Ուիլյամ Սալիչե
Ուիլամ Սալիչե (իտալերեն՝ William Salice, հուլիսի 18, 1933[1], Կազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] - դեկտեմբերի 29, 2016[1][2], Պավիա, Լոմբարդիա, Իտալիա[2])[3], իտալացի գյուտարար։
Ուիլյամ Սալիչե իտալերեն՝ William Salice | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1933[1] |
Ծննդավայր | Կազեի Ջերոլա, Պավիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2016[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Պավիա, Լոմբարդիա, Իտալիա[2] |
Գերեզման | Լոմբարդիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | մենեջեր, գործարար և գյուտարար |
Աշխատավայր | Ferrero[2] |
ԿենսագրությունԽմբագրել
1960-2007 թվականներին աշխատել է «Ferrero» ընկերությունում։
Լինելով Միքել Ֆեռերոյի ամենամտերիմ աշխատակիցներից մեկը՝ նա մասնակցել է հանրաճանաչ ընկերությունների արտադրանքի ստեղծմանը, օրինակ՝ Նուտելայի[4], Ֆեռերո Ռոշերի, «Pocket Coffee»-ի[5]։ Նա առաջարկել է շոկոլադե ձվերի ներսում թաքցնել խաղալիք, «որպեսզի երեխաները կարողանան ամբողջ տարի տոնել Սուրբ Զատիկը»։ Նոր քաղցրավենիքը վաճառքի է հանվել 1974 թվականին և անմիջապես դարձել հայտնի։ 40 տարի շարունակ «Ferrero»-ն վաճառել է ավելի քան մեկ միլիարդ «կինդեր սյուրպրիզ» ձու[6][5]։ Երբ նրան ստեղծող են անվանել, նա պատասխանել է.
Ստեղծողը «Ferrero»-ն է, ես նյութի գյուտարարն եմ։ |
L’inventore è Ferrero, io sono l’esecutore materiale.
Մի անգամ Միքել Ֆեռերոն ասել է աշխատակիցներին.
Գիտե՞ք՝ ինչու է երեխաներին այդքան դուր գալիս զատկի ձվերը։ Որովհետև նրանք ներսում անակնկալ ունեն... Այդ ժամանակ իմացեք՝ մենք ինչ պիտի անենք։ Եկեք նրանց տանք Զատիկ ամեն օր։ |
Sapete perché ai bambini piacciono tanto le uova di Pasqua? Perché hanno le sorprese dentro… Allora, sapete che cosa dobbiamo fare? Diamogli la Pasqua tutti i giorni.
«Կինդեր սյուրպրիզի» հաջողությունը նա բացատրել է առօրյայում ներառված խաղի տարրերով և ծնողների պահանջմունքներով, որպեսզի կարողանան բացման անհանգստության ժամանակ երեխային անակնկալ ստեղծելու հարցում օգնել և ժպիտ պարգևել[7]։
2007 թվականին՝ թոշակի անցնելուց հետո, նա «Ferrero»-ից ստացել է 400 000 եվրո, որով Լոանոյում հիմնել է երիտասարդ տաղանդների օժանդակության ֆոնդ[8]՝ «Գունավորիր քո կյանքը» (անգլ.՝ Color Your Life)[5][7]:
Մահացել է Պավիա քաղաքի հիվանդանոցում, որտեղ կաթվածից հետո ստանում էր բուժում[5]։ Հուղարկավորությունը կայացել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Լոմբարդիա մարզի Կազեի Ջերոլա կոմունայում[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.ilsole24ore.com/art/notizie/2016-12-30/e-morto-william-salice-esecutore-materiale-dell-ovetto-kinder-104157.shtml?uuid=ADzYw2MC&refresh_ce=1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.lemonde.fr/disparitions/article/2016/12/30/william-salice-l-inventeur-de-l-uf-kinder-est-mort_5055681_3382.html
- ↑ «È morto William Salice, «esecutore materiale» dell’Ovetto Kinder» (իտալերեն)։ Il Sole 24 Ore։ 2016-12-30։ Վերցված է 2016-12-30
- ↑ ««Vater des Überraschungseis» gestorben» (գերմաներեն)։ stern.de GmbH։ 2016-12-30։ Վերցված է 2016-12-30
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Le Monde.fr
- ↑ Газета.Ru
- ↑ 7,0 7,1 7,2 S.Morosi, 2016
- ↑ «Erfinder des Überraschungseis gestorben» (գերմաներեն)։ Schaumburger Nachrichten։ 2016-12-30։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-31-ին։ Վերցված է 2016-12-230
Արտաքին հղումներԽմբագրել
- «Իտալիայում մահացել է «Կինդեր սյուրպրիզ»-ի գյուտարար Ուիլյամ Սալիչեն»։ REGNUM։ 2016-12-30։ Վերցված է 2016-12-30
- «Մահացել է «Կինդեր սյուրպրիզ»-ի ստեղծողը»։ Газета.Ru։ 2016-12-30։ Վերցված է 2016-12-30
- Morosi S. Morto William Salice, collaboratore di Ferrero: inventò l’Ovetto Kinder(իտալ.) // Corriere della Sera. — 2016.
- «William Salice, l’inventeur de l’œuf Kinder, est mort» (ֆրանսերեն)։ Le Monde.fr։ 2016-12-30։ Վերցված է 2016-12-31