Ուկրաինայի դատական համակարգ

Ուկրաինայի դատական համակարգը ներկայացված է Ուկրաինայի 1996 թվականի սահմանադրության մեջ[1]։ Մինչ այս, 1991 թվականի Ուկրաինայի անկախացումից ի վեր, չկար դատական վերանայման հասկացություն և որևէ Գերագույն դատարան[2]։

Չնայած դատական անկախությունը սկզբունքորեն գոյություն ունի, գործնականում դատական և քաղաքական իշխանությունների փոքր տարանջատում կա։ Դատավորները ենթարկվում են քաղաքական և բիզնես շահերի ճնշմանը[3]։ Ուկրաինայի դատական համակարգը զգալի կոռումպացված է համարվում[4]։

Թեև համակարգի գործունեության հետ կապված դեռ խնդիրներ կան, սակայն համարվում է, որ այն զգալիորեն բարելավվել է 2016 թվականին իրականացված վերջին դատաիրավական բարեփոխումներից հետո[5]։ Գերագույն դատարանը համարվում է անկախ ու անաչառ մարմին և մի քանի անգամ վճիռ է կայացրել Ուկրաինայի կառավարության դեմ։

2014 թվականից Ուկրաինան թույլատրում է տեսանկարահանել դատական նիստերը՝ առանց դատավորի հատուկ թույլտվության ստանալու՝ օրենքով սահմանված սահմանափակումներով։ 2015 թվականին մեկնարկեց «Բաց դատարան» ծրագիրը, որի նպատակն էր տեսանկարահանել քաղաքացիական, առևտրային, վարչական գործերով դատական գործընթացները։ «Բաց դատարան» ծրագրի շրջանակներում տեսանկարահանել է ավելի քան 7000 դատական գործ տարբեր մակարդակների դատարաններում։ Տեսանյութերը պահվում, ինդեքսավորվում և հրապարակվում են հանրային տիրույթներում։ 2017 թվականին «Բաց Ուկրաինա» ՀԿ-ն սկսել է «VR դատարան» պրոյեկտը, որի նպատակն է տեսանկարահանել դատական նիստերը 3D 360° աստիճանի շարժական տեսախցիկներով՝ դատական նիստերի VR տեսագրություններ ստեղծելու համար[6]։

Դատարաններ խմբագրել

Ուկրաինայի դատարաններն օգտվում են իրավական, ֆինանսական և սահմանադրական ազատությունից՝ երաշխավորված 2010 թվականին Ուկրաինայի օրենսդրությամբ ընդունված միջոցներով։

Ուկրաինայի դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության դատարանների երեք մակարդակից[5]։

Մինչև 2016 թվականին ներդրված դատաիրավական բարեփոխումները համակարգը բաղկացած է չորս մակարդակից ։ Ուկրաինայի վճռաբեկ դատարանը գործել է մինչև 2003 թվականը[7]։ Այդ դատարանները հակասահմանադրական են ճանաչվել Ուկրաինայի սահմանադրական դատարանի կողմից[8]։

Տեղական դատարաններ խմբագրել

Ուկրաինան ունի 74 շրջանային դատարան[9]։ 2018 թվականին դրանք փոխարինեցին 142 տեղական ընդհանուր դատարաններին[9][10][11]։ Օրինակ՝ Կիևում վերացվել են 10 շրջանային դատարաններ և ստեղծվել են 6 շրջանային դատարաններ[9]։ Պեչերսկի շրջանային դատարանը հատկապես ակտիվ է, քանի որ այն ղեկավարում է Կիևի գործարար համայնքի մեծ մասը[12]։

Վերաքննիչ դատարաններ խմբագրել

  • Վերաքննիչ դատարանները (համատեղելով քրեական և քաղաքացիական իրավասությունը)՝ բաղկացած են.
    • շրջանային վերաքննիչ դատարաններից
    • Կիևի քաղաքների վերաքննիչ դատարաններից

