Մարիա Ուգարտե Էսպանյա (իսպ.՝ María Ugarte España, փետրվարի 22, 1914(1914-02-22), Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մարտի 4, 2011(2011-03-04), Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), իսպանացի-դոմինիկցի լրագրող, գրող, ակադեմիկոս, պատմաբան և հնագրագետ։ Ուգարտեն առաջին կինն էր, ով Դոմինիկյան Հանրապետությունում աշխատել է որպես լրագրող[1][2], ինչպես նաև առաջին կինը, ով դարձել է Դոմինիկյան պատմության ակադեմիայի անդամ[3]։

Մարիա Ուգարտե
Ծնվել էփետրվարի 22, 1914(1914-02-22)
ԾննդավայրՍեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանվել էմարտի 4, 2011(2011-03-04) (97 տարեկան)
Վախճանի վայրՍանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Մասնագիտությունլրագրող և պատմաբան
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
ԱշխատավայրՄադրիդի Կոմպլուտենսե համալսարան
ԶավակներCarmenchu Brusíloff?

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ուգարտեն ծնվել է Իսպանիայի Հին Կաստիլիայի Սեգովիա քաղաքում, բասկ զինվոր Խերոնիմո դե Ուգարտե Ռոուրեի ընտանիքում, ով Իսպանիայի երկրորդ հանրապետության օրոք դարձել է Սամորայի քաղաքացիական նահանգապետ[4]։ Մարիա Ուգարտեն աշակերտել է Անտոնիո Մաչադոյին և Խոսե Օրտեգա ի Գասետին, եղել է Խուլիան Մարիասի դասընկերը[5]։

Ուգարտե Էսպանյան փիլիսոփայություն և գրականություն է ուսանել (1935) Մադրիդի կենտրոնական համալսարանում (այժմ՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան), մասնագիտացել է պատմական գիտություններում, եղել Պիո Սաբալա ի Լերայի ասիստենտը (1934–1936)[3][6]:

Համալսարանում հանդիպել է Կոնստանտինո Բրուսիլոֆին (ծննդյան անունը՝ Կոնստանտին Ալեքսեևիչ Բրուսիլոֆ-Նիգեհորոձեֆ, Սանկտ Պետերբուրգ, 1895 թվական - Կարակաս, 1977 թվական), ռուս աքսորական, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից (հետագայում՝ նաև Իսպանիայի քաղաքացիական պատերազմ)[4]։ Նրանք ամուսնացել են և ունեցել մեկ դուստր՝ Կարմենը[7]։

Երկրում տիրող քաղաքական իրավիճակը՝ քաղաքացիական պատերազմ, Ֆրանցիսկո Ֆրանկոյի ի հայտ գալը, նրանց ստիպեցին ապրել աքսորում և փախչել Դոմինիկյան Հանրապետություն[4][8], ուր ժամանեցին 1940 թվականի փետրվարին[3]։ Սկզբում Ուգարտեն աշխատել է Արտաքին գործերի նախարարության Պետքարտուղարությունում[2], ինչպես նաև իսպաներեն է դասավանդել Երկրորդ համաշխարահայի պատերազմի փախստականներին Դոմինիկյան Հանրապետության հյուսիսում գտնվող Սոսուա քաղաքում[9]։

1943 թվականի հունիսից մինչև նոյեմբեր Սանտո Դոմինգոյի համալսարանում դասավանդել է Արխիվագիտություն՝ Դոմինիկյան Հանրապետությունում արխիվային գիտության առաջին դասընթացը։ Նա կազմեց Ժողովրդական ընդհանուր արխիվի տեղեկագիրը և այն հրատարակեց 1947 թվականին[3]։ 1940-ական թվականներին Ուգարտեն հայտնաբերեց գաղութային փաստաթղթերի հսկայական կապուկ, այդ թվում`«Բայագուանայի արքայական արխիվը»[3][6]։ 1945 թվականին Բրյուսիլոֆը և Ուգարտեն ամուսնալուծվել են, և վերջինս տեղափոխվել է Վենեսուելա[4]։

1948 թվականի ապրիլին Ուգարտեն իր կարիերան սկսել է որպես El Caribe թերթի լրագրող[6][10], ուր նրան աշխատանքի էր հրավիրել թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայեյլ Էռերան[5]։ El Caribe թերթում Ուգարտեն եղել է խմբագրի օգնական, թերթի մշակությաին էջի պատասխանատու (1963–1998), թերթի հավելվածների տնօրեն և պաշտոնավարել է մինչև 2000 թվականին թոշակի անցնելը[6][10]։ 1950 թվականին առանձին գույքով ամուսնացել է անասնապահ Խոսե Անտոնիո Խիմենես Ալվարեսի հետ[2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Origen de las universidades y de los títulos académicos[3]
  • Monumentos coloniales (1977)[6]
  • La Catedral de Santo Domingo, Primada de América (1992)[6]
  • Iglesias, capillas y ermitas coloniales (1995)[6]
  • Estampas coloniales (1998)[6]
  • Prats Ventós, 1925–1999 (2002)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Murió a los 97 años la escritora y periodista María Ugarte». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 Suriel, Leomaira. «María Ugarte íntima» (Spanish). Santo Domingo: Listín Diario. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 González de Peña, Raymundo. «María Ugarte, historiadora» (PDF) (Spanish). Academia Dominicana de la Historia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Aizpuru, Mikel; Fernández Blanco, Aída:«Los estudios de Filología Moderna. La enseñanza de las lenguas modernas. Ruso», en López Ríos, S.; González Cárceles, Juan Antonio: La Facultad de Filosofía y Letras de Madrid en la Segunda República. Arquitectura y Universidad durante los años 30, Madrid, Sociedad Estatal de Commemoraciones Culturales,2008, pp. 396–399
  5. 5,0 5,1 Campo, Iban (2006 թ․ փետրվարի 27). «Cuando me reconocen con estos galardones me pregunto si me los merezco» (Spanish). El País. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «MARÍA UGARTE: Dedicatoria especial en la 5ta. Mini Feria del Libro de ÁGORA MALL» (Spanish). Santo Domingo: Dominican On Line. 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Beiro, Luis (2013 թ․ օգոստոսի 3). «María Ugarte entrevista histórica» (Spanish). Listín Diario. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «María Ugarte, maestra de generaciones literarias». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. Aizpuru, Mikel (2009). El Informe Brusíloff: la Guerra Civil de 1936 en el Frente Norte vista por un traductor ruso (Spanish). Zarautz: Alberdania SL. էջ 305. ISBN 978-84-9868-056-0. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 La española María Ugarte recibe el Premio Nacional de Literatura de República Dominican a