Ուիլյամ Լենգլնդ

անգլիացի գրող

Ուիլյամ Լենգլնդ (անգլ.՝ William Langland, լատին․՝ Williwmus de Langland, մոտ 1332[1] կամ 1332[2], Ուեսթ Միդլանդս, Անգլիա - մոտ 1386 կամ 1400[2]), համարվում է միջին անգլերենի այլաբանական չափածոյի հեղինակ, որը հայտնի է նաև Փիրս Փլոուման անունով, այլաբանություն, որը լի է կրոնական թեմաների բարդ բազմազանությամբ։ Բանաստեղծության այս տեսակը մեկնաբանում է վանքի լեզուն և հասկացությունները՝ նշանների և պատկերների միջոցով, որոնք կարող են հասկանալի լինել աշխարհիկ մարդկանց համար։

Ուիլյամ Լենգլնդ
Դիմանկար
Ծնվել էմոտ 1332[1] կամ 1332[2]
ԾննդավայրՈւեսթ Միդլանդս, Անգլիա
Մահացել էմոտ 1386 կամ 1400[2]
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունRoyal Grammar School Worcester?
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
 William Langland Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լենգլնդի մասին քիչ բան է հայտնի։ Ըստ իր հեղինակային «Փիրս Փլոուման» բանաստեղծության անձնական տվյալների՝ նա ծնվել է Անգլիայի Արևմտյան Միդլենդում, մոտավորապես 1330 թվականին։ «Փիրս Փլոուման» բանաստեղծության պատմողը իր առաջին տեսիլքը՝ քնած ժամանակ, տեսնում է Մալվերն Հիլզում (Հերեֆորդշիրի և Վուսթերշիրի միջև), որն էլ առաջ է բերում որոշակի կապ տվյալ տարածքի հետ։ Բանաստեղծության բարբառը նույնպես համապատասխանում է երկրի տվյալ հատվածին։ «Փիրս Փլոուման» բանաստեղծությունը գրվել է 1377 թվականին, ինչպես նշում է բանաստեղծության կերպարի երևակայությունը «քառասունհինգ ձմեռներ» եղել է իր հետ։

15-րդ դարում Փիրս Փլոումանի մասին Դաբլինի ձեռագրում կատարված նշումը հայտնում է, որ Լենգլնդը Սթեյսի դե Ռոքեյլի որդին է եղել[3]։

Ենթադրվում է, որ Լենգլնդը ծնվել է Շրոփշիր արարողակարգային դքսության Քլոբուրի Մորթիմեր քաղաքում, չնայած Լեդբերինը, Հերֆորդշիրը, Գրեյթ Մալվերնը, Վուսթերշիրը նույնպես ունեն հստակ ապացույներ նրա ծննդավայրը լինելու համար։ Այդ մասին է վկայում Քլոբուրի Մորտիմեր ծխական եկեղեցու սյունասրահում փակցված հուշատախտակը, եկեղեցում կա նաև նկարազարդ պատուհան, որը տեղադրվել է 1875 թվականին, որի վրա պատկերված է Փիրս Փլոումանի տեսիլքը[4]։ Ենթադրվում է, որ Լենգլնդը եղել է Վուդհաուս վանքի նորեկը, որն այդքան էլ հեռու չէր գտնվում[5]։

Հստակ նշաններ կան ենթադրելու համար, որ Լենգլնդը մահացել է 1385 կամ էլ 1386 թվականին։ Տասնչորսերորդ դարում «Iohan but»-ի (Ջոն Բութ) կողմից բանաստեղծության վերաբերյալ (Ռաուլինսոն 137) գրված գրառման մեջ, ուղղակիորեն վկայակոչվում է հեղինակի մահվան մասին; "whan this werke was wrouyt, ere Wille myte aspie/ Deth delt him a dent and drof him to the erthe/ And is closed vnder clom" («հենց որ այս աշխատանքն ավարտվի, նախքան Ուիլի գլխի ընկնելը / Մահը հարվածեց նրան և տապալեց գետնին/ Եվ հիմա նա թաղված է հողի տակ»)։ Ըստ Էդիթ Ռիքերթի, Ջոն Բութն, ըստ երևույթին, մահացել է 1387 թվականին, ինչը նշանակում է, որ Լենգլնդը մահացել է այդ ամսաթվից անմիջապես առաջ։ Այնուամենայնիվ որոշ գիտնականներ ենթադրում են, որ Լենգլնդը իր «Ռիչարդ Րեյդլես» աշխատությունը գրել է 1399 թվականին[3]։