Մինչև 2016 թվականին ներդրված դատաիրավական բարեփոխումները, գործում էին զուգահեռ մասնագիտացված վերաքննիչ դատարաններ (առևտրային կամ վարչական իրավասության), որոնք բաղկացած էին առևտրային վերաքննիչ դատարաններից և վերաքննիչ վարչական դատարաններից[5]։

Գերագույն դատարան խմբագրել

 
Կլովի պալատում է գտնվում Ուկրաինայի Գերագույն դատարանը:
  • Գերագույն դատարանը ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն դատարանն է, որը վերանայում է վճռաբեկ դատարանների կողմից նյութական իրավունքի կանոնների անհավասար կիրառումը և ենթակա այն դեպքերը, երբ միջազգային դատական կառույցը, որի իրավասությունը ճանաչված է Ուկրաինայի կողմից, հաստատել է Ուկրաինայի կողմից միջազգային պարտավորությունների խախտում։

Ուկրաինայի սահմանադրական դատարան խմբագրել

  • Ուկրաինայի սահմանադրական դատարանը հատուկ մարմին է, որն իրավասու է գնահատելու՝ արդյոք խորհրդարանի, նախագահի, կառավարության կամ Ղրիմի խորհրդարանի օրենսդրական ակտերը համապատասխանում են Ուկրաինայի սահմանադրությանը։ Այս դատարանը նաև մեկնաբանում է Ուկրաինայի սահմանադրության կամ օրենքների որոշ նորմեր (խորհրդարանի բարձրագույն ակտեր)։

Բարձրագույն հակակոռուպցիոն դատարան խմբագրել

  • Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը հիմնադրվել է 2019 թվականի ապրիլի 11-ին[13][14]։ Ուկրաինայում կոռուպցիային առնչվող գործերը ուղիղ բերվում են այս դատարան[15]։ Բողոքարկումները քննվում են առանձին Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի վերաքննիչ բաժնում[15]։

Վերացված մասնագիտացված իրավասությամբ բարձրագույն դատարաններ խմբագրել

2016 թվականին ներդրված դատաիրավական բարեփոխումների արդյունքում վերացվել են հետևյալ երեք դատարանները, և դրանց առաջադրանքները փոխանցվել են Ուկրաինայի Գերագույն դատարանի հատուկ պալատներին[5]։

  • Քաղաքացիական և քրեական գործերի բարձրագույն մասնագիտացված դատարանը, որը քննում էր քաղաքացիական և քրեական գործերը
  • Ուկրաինայի Բարձրագույն վարչական դատարանը, որը քննում է վարչական գործերը
  • Ուկրաինայի Բարձրագույն առևտրային դատարանը, որը քննում է առևտրային գործերը

Ուկրաինայի Բարձրագույն (երբեմն թարգմանվում է որպես Գերագույն) վարչական դատարանի վճիռները չեն կարող բողոքարկվել[16]։

Պաշտոնյաներ խմբագրել

Դատավորներ խմբագրել

2016 թվականի դատաիրավական բարեփոխումներից հետո դատավորները նշանակվում են Ուկրաինայի նախագահի կողմից ՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից նրանց առաջադրմամբ[5]։ Նախկին դատավորները նշանակվել են նախագահի հրամանագրով հինգ տարի ժամկետով, որից հետո Ուկրաինայի խորհրդարանը նրանց հաստատել է ցմահ՝ փորձելով մեկուսացնել նրանց քաղաքականությունից[5]։ Այս 5 տարի փորձաշրջանը նույնպես վերացվել է 2016 թվականին[5]։ Դատավորները պաշտպանված են պաշտոնանկությունից (բացառությամբ կոպիտ վարքագծի դեպքերի)։ Դատավորներին քրեական հետապնդումից անձեռնմխելիությունը երաշխավորվել է մինչև 2016 թվականը[5][17]։ (Այս անձեռնմխելիությունը կարող է հանվել խորհրդարանի կողմից[18]։) Ներկայումս դատավորը պաշտպանված է միայն իր դատական գործողություններից բխող պատասխանատվությունից[5]։

