Ուիլյամ Հենրի Մարգեթսոն

Ուիլյամ Հենրի Մարգեթսոն (անգլ.՝ William Henry Margetson, դեկտեմբերի 1, 1861(1861-12-01)[1], Denmark Hill[2] - հունվարի 2, 1940(1940-01-02)[2][3], Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ ու պատկերազարդող[5], որը հատկապես հայտնի է կանացի գեղագիտական դիմանկարներով։

Ուիլյամ Հենրի Մարգեթսոն
Ծնվել էդեկտեմբերի 1, 1861(1861-12-01)[1]
ԾննդավայրDenmark Hill[2]
Վախճանվել էհունվարի 2, 1940(1940-01-02)[2][3] (78 տարեկան)
Մահվան վայրՈւոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և Դալվիչ Քոլեջ
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող և ջրանկարիչ
ԱմուսինՀելեն Հովարդ Հաթթոն[4]
ԶավակներHester Margetson?
 William Henry Margetson Վիքիպահեստում

Կյանք և աշխատանք խմբագրել

Ծնվել է Լոնդոնում, կրթություն ստացել Դալիչի քոլեջում, այնուհետև Արվեստների թագավորական քոլեջում ու Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1885 թվականին առաջին անգամ ցուցադրվել է թագավորական ակադեմիայում, հետագայում նաև բրիտանացի նկարիչների թագավորական ընկերությունում, յուղանկարիչների թագավորական ինստիտուտում ու Գրոսվենոր պատկերասրահում։

Մարգեթսոնը նկարել է յուղաներկով և ջրաներկով ու իր համար անուն ստեղծել ժամանակակից վարսահարդարում ու գլխարկներ կրող գեղեցիկ կանանց դիմանկարներով։ Ստեղծել է նաև կրոնական և այլաբանական թեմաներով աշխատանքներ։ Սկզբում աշխատել է ակադեմիական, Վիկտորյական ոճով, հետագայում օգտագործել պոստիմպրեսիոնիզմին ու պրեռաֆայելիտներին բնորոշ թեթև վրձնահարվածներ՝ հատկապես ոգեշնչվելով Լոուրենս Ալմա-Թադեմայից։ Ամենահաջողված նկարներից է «Ծովն ունի իր մարգարիտները» կտավը, որը նա ցուցադրել է 1897 թվականին Թագավորական ակադեմիայում․ այժմ գտնվում է Ավստրալիայում, Նոր Հարավային Ուելսի պատկերասրահում։

Ալֆրեդ Թեննիսոնի դիմանկարը գտնվում է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում։

Աշխատել է նաև որպես գրքեր պատկերազարդող։ Ամուսնացել է նկարչուհի Հելեն Հաթթոնի հետ, որի հետ ծանոթացել է պատկերազարդման նախագծի վրա աշխատելիս։ Սկզբում ապրել ու աշխատել է Լոնդոնում, Հետագայում՝ Բլուբերիում ու Ուոլինգֆորդում։ Մահացել է Օքսֆորդշիրի Ուոլինգֆորդ քաղաքում 1940 թվականին, 78 տարեկան հասակում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Union List of Artist Names — 2008.
  5. «William Henry Margetson | artnet». www.artnet.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հենրի Մարգեթսոն» հոդվածին։