Լենգլնդի մասին տեղեկությունները վերականգնվել են իր «Փիրս Փլոուման» ստեղծագործության միջոցով։ Բանաստեղծությունը պարունակում է մի հատված, որտեղ գրողը իրեն ներկայացնում է որպես «թափառաշրջիկ» և «ծույլ» մարդ, որը ապրում է Լոնդոնի Քորնհիլ շրջանում, ինչպես նաև անդրադառնում է երեխային և կնոջը։ Աշխատանքից կարելի է նաև ենթադրել, որ նա միջինից բարձր հասակ ուներ և իր ապրուստը վաստակում էր մահացածների համար աղոթելով։ Այնուամենայնիվ, այլաբանության և իրականության միջև տարբերությունը Փիրս Փլոուման ստեղծագործության մեջ մշուշոտ է, և ինչպես Վենդի Սքեյզը նշում է, ամբողջ հատվածը հիշեցնում է միջնադարյան գրականության կեղծ խոստովանության ավանդույթը (նաև հանդիպում է Քնֆեսիո Գոլիեում (Գողիաթի խոստովանությունը) և Ժան դե Մեունի Ռոման դե լա Ռոուզում)։

Նույն տեքստի վերջին երկրորդ և երրորդ հատվածներում հավելյալ մանրամասներ է տալիս բանաստեղծի կնոջ և ծերության ժամանակ կրած տանջանքների մասին, ինչպիսիք էին՝ ճաղատությունը, հոդատապը և թուլությունը։ Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ բանաստեղծը 1370-ական թվականներին եղել է միջին տարիքում, բայց նկարագրության պայմանական բնույթի պատճառով տվյալ հատվածի ճշգրտությունը կասկածի տակ է առնվում (օրինակ, Ուոլտեր Քենեդիի «Աիգեի գովքը» և «Երեք դարաշրջանների խորհրդարանը»), և այն փաստը, որ այդ ամենը ասվում է բանաստեղծության վերջում, երբ Ուիլի անձնական աճը հասնում է իր տրամաբանական ավարտին։

Բանաստեղծության մեջ արտահայտված մանրամասն և խորը կրոնական գիտելիքները ցույց են տալիս, որ նա որոշ կապ է ունեցել հոգեվորականության հետ, բայց թե ինչպիսին է եղել այդ կապը՝ անորոշ է։ Բանաստեղծության մեջ չկա ոչ մի ակնհայտ հակում որոշակի եկեղեցական խմբի կամ կարգի վերաբերյալ, բայց նա անկողմնակալ է իր հակակղերականության մեջ։ Սա ավելի է բարդացնում Լենգլնդին որևէ հատուկ խմբում ներառելու գործը։ Ջոն Բաուերսը գրում է, որ լավագույն դեպքում նա համարվել է այդ մեծածավալ խմբի քահանան՝ առանց որևէ օգուտի, ով կազմել է ժամանակակից հասարակության  արմատական եզրը... Ուիլը՝ վատ հագնված, պատկերված է «դարչնակարմիր գույնի հագուստով, որը շրջում էր գյուղական վայրերով, նա մի խելագար աղանդավոր էր, որը հարգալից չէր իր վերադասների նկատմամբ»։ Մալքոլմ Գոդենն առաջարկում էր այն վարկածը, որ նա ապրել է թափառական ճգնավորի կյանքով՝ ժամանակավորապես ենթարկվել է որևէ հովանավորի և գրողի ծառայությունները փոխանակել է ապաստանի և սննդի հետ։

Ռոբերտ Քրոուլիի կողմից 1550 թվականին հրատարակված «Փիրս Փլոուման» աշխատությունը առաջ քաշեց այն գաղափարը, որ Լենգլնդը Ջոն Ուիքլիֆի հետևորդն է եղել։ Այնուամենայնիվ, այս եզրակացությունը վիճարկելի է՝ Լոլարդի կողմից հողագործի կերպարի ընկալման պատճառով (տե՛ս, օրինակ, Pierce the Ploughman's Crede-ը և The Plowman's Tale-ը)։ Ճիշտ է այն հանգամանքը, որ Լենգլնդը և Ուիքլիֆը ունեին բազմաթիվ մտահոգություններ։ Երկուսն էլ կասկածի տակ էին դնում ինդուլգենցիաների և ուխտագնացությունների արժեքը, խրախուսում էին մայրենի լեզվի օգտագործումը քարոզներում, խանգարում էին հոգևորականների շրջանում կոռուպցիայի իրականացմանը և նույնիսկ խրախուսում էին շնորհներից հրաժարվելը։ Բայց այս թեմաները լայնորեն քննարկվել են 14-րդ դարի վերջին և հատուկ կապված չեն եղել Ուիքլիֆի հետ, մինչև Լենգլնդի մահվան ենթադրյալ ժամանակը։ Նաև, ինչպես նշում է Պամելա Գրադոնը, Լենգլնդը երբեք չի կրկնել հաղորդությունների վերաբերյալ Ուիքլիֆին բնորոշ ուսմունքները[6]։