Ուկրաինան ունի մոտ 8000 դատավոր[19]։

Երդվյալ ատենակալներ խմբագրել

Ուկրաինան ունի ատենակալների համակարգ, չնայած գրեթե բոլոր գործերը քննվում են մեկ կամ երկու դատավորների կողմից՝ գնահատողների ուղեկցությամբ[19][20]։ Փաստորեն, Ուկրաինայում այնքան քիչ մարդիկ են բախվում երդվյալ ատենակալների դատավարությանը, որ 2018 թվականին Քաղաքացիական ազատությունների կենտրոնի հարցման ժամանակ հարցվածների 64%-ը պնդում էր, որ նման երևույթ Ուկրաինայում գոյություն չունի[20]։ Ուկրաինայի օրենսդրությունը երդվյալ ատենակալներին թույլ է տալիս քննել միայն այն քրեական գործերը, որտեղ պատիժը կարող է հասնել ցմահ ազատազրկման[20]։ Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք պարտադիր չեն[20]։ Ատենակալներ նշանակվում եմ միայն մեղադրյալի ցանկության դեպքում[20]։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ երդվյալ ատենակալները ձևավորվում են ոչ թե պատահական քաղաքացիներից, այլ միայն նրանցից, ովքեր նախկինում դիմել են այդ պաշտոնին[20]։ Քաղաքացիներին արգելվում է դիմել ատենակալ լինելու համար, եթե[20]՝

  • նրանք ուկրաիներեն չեն խոսում
  • 65 տարեկանից բարձր են
  • քրոնիկ հոգեկան կամ այլ հիվանդություններ ունեցող անձինք, որոնք խանգարում են ատենակալի աշխատանքին
  • հայտնի քրեական անցյալ ունեցող անձինք
  • ժողովրդական պատգամավորներ, նախարարների կաբինետի անդամներ, դատավորներ, իրավապահ և դատական պաշտոնյաներ, զինվորականներ, այլ պաշտոնատար անձինք, իրավաբաններ, նոտարներ.
  • նախորդ տարում կոռուպցիայի համար վարչական տույժի ենթարկված անձինք
  • սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձինք

Ուկրաինական ժյուրին կազմված է հինգ երդվյալ ատենակալներից (երեք հիմնական և երկու պահեստային) և երկու պրոֆեսիոնալ դատավորներից, որոնք ակտիվորեն ներգրավված են որոշումների կայացման մեջ[21]։

Երդվյալ ատենակալներին արգելվում է դատարանից բացի գործի էության մասին շփվել որևէ մեկի հետ՝ առանց նախագահող դատավորի թույլտվության։ Նրանք չեն կարող հրապարակել իրենց հայտնի մանրամասներ կամ տեղեկություններ հավաքել գործի վերաբերյալ դատական վարույթից դուրս[20]։ Երդվյալ ատենակալները ֆինանսական փոխհատուցում են ստանում[20]։

Կառավարում խմբագրել

Դատավորների համագումարը դատական ինքնակառավարման բարձրագույն մարմինն է[22]։

Դատավորների խորհուրդը պատասխանատու է Համագումարի որոշումների կատարման համար համագումարների միջև ընկած ժամանակահատվածում և որոշում է Համագումարի գումարման մասին[23]։

Պետական դատական կառավարումն ապահովում է դատական իշխանության կազմակերպչական աջակցությունը և դատական համակարգը ներկայացնում է կառավարությունում և Գերագույն Ռադայում[24]։

