Ուբոլ Ռատանա (թաի.՝ อุบลรัตน, ապրիլի 5, 1951(1951-04-05), Montchoisi Clinic, Լոզան, Շվեյցարիա), Թաիլանդի արքայադուստրը։

Ուբոլ Ռատանա
թաի.՝ อุบลรัตน և 𑖄𑖢𑖿𑖢𑖩𑖨𑖝𑖡
 
Կրթություն՝ UCLA School of Public Health?, Chitralada School? և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, երգչուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, սոցիալական աշխատող, ծովագնաց և գրող
Ազգություն Thai people?
Դավանանք բուդդայականություն և Թհերավադա
Ծննդյան օր ապրիլի 5, 1951(1951-04-05) (73 տարեկան)
Ծննդավայր Montchoisi Clinic, Լոզան, Շվեյցարիա
Դինաստիա Չակրի և House of Mahidol?
Քաղաքացիություն  Թաիլանդ
Ի ծնե անուն անգլ.՝ Ubol Ratana Rajakanya Sirivadhana Barnavadi և թաի.՝ อุบลรัตนราชกัญญา สิริวัฒนาพรรณวดี
Հայր Ադուլյադեդ Պումիպոն
Մայր Սիրիկիտ
Ամուսին Peter Ladd Jensen?
Զավակներ Ploypailin Jensen?, Poom Jensen? և Sirikitiya Jensen?
 
Պարգևներ
Grand Cordon of the Order of the White Elephant Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան Order of the Royal House of Chakri Boy Scout Citation Medal of Vajira Knight Grand Cordon of the Order of the Crown of Thailand և Grand Cross of the Order of Chula Chom Klao

Թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի և թագուհի Սիրիկիտի ավագ երեխան է։

Կենսագրություն խմբագրել

Ուբոլ Ռատանան ծնվել է 1951 թվականի ապրիլի 5-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Բանգկոկի Դուսիտ պալատում։ Վաղ մանկությունից մասնակցել է թագավորական արարողություններին։ Մասնակցել է 1967 թվականի Հարավարևելյան Ասիայի թերակղզու խաղերին, առագաստանավային սպորտում մրցել է իր հոր՝ թագավոր Ադուլյադեդ Պումիպոնի հետ։ Երկուսն էլ ոսկե մեդալներ են նվաճել։

Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում՝ մաթեմատիկա և կենսաքիմիա մասնագիտությամբ, ինչպես նաև Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, որտեղ, առողջապահության ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան։

1972 թվականին հրաժարվել է իր օգոստոսյան տիտղոսից և ամուսնու՝ Փիթեր Լեդ Ջենսենի հետ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, սակայն 1998 թվականին ամուսնալուծվելուց հետո, 2001 թվականին վերադարձել է Թաիլանդ։

Ամուսնալուծությունից հետո բազմաթիվ այցելություններ է կատարել Թաիլանդ, իսկ 2001 թվականին որոշել է ընդմիշտ վերադառնալ հայրենիք։ Վերադառնալուց գրեթե անմիջապես հետո սկսել է մասնակցել թագավորական արարողություններին։ Ուբոլ Ռատանան Թաիլանդի ժողովրդի բարեկեցության բարելավմանն ուղղված բազմաթիվ բարեգործական ֆոնդերի հիմնադիրն է[1]։ 

Զանգվածային լրատվության միջոցներում առավել հաջող և լայն տարածում գտած նախագիծը նրա «Դարձիր թիվ մեկ» նախագիծն էր։ Նախագիծը կազմվել էր 2007 թվականին, և նպատակ ուներ պայքարել թմրանյութերի օգտագործման դեմ և կրթել թաիլանդցի երիտասարդներին։

Ուբոլ Ռատանան գտնելով, որ փոփ մշակույթը երիտասարդների վրա ազդելու և իր բարեգործական հիմնադրամների համար միջոցներ հավաքելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է, որոշել է մասնակցել բազմաթիվ թաիլանդական ֆիլմերի և սերիալների նկարահանումներին։ Այդ աշխատանքներից ամենանշանավորները 2008 թվականի «Որտեղ պատահում է հրաշքը» ֆիլմը և 2017 թվականի «Dow Long Fah, Pupa See Ngern» մինի-սերիալն են[2]։

2019 թվականին Թայ Ռաքսա Չարթ կուսակցությունը, որն ընդդիմության առաջնորդ Թաքսին Չիննավատի դաշնակիցն էր, երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է արքայադստեր թեկնածությունը։ Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորնը (Ռամա X) մի քանի ժամ անց փորձել է արգելափակել իր ավագ քրոջ՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու անսպասելի որոշումը։ Դրանից կարճ ժամանակ անց կուսակցությունը ստիպված էր հետ կանչել իր թեկնածության աջակցությունը։

Ընտանիք խմբագրել

1972 թվականի հուլիսի 25-ին Ուբոլ Ռատանան հրաժարվել է իր տիտղոսից՝ ամերիկացի Փիթեր Լեդ Ջենսենի հետ ամուսնանալու համար։ Նա ամուսնու հետ ԱՄՆ-ում ապրել է 26 տարի։ Ջենսենը, որպես օտարերկրացի, չէր կարող տիտղոս ստանալ։ 1998 թվականին նրանք ամուսնալուծվել են։ Ուբոլ Ռատանան և նրա երեխաները մինչև 2001 թվականն ապրել են Սան Դիեգոյում, որից հետո վերադարձել են Թաիլանդ։

Ուբոլ Ռատանան և Փիթեր Լեդ Ջենսենն ունեն երեք երեխա․ երկու աղջիկ և մեկ տղա։ Երեխաները ծնվել են ԱՄՆ-ում։

  • Հուն Պլոյպաիլին Ջենսեն (ծնվել է 1981 թվականի փետրվարի 12-ին)։
  • Հուն Բհումի Ջենսեն (16 օգոստոս, 1983 թվական - 26 դեկտեմբեր, 2004 թվական), տառապել է աուտիզմով, մահացել է 2004 թվականին Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ժամանակ[3]։ Ավելի ուշ արքայադուստրը հիմնադրել է նրա հիշատակի բարեգործական ֆոնդը, որի նպատակն է օգնել աուտիզմով տառապող երեխաներին։
  • Հուն Սիրիկիտիա Ջենսեն (ծնվել է 1985 թվականի մարտի 18-ին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Princess Ubolratana Biography'». Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  2. «Thai Royal Family, Chapter 3». Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Prince dies in tsunami, was grad of Torrey Pines». The San Diego Union-Tribune. 2004 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել