Ռուսաստանի դատական համակարգ

Ռուսաստանի դատական համակարգ (ռուս.՝ Судебная система России), Ռուսաստանի Դաշնության տարածքում արդարադատությունը իրականացնող պետական իշխանության մասնագիտացված մարմինների՝ դատարանների համակարգ[1]։

Հիմնական դրույթները խմբագրել

Դատական իշխանությունը Ռուսաստանում ՝

  • իրականացվում է միայն դատարանների կողմից ի դեմս դատավորների և արդարադատության իրականացման համար օրենքին համաձայն ներգրավվող երդվյալ ատենակալների։ Ոչ մի այլ մարմիններ կամ անձինք իրավունք չունեն իրենց վրա ընդունել արդարադատության իրականացումը,
  • ինքնուրույն է և գործում է անկախ օրենսդրական և կատարողական իշխանությունից,
  • իրականացվում է սահմանադրական, քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության միջոցով։

Դատական համակարգի մասին օրենսդրությունը խմբագրել

Ռուսաստանի դատական համակարգի մասին օրենսդրությունը կարգավորվում է Ռուսաստանի Սահմանադրությամբ և «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքով (ռուս.՝ Федеральный конституционный закон «О судебной системе Российской Федерации»

Դատական համակարգեր խմբագրել

Ռուսաստանի դատական համակարգի միասնականությունը ապահովվում է հետևյալ ճանապարհներով՝

  • Ռուսաստանի դատական համակարգը հաստատվում է Ռուսաստանի Սահմանադրությամբ և «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքով,
  • բոլոր դաշնային դատարանների և հաշտարար դատավորի կողմից դաշնային օրենքներով հաստատված դատավարության կանոնների պահպանումը,
  • Ռուսաստանի Սահմանադրության, դաշնային սահմանադրական օրենքների, դաշնային օրենքների, միջազգային իրավունքի և հանրաճանաչ սկզբունքների, Ռուսաստանի միջազգային պայմանագրերի կիրառումը բոլոր դատարանների կողմից,
  • Ռուսաստանի ամբողջ տարածքում օրենքի ուժ ունեցող դատական որոշումների պարտադրականության ճանաչումը,
  • դատավորների կարգավիճակի միասնականության օրենսդրորեն հաստամամբ,
  • դաշնային դատարանների և հաշտարար դատավորների ֆինանսավորումը դաշնային բյուջեից։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դատական համակարգեր (Судебные системы) (խմբ. թարգ.՝ Ռուբեն Այվազյան, խմբ.՝ Ամալյա Պետրոսյան), Երևան, «Օրենք և իրականություն», 2008 — 541 էջ. — 500 հատ, ISBN 99941-993-2-3։