Ուկրաինայի Բարձրագույն դատական որակավորման հանձնաժողովն իրականացնում է դատավորների թեկնածուների ընտրությունը, Արդարադատության բարձրագույն խորհրդին է ներկայացնում առաջարկություններ՝ Ուկրաինայի նախագահի հետագա ներկայացման համար թեկնածու նշանակելու վերաբերյալ, առաջարկություններ է ներկայացնում մշտական պաշտոնի ընտրության վերաբերյալ, և վարում է կարգապահական վարույթ՝ ներառյալ աշխատանքից ազատելը[25]։

Արդարադատության բարձրագույն խորհուրդը «կոլեկտիվ անկախ մարմին է, որը պատասխանատու է բարձրակարգ դատավորների կորպուսի ձևավորման համար, որը կարող է որակյալ, ազնիվ և անաչառ արդարադատություն իրականացնել մասնագիտական հիմունքներով, ինչպես նաև որոշումներ կայացնել դատավորների և դատախազների կողմից խախտումների վերաբերյալ, որոնք վերաբերում են դրանց անհամատեղելիությանը և իրենց կարգապահական պատասխանատվությանը իրավասության շրջանակներում»։ Խորհրդի երեք անդամ ավտոմատ կերպով նշանակվում են հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար՝ Գերագույն դատարանի նախագահ, արդարադատության նախարար և գլխավոր դատախազ։ Մնացած 17 անդամներն ընտրվում են վեց տարի ժամկետով։ Խորհուրդը բաղկացած է 20 անդամից։ Ստեղծվել է 1998 թվականի հունվարի 15 -ին։

Օրենք խմբագրել

2010 թվականի Դատական համակարգի և դատավորների կարգավիճակի մասին օրենքը իրավական հիմքն է Ուկրաինայում դատական համակարգի կազմակերպման և արդարադատության իրականացման համար[26]։

Ընթացակարգ խմբագրել

2010 թվականի հունվարի 1-ից թույլատրվում է դատավարություն անցկացնել ռուսերեն՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այն քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում խոսել ուկրաիներեն կամ ռուսերեն, կարող են օգտվել իրենց մայրենի լեզվից կամ թարգմանչի ծառայություններից[27]։

Վերլուծություն և քննադատություն խմբագրել

Կոռուպցիա խմբագրել

2009 թվականին Ուկրաինայի արդարադատության նախարարության հարցումը ուկրաինացիների շրջանում ցույց է տվել, որ հարցվածների միայն 10 տոկոսն է վստահում ազգային դատական համակարգին։ 30 տոկոսից պակասը կարծում էր, որ Ուկրաինայում հնարավոր է արդար դատավարություն ստանալ[28]։

Ուկրաինացի քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն Ուկրաինայում արդարադատության համակարգը որակել են որպես «մինչև հիմքը փտած» և բողոքել դատավորների վրա գործադրվող քաղաքական ճնշումներից և կոռուպցիայից[28][29]։

Ուկրաինացի դատավորները ձերբակալվել են կաշառք վերցնելու ժամանակ[30]։ Անկախ փաստաբաններն ու իրավապաշտպանները բողոքել են, որ ուկրաինացի դատավորները պարբերաբար ճնշումների են ենթարկվում՝ որոշակի վճիռ կայացնելու համար[19]։

2013 թվականին Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի զեկույցը ցույց տվեց, որ ուկրաինական հասարակության 66%-ը դատական համակարգը համարում է երկրի ամենակոռումպացված ինստիտուտը[31]։ Ուկրաինացիների 21 տոկոսը խոստովանել է, որ իրենք կաշառք են տվել դատական պաշտոնյաներին[31]։

Դատապարտվածության մակարդակը խմբագրել

Դատարանի դատավորները 2005 թվականից մինչև 2008 թվականը պահպանել են 99,5 տոկոս դատվածության մակարդակը, որը հավասար է Խորհրդային Միության դատվածության մակարդակին[28]։ 2012 թվականին այս թիվը կազմել է 99,83 տոկոս։ Կասկածյալները հաճախ երկար ժամանակով բանտարկվում են մինչև դատավարությունը[28]։

