Ուենդել Հոլմս
Օլիվեր Ուենդել Հոլմս - մեծ (անգլ.՝ Oliver Wendell Holmes, Sr., օգոստոսի 29, 1809[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ - հոկտեմբերի 7, 1894[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, պոետ, գրող[6]։
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 29, 1809[1][2][3][…] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1894[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի բժշկական դպրոց, Ֆիլիպսի ակադեմիա և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | բժիշկ, բանաստեղծ, բժիշկ-գրող, համալսարանի դասախոս, վիպասան, medical writer և գրող |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պաշտոն | պրոֆեսոր |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ամուսին | Amelia Lee Jackson? |
Զավակներ | Oliver Wendell Holmes? և Edward Jackson Holmes, Sr.?[5] |
Ծնողներ | հայր՝ Abiel Holmes?, մայր՝ Sarah Wendell? |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Օլիվեր Հոլմսը ծնվել է 1809 թվականի օգոստոսի 29-ին Քեմբրիջում՝ քահանա և պատմաբան Էբայել Հոլմսի ընտանիքում[7]։ Կրթություն է ստացել Ֆիլիպսի ակադեմիայում, որը գտնվում էր Մասաչուսեթսի նահանգի Էնդովեր քաղաքում, ապա Հարվարդի համալսարանում, բժշկություն է սովորել Փարիզում։ Աշխատել է Հարվարդում՝ որպես ֆիզիոլոգիայի և անատոմիայի պրոֆեսոր։ Դրանից հետո աշխատել է նաև Դարթմութ քոլեջում[8]։
ԳործունեությունԽմբագրել
Հոլմսն ուսումնասիրել է հետծննդյան տենդը, ինչպես նաև այն հարցը, որ այն փոխանցվում է երիտասարդ մայրերին բժշկական անձնակազմի միջոցով[9]։ 1843 թվականին նա թողարկել է Հետծննդյան տենդի վարակիչությունը անգլ.՝ The Contagiousness of Puerpera թեմայով ուսումնասիրություն, որը ցույց էր տալիս ծննդատներում սանիտարահիգիենիկ պայմանների և հիվանդությունների քանակի միջև կապը։ Հոլմսի կողմից գործիքների և նյութերի մշտական ստերիլիզացման, ինչպես նաև անձնակազմի համար կարանտինային միջոցների օգտագործումը հանգեցրել է Նոր Անգլիայում հետծննդյան մայրական մահացության կտրուկ նվազմանը։ Հետծննդաբերական տենդի վարակիչ բնույթը վերջնականապես ապացուցվել է միայն 19-րդ դարի վերջին՝ Լուի Պաստերի՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների աշխատանքի արդյունքում։ 1861 թվականին Հոլմսը կատարելագործել է նաև ստերեոսկոպը [Ն 1]։ Նա նաև պատկանում է անզգայացում տերմինի գիտական կիրառմանը[10]։ Հոլմսը հայտնի է որպես 19-րդ դարի ԱՄՆ-ի առաջատար բանաստեղծներից մեկը։ Նա բանաստեղծություններ է գրել Ալեքսանդր Փոփի և Օլիվեր Գոլդսմիթի ավանդույթներով և ստեղծել հայրենասիրական, հաճախ նաև հեգնական բանաստեղծություններ։ Նա կենցաղային բանաստեղծներից էր։ Բացի բանաստեղծություններից, նա գրել է երեք վեպ, թողել է էսսեների և անեկդոտների ժողովածուներ։ Օլիվեր Ուենդել Հոլմսը փաստաբան Օլիվեր Ուենդել Հոլմս կրտսերի հայրն էր։ Ըստ որոշ տեղեկությունների, հենց նա է ծառայել որպես նախատիպ դետեկտիվ Շերլոկ Հոլմսի, Արթուր Կոնան Դոյլի հայտնի հերոսի համար։ Օլիվեր Ուենդել Հոլմսը դարձել է Թես Գերիսենի 2007 թվական Ոսկորների այգի անգլ.՝ The Bone Garden բժշկական թրիլլերի հերոսը։
ՆշումներԽմբագրել
- ↑ Ստերեո պատկեր, ստերեոսկոպիկ պատկեր, որն առաջացնում է ծավալի պատրանք, այսինքն՝ թեթևության և ընդլայնման զգացում խորության մեջ՝ երկակի տեսողության առանձնահատկությունների պատճառով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Cohen S. G. Asthma among the famous. Oliver Wendell Holmes (1809-1894), American physician, author, and philosopher // Allergy and Asthma Proceedings — Providence: OceanSide, 1997. — Vol. 18, Iss. 1. — P. 53—56. — ISSN 1088-5412; 1539-6304 — PMID:9162574
- ↑ geni.com(բազմ․) — 2006. — ed. size: 175000000
- ↑ «Oliver Wendell Holmes (1809-1894)»։ data.bnf.fr (անգլերեն)։ Վերցված է 2021-12-08
- ↑ «Oliver Wendell Holmes»։ www.britannica.com (անգլերեն)։ Վերցված է 2021-12-08
- ↑ «Sherlock Holmes true original full name Sherrinford Hope»։ sherlockian-sherlock.com։ Վերցված է 2021-12-08
- ↑ «Sherlock Holmes true original full name Sherrinford Hope»։ sherlockian-sherlock.com։ Վերցված է 2021-12-09
- ↑ «Allergy proceedings.» (English)։ OceanSide Publications։ 1988։ Վերցված է 2021-12-09
Արտաքին հղումներԽմբագրել
- Венгерова З. А. (1890–1907)։ «Гольмс, Оливер Венделл (отец)»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուենդել Հոլմս կատեգորիայում։ |