը ձևավորել է Հայաստանում գործող ուղղափառ համայնքների միություն[8]։

Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները Բյուզանդիայի ուղղափառ եկեղեցու հետ

խմբագրել

Քրիստոսի էության վերաբերյալ (Քրիստոսը մարդ է, թե Աստված) երկու եկեղեցիների տարբերություններից զատ, մյուս բոլոր աստվածաբանական ուսմունքներով հայ և բյուզանդական եկեղեցիները համանման են[9]։

451 թվականին Քաղկեդոնում Մարկիանոս կայսեր կողմից հրավիրվել է 4-րդ եկեղեցական ժողովը, որը քննարկում էր Հիսուս Քրիստոսի էության հարցը։ Երբ Քաղկեդոնում ընթանում էին քննարկումները, հայերը մերժել են Հազկերտ II-ի պահանջն ընդունելու զրահադաշտականություն, շարունակելով քրիստոնեության համար մղվող մարտերը։ Ուշադրությունը կենտրոնացնելով Պարսկաստանի դեմ մղվող պայքարին՝ Հայ առաքելական եկեղեցին չի կարողացել հետևել Բյուզանդիայում ընթացող եկեղեցական վեճերին և արտահայտել իր տեսակետը[10]։ Այդ իսկ պատճառով պատերազմից հետո Հայ առաքելական եկեղեցին, որը չէր մասնակցում եկեղեցական ժողովին, չի ընդունել ժողովի ընդունած որոշումները[10][11]։ Չնայած նրան, որ Հայ առաքելական եկեղեցին քննադատել է եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվող հարցի էությունը, հայտարարել է, որ ի տարբերություն, մյուս եկեղեցիների, հայ եկեղեցին հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ճանաչում է միայն Քրիստոսի աստվածային ծագումը։ Իր հերթին Հայ առաքելական եկեղեցին մյուս եկեղեցիներին հայտարարել է քաղկեդոնական, այսինքն այն ընդունում է Քրիստոսի և աստվածային, և մարդկային ծագումը։

VI դարի կեսերին Բյուզանդիայի կողմից նվաճվել է Հայաստանի տարածքի մեծ մասը, որի արդյունքում Հուստինիանոս I կայսեր կողմից սկսել են հետապնդվել Քաղկեդոնական եկեղեցու ընդդիմախոսները, որի արդյունքում սրվել են հույների և հայերի հարաբերությունները։ Արդյունքում, 554 թվականին Դվինում գումարվել է II եկեղեցական ժողովը, որտեղ քննարկվել են Բյուզանդիային ենթակա տարածքներում հայերի հետապնդումները և քննադատվել բյուզանդական իշխանությունների գործողությունները[2]։

Այդպիսով, սկսած միջնադարից և ընդհուպ մինչև վերջին տարիները Հայ առաքելական եկեղեցին Ուղղափառ եկեղեցուն անվանել է քաղկեդոնական, իսկ Ուղղափառ եկեղեցին Հայ առաքելական եկեղեցուն՝ հակաքաղկեդոնական[9]։ Սակայն հայ աստվածաբանները մշտապես հերքել են այն պնդումները, որ Հայ առաքելական եկեղեցից հերետիկական ուղղվածություն ունեցող հակաքաղկեդոնական մարմին է[10]։ Ներկայումս ճիշտ չէ հունական և լատինական հեղինակների կողմից հին արևելյան եկեղեցիներին հակաքաղկեդոնական համարել[11][12]։

1964 թվականին Դանիայի Օրհուս քաղաքում սկսվել է երկխոսություն ուղղափառ և հին արևելյան եկեղեցիների միջև, որի արդյունքում կողմերը եկել են հետևյալ եզրակացության․

  • Ուղղափառ եկեղեցիները չեն համար նեստորական, քանի որ նրանք մերժում են նեստորականությունը,
  • Հին արևելյան եկեղեցիներն, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցին հակաքաղկեդոնական եկեղեցիներ չեն, քանի որ վերջիններս հերետիկոսական եկեղեցիներ են[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 մարդահամար։ Աղյուսակ 5.4 Բնակչությունը (քաղաքային, գյուղական) ըստ ազգության, սեռի և կրոնական դավանանքի
  2. 2,0 2,1 Армянская Апостольская Церковь // Православная энциклопедия
  3. Отдел религиозного образования и катехизации Русской православной церкви // А. Р. Геворкян // Армянская Апостольская Церковь — древняя Православная Церковь // Православная Церковь и культура, Материалы секции XIII Международных Рождественских образовательных чтений. Москва, 2005.
  4. АРМЯНЕ-ХАЛКИДОНИТЫ
  5. † orthodoxy.ge † საეკლესიო სამართალი - საქართველოს ავტოკეფალური მართლმადიდებელი ეკლესიის მართვა-გამგეობის დებულება
  6. Состоялся визит Святейшего Патриарха Московского и всея Руси Алексия II в Армению Արխիվացված 2019-12-17 Wayback Machine mospat.ru , 26.09.2001.
  7. ЖПМ. 1944. № 3. С. 7
  8. Журналы заседания Священного Синода от 27 декабря 2016 года. Журнал № 116
  9. 9,0 9,1 9,2 Езник Петросян // Армянская Апостольская Святая Церковь // Проблема соединения двух естеств во Христе // Часть III; Глава I
  10. 10,0 10,1 10,2 Вопросы духовной культуры — КУЛЬТУРОЛОГИЯ // Арутюнян Л. В. // Догматико-Культовые особенности Армянской Апостольской Церкви(չաշխատող հղում)
  11. 11,0 11,1 Музей православного зодчества // Игумен МИТРОФАН (Баданин) // О Церкви египетских христиан
  12. В XXI в. считать армян еретиками-монофизитами — это предрассудок, считает историк Джованни Гуайта

Արտաքին հղումներ

խմբագրել