Համակարգի թերություններ խմբագրել

Ուկրաինայում դատախազներն ավելի մեծ լիազորություններ ունեն, քան եվրոպական երկրների մեծ մասում[32]։ Ըստ Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովի «դատախազության դերն ու գործառույթները չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին»[32]։

Ուկրաինան ունի մի քանի համապատասխան կորպորատիվ և գույքային օրենքներ. սա խոչընդոտում է կորպորատիվ կառավարմանը[33]։ Ուկրաինական ընկերությունները հաճախ օգտագործում են միջազգային իրավունքը կոնֆլիկտները կարգավորելու համար[1]։ Ուկրաինան ճանաչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները[1]։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը 2012 թվականի փետրվարին հայտարարեց, որ Ուկրաինայի դատական համակարգի գործունեության համակարգային թերությունները լրջորեն սպառնում են մարդու իրավունքներին[34]։

2012 թվականի հուլիսի 25-ի վաղ առավոտից մինչև ժամը 16:00-ը Կիևով մեկ տեղի ունեցավ բողոքի զանգվածային երթ, որին մասնակցում էին մոտ 3500 հոգի, որոնցից հիմնականում Կիևի Դինամոյի մարզասերներ էին[35][36]։ Միջոցառումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ Կիևի Հոլոսիևսկի շրջանային դատարանը 2011-12 թվականների ազգային ճանաչում ունեցող Պավլիչենկոյի քրեական գործով որոշում է կայացրել, որով Պավլիչենկոների (հայր և որդի) ընտանիքին դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման Շևսկիվսկու շրջանային դատարանի դատավոր Սերխի Զուբկովին սպանելու համար[37]։ 2014 թվականի փետրվարի 24-ին Գերագույն Ռադան (Ուկրաինայի խորհրդարանը) որոշում է կայացրել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ հայր և որդի Պավլիչենկոներին[38]։

Պատմություն խմբագրել

Ուկրաինայի դատական համակարգը ժառանգվել է Խորհրդային Միությունից և նախկին Ուկրաինական ԽՍՀ-ից։ Որպես այդպիսին, այն ուներ բազմաթիվ խնդիրներ, որոնք խաթարեցին խորհրդային արդարադատությունը, հատկապես կոռումպացված և քաղաքականացված դատական համակարգը։ Փաստաբանները հայտարարել են, որ դատավարության արդյունքները կարող են անարդարացիորեն ամրագրվել, քանի որ դատավորները սովորաբար հրաժարվում են լսել արդարացնող ապացույցները, մինչդեռ հաճախակի ընդմիջումներ են հրավիրում դատախազի հետ մասնավոր խորհրդակցության համար։ Ինսայդերներն ասում են, որ կաշառք վճարելը և ստանալը սովորական պրակտիկա է Ուկրաինայի դատարանների մեծ մասում։ Վճարների չափերը կախված են իրավասությունից, հանցագործությունից՝ իրական կամ շինծու, և ներգրավված անհատի կամ ընկերության ֆինանսական միջոցներից[28][29]։

Գլխավոր դատախազությունը, որը կառավարության մաս է, գործադրել է անհարկի ազդեցություն, որտեղ դատավորները հաճախ չեն համարձակվում վճիռ կայացնել պետական դատախազների դեմ։ Նրանք, ովքեր արել են, ենթարկվել են կարգապահական տույժերի. երբ Կիևի դատարանը վճիռ կայացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ, նախագահող դատավորն ինքը ենթարկվեց քրեական հետապնդման։ Դատարանները նույնիսկ միմյանցից անկախ չէին, և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների համար սովորական բան էր կանչել վերադաս ատյաններ և հարցնել, թե ինչպես կարելի է որոշում կայացնել։ Դատարանները հաճախ թերֆինանսավորվում էին՝ քիչ գումարներով կամ ռեսուրսներով։ Հազվադեպ չէր, երբ գործերը լսվում էին փոքր, նեղ դահլիճներում, երբ էլեկտրականությունն անջատված էր, մինչդեռ բանտարկյալները չէին կարողանում ներկա գտնվել բանտերից դատարանի դահլիճ տրանսպորտի բացակայության պատճառով։

