Սըր Ուիլյամ Ռանդալ Քրիմեր (մարտի 18, 1828(1828-03-18)[1], Ֆերեհեմ, Անգլիա - հուլիսի 22, 1908(1908-07-22)[1], Լոնդոն, Անգլիա), սովորաբար հայտնի է իր «Ռանդալ» երկրորդ անունով, բրիտանացի լիբերալ պատգամավոր, պացիֆիստ և միջազգային արբիտրաժի առաջատար փաստաբան: Միջազգային արբիտրաժային շարժման հետ աշխատանքի համար 1903 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[4]։

Ուիլյամ Քրիմեր
անգլ.՝ William Randal Cremer
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1828(1828-03-18)[1]
ԾննդավայրՖերեհեմ, Անգլիա
Մահացել էհուլիսի 22, 1908(1908-07-22)[1] (80 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիա
ԳերեզմանTomb of Sir William Randal Cremer in Hampstead Cemetery
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 27-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 25-րդ պառլամենտի անդամ, ՄԻացյալ Թագավորության 24-րդ պառլամենտի անդամ և member of the 23rd Parliament of the United Kingdom?
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետ-բակալավր Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Սուրբ Օլաֆ շքանշանի ասպետ
և Խաղաղության Նոբելյան մրցանակ[2][3]
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ
 William Randal Cremer Վիքիպահեստում

Վաղ կյանք

խմբագրել

Քրիմերը ծնվել է Անգլիայի հարավային Ֆարեհեմ քաղաքում բանվոր դասակարգի ընտանիքում: Նրա հայրը եղել է կառապան, որը լքել է ընտանիքը Ռանդալ Քրիմերի ծնվելուց անմիջապես հետո: Նրա մայրը մեծացրել է նրան իր երկու քույրերի հետ՝ ապահովելով, որ նա կրթություն ստանա տեղի մեթոդիստական դպրոցում: Ընդլայնել է իր գիտելիքները՝ հաճախելով անվճար դասախոսությունների, սովորել է շինարարություն և դարձել ատաղձագործ[5]։

1852 թվականին տեղափոխվելով Լոնդոն՝ Քրիմերը եղել է արհմիության կազմակերպիչ՝ արագորեն դառնալով ճանաչված բանվորական առաջնորդ: Քրիմերը 1865 թվականին ընտրվել է Միջազգային Աշխատավորների ասոցիացիայի քարտուղար, սակայն երկու տարի անց՝ 1867 թվականին հրաժարական է տվել, երբ կազմակերպությունը որոշել է կանանց անդամակցության իրավունք տալ։ Կտրականապես դեմ է եղել կանանց ընտրական իրավունքին[6]։ Քրիմերը համաձայն չի եղել բանվորների կողմից ղեկավարվող հեղափոխության հետ[7]։

Դերը միջազգային արբիտրաժային շարժման մեջ

խմբագրել

Դեռևս 1868 թվականին՝ իր առաջին անհաջող թեկնածությունը խորհրդարանում, Քրիմերը հանդես է եկել միջազգային արբիտրաժի ընդլայնման օգտին, որպես պատերազմի խաղաղ այլընտրանք՝ վեճերի լուծման համար[8]։

Ընտրվել է որպես Հագերսթոնի լիբերալ պատգամավոր Շորեդիչի Մետրոպոլիտեն թաղամասում 1885-ից 1895 թվականներին, այնուհետև 1900 թվականից մինչև իր մահը՝ 1908 թվականին։

Օգտագործելով իր հարթակը որպես պատգամավոր՝ Քրիմերը դաշնակիցներ է ունեցել ինչպես մայրցամաքային Եվրոպայում, այնպես էլ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, այդ թվում՝ Ֆրեդերիկ Պասին, Ուիլյամ Ջենինգս Բրայանը և Էնդրյու Կարնեգինը: Օգտագործելով իր շփումների ցանցը և կազմակերպչական իր տաղանդը, Քրիմերը մեծ գործ է արել միջազգային արբիտրաժային ինստիտուտների ստեղծման և ընդլայնման համար։ Այս աշխատանքը ներառում է Միջխորհրդարանական միության և Միջազգային արբիտրաժային լիգայի համահիմնադրումը։ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև 1897 թվականի Օլնի-Պաունսեֆոտ պայմանագրի ընդունումը[9]։

Ի գնահատում արբիտրաժային շարժման մեջ իր աշխատանքի՝ Քրիմերը 1903 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը[10]։ 8000 ֆունտ ստեռլինգ մրցանակից նա 7000 ֆունտ ստերլինգը նվիրաբերել է Միջազգային արբիտրաժային լիգային որպես նվիրատվություն[11]։

Կոչվել է ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շևալիեր[12], արժանացել է Սուրբ Օլաֆի նորվեգական ասպետության կոչմանը և 1907 թվականին դարձել ասպետ։

Ռանդալ Քրիմերի տարրական դպրոցը՝ Հագերսթոնում[13] անվանվել է նրա պատվին։

Քրիմերը մահացել է 1908 թվականի հուլիսի 22-ին՝ թողնելով 2241 ֆունտ ստեռլինգ (1803 ֆունտ զուտ) ունեցվածք[14]։ Քրիմերի Նոբելյան մրցանակը վաճառվել է 1985 թվականի նոյեմբերին Լոնդոնի սոթբիս աճուրդում 16750 դոլարով[15]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. The Nobel Peace Prize 1903Nobel Foundation.
  3. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  4. «The Nobel Peace Prize 1903 Randal Cremer». nobelprize.org.
  5. «William Randal Cremer». American Journal of International Law (անգլերեն). 2 (4): 858–862. 1908. doi:10.2307/2186656. ISSN 0002-9300.
  6. Views of Anti-Suffrage MP William Cremer, The Times, April 1906
  7. «Chpt 3: The empire of Law». Governing the world. Allen Lane. 2012. ISBN 9780-7-1399683-8.
  8. «Chpt 3: The empire of Law». Governing the world. Allen Lane. 2012. ISBN 9780-7-1399683-8.
  9. «Chpt 3: The empire of Law». Governing the world. Allen Lane. 2012. ISBN 9780-7-1399683-8.
  10. «Winners». The Nobel Peace Prize (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-02-11-ին.
  11. «Sir W. Cremer's Will». The Cardiff Times. David Duncan and William Ward. 1908-10-24.(չաշխատող հղում)
  12. Among the world's peacemakers: an epitome of the Interparliamentary Union edited by Hayne Davis, 1908
  13. «Randal Cremer Primary School». Hackney Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին. Վերցված է 2009-08-24-ին.
  14. «Sir W. Cremer's Will». The Cardiff Times. David Duncan and William Ward. 1908-10-24.(չաշխատող հղում)
  15. «1936 Nobel Peace Prize Award Medal. Gold. 65 mm. 222.4 grams. 23 karat. Awarded to Argentinian Carlos Saavedra Lamas. About Uncirculated». Stacks Bowers. Արխիվացված է օրիգինալից 13 March 2023-ին. Վերցված է 16 March 2023-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քրիմեր» հոդվածին։