Ուենդի Սյու Կոպ (անգլ.՝ Wendy Syu Kopp, հունիսի 29, 1967(1967-06-29)[1], Օստին, ԱՄՆ), Դասավանդիր Ամերիկայի հիմնադիր և խորհրդի նախագահ։ «Դասավանդիր Ամերիկան» շահ չհետապնդող կազմակերպություն է, որը կյանքի է կոչվել ապահովելու կրթական հավասար իրավունքներ բոլոր երեխաների համար անկախ սոցիալական կարգավիճակից։ Ուենդի Կոպը համարվում է նաև անկախ, շահույթ չհետապնդող Teach For All կազմակերպությունների համաշխարհային ցանցի գործադիր տնօրեն և համահիմնադիր։ Teach For All ցանցը կիրառվում է տարբեր երկրներում, սակայն նույն Դասավանդիր Ամերիկայի մոդելով[3]։

Ուենդի Կոպ
անգլ.՝ Wendy Kopp
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1967(1967-06-29)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց
Մասնագիտությունմենեջեր
Պարգևներ և
մրցանակներ
 Wendy Kopp Վիքիպահեստում

2014 թվականին, ըստ Fortune֊ի, Ուենդի Կոպը «Աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդներ» ցուցակում 25֊րդն է ճանաչվել[4]։

Կենսագրություն խմբագրել

Ուենդի Կոպն ավարտել է Դալլասի Highland Park High School միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Փրինսթոնի համալսարանին կից Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոցը։ 1989 թվականին Փրիսթոնում ստացել է մշակույթի գծով բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորելու ընթացքում եղել է Business Today ուսանողական ամսագրի և Համալսարանի մամուլի ակումբի անդամ։

Teach For America խմբագրել

1989 թվականին Ուենդի Կոպն իր ատենախոսական աշխատանքի մեջ առաջարկում է ստեղծել Teach For America կազմակերպությունը։ Այս թեզը գրելիս Ուենդի Կոպը խորհրդակցել էր հասարակագիտության ավագ պրոֆեսոր Մարվին Բրեսլերի հետ[5]։ Նախագծի նպատակն էր ներգրավել երիտասարդ մասնագետների, որոնք մի քանի տարի կդասավանդեին սոցիալապես անապահով ամերիկացի երեխաներին[6]։ Փրինսթոնն ավարտելուց որոշ ժամանակ անց Կոպը հիմնադրում է Teach For America կազմակերպությունը։ 1990 թվականին 500 շրջանավարտներ միանում են Teach For America֊ին, որպես դասավանդողներ[7]։

Սոցիալական ձեռնարկատիրությունը խթանող Echoing Green կազմակերպությունը 1991 թվականին Teach For America կազմակերպության զարգացման նպատակով Դրամաշնորհ է տրամադրում վերջինիս։ 2012 թվականին Teach For America֊ի մաքուր տարեկան ակտիվները կազմում էին $419,098,314[8]։

2007 թվականին Ուենդի Կոպը ստեղծում է շահույթ չհետապնդող անկախ կազմակերպությունների համաշխարհային ցանցը, որը հիմնված էր նույն Դասավանդիր Ամերիկայի կառուցվածքի վրա։ 2013 թվականին Ուենդին լքում է գործադիր տնօրենի պաշտոնը և ստանձնում է կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Կոպն ամուսնացած է Ռիչարդ Բորտի հետ, ով KIPP ֆոնդի նախագահն է։ Ապրում են Նյու Յորքում, ունեն չորս երեխա[10]։

Ճանաչում խմբագրել

2011 թվականի ապրիլին Washington Post-ը Ուենդի Կոպի «Պատմություն կերտելու հնարավորություն» գիրքը ամենավաճառվող ոչ գեղարվեստական կոշտ կազմով գրքերի ցանկում տասներորդն է ճանաչել[11]։

2014 թվականին Ուենդի Կոպը «Աշխարհի 50 ամենաազդեցիկ առաջնորդներ» Fortune֊ի ցուցակում 25֊րդն է ճանաչվել[4]։

Պատվավոր դոկտորի կոչում խմբագրել

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  3. Thomas L. Friedman (OCT. 29, 2013). «Meet the Makers». © 2017 The New York Times Company.
  4. 4,0 4,1 Fortune Editors (20 марта 2014). «The World's 50 Greatest Leaders (2014)» (անգլերեն). Fortune. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  5. Ushma Patel (9 июля 2010). «Marvin Bressler, sociologist, education pioneer and mentor, dies» (անգլերեն). Princeton University. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  6. WENDY KOPP A CHANCE TO MAKE HISTORY. WHAT WORKS AND WHAT DOESN'T IN PROVIDING AN EXCELLENT EDUCATION FOR ALL [1]
  7. «Wendy Kopp Biography» (անգլերեն). Achievement.org. 11 ноября 2013. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Compensation of Leaders (FYE 09/2012)» (անգլերեն). Сharity Navigator. 2009. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  9. «Teach For America founder voted chair of the board» (անգլերեն). Teach For America. 13 февраля 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  10. Elissa Gootman (8 апреля 2011). «No Breakfast, but Bagels for Lunch» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  11. «BOOK WORLD Bestsellers — April 24, 2011. NONFICTION HARDCOVER. 10. A CHANCE TO MAKE HISTORY: WHAT WORKS AND WHAT DOESN'T IN PROVIDING AN EXCELLENT EDUCATION FOR ALL».