Բարեփոխիչները 1990-ականների սկզբին որպես հիմնական խնդիր ընդգծեցին դատական համակարգի վիճակը և հաստատեցին մի շարք ծրագրեր՝ բարելավելու դատական համակարգի աշխատանքը։ 1994 թվականին ստեղծվել է Ուկրաինա-Օհայո Օրենքի գերակայության ծրագիրը, որը միավորել է ամերիկյան Օհայո նահանգի փաստաբաններին և դատավորներին, այդ թվում՝ Օհայոյի Գերագույն դատարանի անդամներին և իրենց ուկրաինացի գործընկերներին։ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը աջակցել է այս և այլ նախաձեռնություններին, որոնց աջակցել են նաև եվրոպական կառավարությունները և միջազգային կազմակերպությունները։

Այս ջանքերը հակասական եղան դատական հին գվարդիայի որոշ ներկայացուցիչների շրջանում, սակայն բարեփոխիչ դատավորների խումբը, որը կոչվում էր «դատական ընդդիմություն», ավելի ու ավելի մեծ աջակցություն էր ստանում տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխիչների կողմից, որոնք մղում էին վերջ դնել դատական կոռուպցիային։ 1990-ականների սկզբին Դնեպրում դատավորները զանգվածաբար մեղադրվեցին, իսկ ավելի ուշ Նիկոլաևի քաղաքային դատարանի և Կիևի Մոսկովսկի շրջանային դատարանի դատավորները դատվեցին կոռուպցիայի համար։

Դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարվեցին, երբ 2002 թվականի փետրվարի 7-ին ընդունվեց «Դատական համակարգի մասին» օրենքը՝ ստեղծելով դատական համակարգի նոր մակարդակ և սահմանելով ինստիտուցիոնալ երաշխիքներ՝ դատավորներին քաղաքական ճնշումներից զերծ պահելու համար։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2010 թվականի մարտի 24-ին ստեղծել է փորձագիտական խումբ՝ առաջարկություններ տալու, թե ինչպես «մաքրել առկա խառնաշփոթը և ընդունել օրենք դատական կազմակերպության մասին»[28]։ Այս հանձնաժողովը ստեղծելուց մեկ օր անց Յանուկովիչը հայտարարեց՝ «Այսպիսի դատական համակարգով մենք այլևս չենք կարող խայտառակել մեր երկիրը»[28]։

2011 թվականի դեկտեմբերին որոշ տնտեսական հանցագործություններ ապաքրեականացվեցին[39][40]։

Ազարովի կառավարության առաջարկած կոնկրետ քայլերն էին վերացնել ոչ բռնի հանցագործությունների համար նախնական կալանքը, առաջ մղել փորձառու դատավորներին, որոնք ունեն մեծ փորձ, և պատժել դատական համակարգում կաշառակերությունը ու կոռուպցիան[19]։ 2010 թվականին ընդունված օրենքը բարելավեց դատավորների հիմնական աշխատավարձերը, և ներդրվեց դատավորների թեկնածուների ընտրության ավելի խիստ մեթոդ[19]։ Սակայն բարեփոխումները բազմաթիվ նոր խնդիրներ բերեցին. Գերագույն դատարանը կորցրեց իր գրեթե բոլոր լիազորությունները, դատավորները մեծ կախվածություն ունեցան Արդարադատության բարձրագույն խորհրդից, կառավարությանը դատի տալու հնարավորությունը խիստ սահմանափակվեց։

Նոր քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2012 թվականի նոյեմբերի 20-ին[41]։