Վերագրում խմբագրել

Փիրս Փլոուման աշխատության վերագրումը Լենգլնդին մասնավորապես հիմնված է այն ձեռագրի վկայության վրա, որը պահվում է Դուբլինի Երրորդության քոլեջում (MS 212): Այս ձեռագիրը «Փիրս Փլոուման» աշխատությունը վերագրում է Վիլիելմ դե Լենգլնդին՝ Սթեյսի դե Ռոքեյլի որդուն, ով լորդ Սփենսերի վարձակալն էր Օքսֆորդշիր կոմսությունում և մահացել է Շիպտոն-անդեր Ուիչվուդում։ Այլ ձեռագրերում հեղինակը կոչվում է Ռոբերտ կամ Ուիլյամ Լենգլնդ կամ էլ Վիլհելմ Վ. (ամենայն հավանականությամբ, Ուիլյամ Ուիչվուդի կարճ տարբերակն է)։

Կարծես թե հենց բանաստեղծությունն էլ նշում է, որ իր հեղինակը Լենգլնդն է։ Ինչ-որ պահի հեղինակը նշում է.«Ես ապրել եմ Լոնդոնում, իմ անունը Լոնգ Ուիլ է» (B XV.152): Սա կարող է հասկացվել իբրև հեղինակի անվան գաղտնագիր, որը բնորոշ էր ուշ միջնադարյան գրողներին (օրինակ Վիլոնի ակրոստիկոսները Le Testament-ում )։ Այնուամենայինվ առաջ բերվեց նաև այն հանգամանքը, որ միջնադարյան դպիրները և ընթերցողները այս տողը գուցե հասկացել են «Ուիլյամ Լոնգուիլի» հղում, կեղծանուն, որն օգտագործվել է Նորֆոլկի կոմսության ապստամբների կողմից 1381 թվականին[7]։

Չնայած որ կան շատ քիչ ապացույցներ, Լենգլնդի հեղինակությունը լայնորեն ճանաչվել է սկսած 1920-ական թվականներից։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տվել Ստելլա Փեյթսի և Դեյվիդ Բենսոնի վերջին աշխատանքը սա միանգամայն հստակ չէ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.biografiasyvidas.com/biografia/l/langland.htm
  3. 3,0 3,1 Anniina Jokinen (2010 թ․ մարտի 8). «Life of William Langland (c.1330-1387?)». www.luminarium.org. Luminarium.
  4. An Illustrated Literary Guide to Shropshire. էջ 94.
  5. William Langland, Harvard College, Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հուլիսի 2-ին, Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. Gradon, Pamela (1980). «Langland and the Ideology of Dissent». Proceedings of the British Academy (66): 179–205.
  7. Sobecki, Sebastian (2018). «Hares, Rabbits, Pheasants:Piers Plowman and William Longewille, a Norfolk Rebel in 1381». Review of English Studies. 69 (289): 216–236. doi:10.1093/res/hgx130.
  8. C. David Benson, "The Langland Myth," in William Langland's Piers Plowman: A Book of Essays, ed. Kathleen M. Hewett-Smith (New York: Routledge, 2001), pp. 83–99. 0-8153-2804-4

Աղբյուրներ խմբագրել

  • John M. Bowers, "Piers Plowman and the Police: notes towards a history of the Wycliffite Langland," Yearbook of Langland Studies 6 (1992), pp. 1–50.
  • Malcolm Gradon, The Making of Piers Plowman (London: Longman, 1990). 0-582-01685-1
  • Edith Rickert, "John But, Messenger and Maker," Modern Philology 11 (1903), pp. 107–17.
  • Wendy Scase, Piers Plowman and the New Anticlericalism (Cambridge: Cambridge University Press, 1989). 0-521-36017-X.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Լենգլնդ» հոդվածին։