Ուիլյամ Էշլի

Բրիտանացի տնտեսագետ, պրոֆեսոր, գրող

Սըր[3] Ուիլյամ Ջեյմս Էշլի (անգլ.՝ Sir William James Ashley, փետրվարի 25, 1860(1860-02-25)[1], Բերմոնդսի, Սաութուրք - հուլիսի 23, 1927(1927-07-23)[1], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի տնտեսագետ, պատմական դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր, գրող[4]։

Ուիլյամ Էշլի
անգլ.՝ William James Ashley
Ծնվել էփետրվարի 25, 1860(1860-02-25)[1]
Բերմոնդսի, Սաութուրք
Մահացել էհուլիսի 23, 1927(1927-07-23)[1] (67 տարեկան)
Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունպրոֆեսոր և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Տորոնտոյի համալսարան և Բիրմինգհեմի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Ալմա մատերԲալիոլ քոլեջ և St Olave's and St Saviour's Grammar School?
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ
Ասպետ-բակալավր
Ամուսին(ներ)Էնի Մարգարետ Հիլ[2]
Երեխա(ներ)Ուոլթեր Էշլի[2], Էնի Էշլի[2] և Ալիս Մերի Էշլի[2]
 William Ashley (economic historian) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բարձրագույն կրթություն է ստացել Օքսֆորդում՝ Բալիոլ քոլեջում։ Օքսֆորդում նրա վրա ազդել են Ջոուեթը, եպիսկոպոս Ուիլյամ Սթաբսը և հատկապես տնտեսության պատմաբան Առնոլդ Թոյնբի ավագը։ 1888 թվականի հուլիսին ամուսնացել է Մարգարետ Հիլի հետ և նույն տարվա ամռանը նրա հետ մեկնել Կանադա, որտեղ ստացել է ակադեմիական պաշտոն[5]։ 1888-1892 թվականներին աշխատել է Տորոնտոյի (Կանադա) համալսարանում՝ որպես քաղաքական և սահմանադրական պատմության պրոֆեսոր։

1892-1901 թվականներին Հարվարդի համալսարանում (ԱՄՆ) դասավանդել է տնտեսական պատմություն։

1888-1893 թվականներին հրատարակել է իր առավել նշանակալի աշխատությունը՝ «Անգլիայի տնտեսական պատմությունը՝ կապված տնտեսական տեսության հետ», որը լուսաբանում է անգլիական տնտեսության զարգացումը միջնադարում[6]։ 1897 թվականին աշխատանքը հրատարակվել է ռուսերենով։

1901 թվականին Էշլին հեռացել է Հարվարդից[7]։ 1900-1925 թվականներին եղել է Բիրմինգհեմի համալսարանի (Մեծ Բրիտանիա) առևտրի և ֆինանսների պրոֆեսոր։

1917 թվականի հունիսի 16-ին ասպետի կոչում է ստացել։

Նա մահացել է 1927 թվականի հուլիսի 23-ին։ Նրա պատկերով կտավը կախված է Դիմանկարների ազգային պատկերասրահում։

Հիմնական աշխատություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
  3. «Ashley, William James in VIAF». VIAF.
  4. «ISNI 0000000110715497 Ashley, Sir William James (1860-1927)». www.isni.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. marriage of Margaret Hill and W. J. Ashley // Letters of George Birkbeck Hill / Crump, Lucy. — London: Edward Arnold, 1906. — С. 168.
  6. Էշլի Ուիլյամ Ջեյմս հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  7. At Harvard, he was replaced by Edwin Francis Gay.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Էշլի» հոդվածին։