2014 թվականի ապրիլի 8-ին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է «Ուկրաինայի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման մասին» օրենքը, այս օրինագիծը սահմանում է ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հատուկ աուդիտի իրավական և կազմակերպչական շրջանակը[42]։

2015 թվականի սեպտեմբերի 26-ին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինայի դատական համակարգը բարեփոխվելու է Ուկրաինայի Ազգային ոստիկանության օրինակով[43]։ Նշանակում է զանգվածաբար նոր անձնակազմ է գործադրել[44]։

2016 թվականին իրականացված վերջին դատաիրավական բարեփոխմամբ դատական համակարգը հիմնովին վերանայվեց, այդ թվում ՝ որոշ դատարանների վերացում։ Փաստաբանությունը գործում է Ուկրաինայում մասնագիտական իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ Փաստաբանների անկախությունը երաշխավորված է։ Դատարանում մեկ այլ անձի շահերը ներկայացնում է միայն փաստաբանը, ինչպես նաև պաշտպանում է քրեական մեղադրանքները[5][11]։

Նոր Գերագույն դատարանը գործարկվեց 2017 թվականի դեկտեմբերին[45]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 How Ukraine Became a Market Economy and Democracy, Անդերս Ասլունդ, Միջազգային տնտեսագիտության Պետերսոնի ինստիտուտ, 2009, 978-0-88132-427-3 (էջ 245)
  2. State and Institution Building in Ukraine,Տարաս Կուզլո, Ռոբերտ Կրավչուկ և Պաուլ դ՛Անիեր, Palgrave Macmillan, 1999, 978-0-312-21458-6 (էջ 105)
  3. The Ukraine Competitiveness Report 2008 by Margareta Drzeniek Hanouz and Thierry Geiger, World Economic Forum, 2008, 978-92-95044-05-0 (page 50)
  4. Battle looming over new law on judiciary and judge status, Kyiv Post (July 4, 2010)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Amendments to the Constitution of Ukraine passed: Ukraine takes a major step towards a European System of Justice, Lexology (9 June 2016)
    Poroshenko signs law on High Council of Justice, Interfax-Ukraine (3 January 2017)
  6. «Courtroom photography and broadcasting», Wikipedia (անգլերեն), 2019 թ․ հուլիսի 6, Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին
  7. Law of Ukraine. About court system of Ukraine. Parliament website.
  8. Decision of the Constitution Court of Ukraine. Case about the Cassation Court of Ukraine. Parliament website.
  9. 9,0 9,1 9,2 (ուկր.)Poroshenko replaced local district courts, Ukrayinska Pravda (29 December 2017)

    (ուկր.) Attorneys ask Poroshenko not to destroy the district courts of Kyiv, Ukrayinska Pravda (26 December 2017)
  10. President signs decrees on creation of district courts, Interfax-Ukraine (29 December 2017)
  11. 11,0 11,1 Ukraine launches 2nd stage of judicial reform – Poroshenko, UNIAN (29 December 2017)
  12. «Kyiv's Pechersky District Court». Kyiv Post.
  13. Law on High Anti-Corruption Court comes into force, Interfax-Ukraine (14 June 2018)
  14. Poroshenko submits bill on creating Anti-Corruption Court to High Judicial Council, Interfax-Ukraine (14 June 2018) (ուկր.) Anticorruption court launched. The CPC claims to be "substituting" the appeal, Ukrayinska Pravda (13 June 2018) Ukraine's parliament eventually passes law on anti-corruption court, UNIAN (7 June 2018) Ukraine's Rada adopts bill on establishing High Anti-Corruption Court, UNIAN (21 June 2018)
  15. 15,0 15,1 (ուկր.) Closed vertical. What is the Higher Anti-Corruption Court and why its creation is afraid of politics?, Ukrayinska Pravda (7 June 2018)
  16. Ban of Communist Party final: Ukraine’s Supreme Administrative Court, UNIAN (25.01.2016)
  17. Parliament rejects opposition bill to lift immunity of deputies and judges, Interfax-Ukraine (14 April 2013)
  18. Rada authorizes arrest of fugitive judge Chaus, known for keeping bribes in glass jars, UNIAN (6 September 2016)
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 In Ukraine, scales of justice often imbalanced, Kyiv Post (10 April 2012)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 (ուկր.) A jury trial begins in Sheremet's case. We tell how he works in Ukraine, Ukrayinska Pravda (10 September 2020)
  21. (ուկր.) Jury in the Sheremet case: offshore, business and real estate in the occupied territories, The Ukrainian Week (16 September 2020)
  22. Law of Ukraine on the Judicial System and Status of Judges. Article 123.
  23. Law of Ukraine on the Judicial System and Status of Judges. Article 127.
  24. Law of Ukraine on the Judicial System and Status of Judges. Articles 145, 146.
  25. Law of Ukraine on the Judicial System and Status of Judges. Articles 90 et seq.
  26. LAW OF UKRAINE On the Judicial System and Status of Judges. Law from 07.07.2010 № 2453-VI. Bulletin of the Verkhovna Rada of Ukraine (BVR), 2010, № 41-42, № 43, № 44-45, st.529.
  27. Constitutional Court rules Russian, other languages can be used in Ukrainian courts, Kyiv Post (15 December 2011) (ուկր.) З подачі "Регіонів" Рада дозволила російську у судах, Ukrayinska Pravda (23 June 2009)(ուկր.) ЗМІ: Російська мова стала офіційною в українських судах Արխիվացված 2012-01-11 Wayback Machine, Novynar (29 July 2010) (ուկր.) Російська мова стала офіційною в українських судах, forUm (29 July 2010)
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 Jackpot, Kyiv Post (March 25, 2010)
  29. 29,0 29,1 Moskal: ‘Rotten to the core’, Kyiv Post (March 25, 2010)
  30. Kyiv district court judge arrested while taking bribe, Kyiv Post (February 8, 2011)
  31. 31,0 31,1 Transparency International Global Corruption Barometer: Ukraine has become more corrupt over the last two years, The Ukrainian Week (9 July 2013)
  32. 32,0 32,1 Prosecutors fail to solve biggest criminal cases, Kyiv Post (March 25, 2010)
  33. How Ukraine Became a Market Economy and Democracy by Anders Åslund, Peterson Institute for International Economics, 2009, 978-0-88132-427-3 (page 110)
  34. Council of Europe human rights commissioner: Ukraine's judicial system needs independence, Kyiv Post (23 February 2012)
  35. Акція на підтримку Павличенків, засуджених за вбивство судді (Actions in support of Palichenkos who were convicted for murdering a judge). Ukrayinska Pravda. 2012-11-25
  36. У Києві протестували проти вироку за вбивство судді (In Kyiv protested against the court decision for murdering a judge). Ukrayinska Pravda. 2012-11-25 (video, JW player format)
  37. Ivano-Frankivsk City Council joins cause to free father and son convicted of murder, Kyiv Post (4 March 2013)
  38. Rada decides to release political prisoners, including Pavlychenko family, Interfax-Ukraine (24 February 2014)
  39. Yanukovych signs law on humanization of responsibility for economic crimes, Kyiv Post](13 December 2011)
  40. Yanukovych signs law on decriminalizing economic offenses, Kyiv Post (13 December 2011)
  41. New criminal code a step towards civilization, Kyiv Post (22 November 2012)
  42. (ուկր.) Parliament passed a law on lustration judges, Ukrayinska Pravda (8 April 2014)
  43. New patrol police formation principle to be used in reformation of court, customs systems, other agencies - Yatseniuk, Interfax Ukraine (6 September 2015)
  44. New-style police have key role in Ukraine, BBC News (25 September 2015)
  45. New Supreme Court launches work in Ukraine, 3 new codes put into force, UNIAN (15 December 2017)