Իեն Ուայթ (անգլ.՝ Ian Whyte, սեպտեմբերի 17, 1971(1971-09-17), Բանգոր, Caernarfonshire, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կասկադյոր և բասկետբոլիստ[1]։

Իեն Ուայթ
անգլ.՝ Ian Whyte
Ծնվել էսեպտեմբերի 17, 1971(1971-09-17) (52 տարեկան)
ԾննդավայրԲանգոր, Caernarfonshire, Ուելս, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, բասկետբոլիստ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն խմբագրել

Իեն Ուայթը ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Ուելսում գտնվող Բանգոր քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Henry Hudson Regional High School-ը։ 1994 թվականին Փենսիլվանիայի Քլերիոնի համալսարանում և Նյու Յորքի Իյոնի քոլեջում ստացել է բասկետբոլիստի սպորտային կրթաթոշակ։ 1994 թվականին նա չի ընտրվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ 1998-2003 թվականներին «Newcastle Eagles» անգլիական խմբում հանդես է եկել որպես կենտրոնական խաղացող[2]։

Հասակը 216 սմ է[3]։ Ամուսնացած է Էմի Ուայթի հետ, որի հետ դաստիարակում է երեխային։

Կարիերա խմբագրել

Բասկետբոլիստի կարիերան ավարտելուց հետո 2004 թվականին Իենն առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ «Օտարը գիշատչի դեմ» ֆիլմում խաղալով գիշատչի դերը[4][5]։ 2005 թվականին և 2010 թվականին Հարրի Փոթերի մասին երկու ֆիլմերում՝ «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»-ում (2005) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1»-ում (2010), Ուայթը հանդես է եկել որպես տիկին Օլիմպ Մաքսիմի կրկնորդ[6][7]։ Ֆիլմերում և հեռուստասերիալներում ընդհանուր առմամբ նա խաղացել է 20-ից ավելի դերեր։ 2011 թվականից պարբերաբար մասնակցել է «Գահերի խաղը» սերիալի նկարահանումներին[8][9][10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Օտարը գիշատչի դեմ Alien vs. Predator գիշատիչ Շրամ
2005 ֆ Հարրի Փոթերը և Կրակի գավաթը Harry Potter and the Goblet of Fire տիկին Օլիմպ Մաքսիմ
2007 ֆ Օտարը կողոպտիչի դեմ։ Ռեքվիեմ Aliens vs. Predator: Requiem գիշատիչ Գայլ
2009 ֆ Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա Dragonball Evolution Օզարու
2009 ֆ Սոլոմոն Քեյն Solomon Kane սատանայի հնձվոր
2010 ֆ Աքսորյալները Outcast գազան
2010 ֆ Հսկաների պայքար Clash of the Titans շեյխ Սուլեյման
2010 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows – Part 1 տիկին Օլիմպ Մաքսիմ
2011-2019 ս Գահերի խաղը Game of Thrones Սպիտակ քայլորդ / Գրեգոր Կլիգան / հսկա Վուն Վուն / անանուն հսկա
2012 ֆ Պրոմեթևս Prometheus վերապրած ստեղծող
2013 ֆ Հարիգան Harrigan Ռոնի
2013 ս Բժիշկներ Doctors «Փոքրիկ» Մալքոլմ Ուիլիս
2014 ֆ Հերակլես Hercules դևերի առաջնորդ
2014 ֆ Արյունոտ լուսին Blood Moon Սքինուոլկեր
2015 ֆ Կարիճների թագավոր 4։ Կորցրած գահը The Scorpion King 4: Quest for Power արքայազն Դուի
2015 ֆ Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում Star Wars: Episode VII - The Force Awakens Բոլի Պրինդել / Չուբակա
2018 ֆ 1066 1066 Հարդրադա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ian Whyte cast in Star Wars: The Force Awakens as Chewbacca's double?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  2. IAN WHYTE basketball profile
  3. Basketball: Fixture clash hits Eagles
  4. «Former Newcastle Eagles' basketball star Ian Whyte on his life onscreen». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Face to Face: Ian Whyte
  6. 'Prometheus' Engineers — Movie Transformations
  7. IAN WHYTE
  8. 8 Little Known Facts About The Mountain On 'Game Of Thrones'
  9. 'Game of Thrones' Recasts The Mountain for Season 4
  10. «You've changed: The mid-show recastings of Game of Thrones». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իեն Ուայթ» հոդվածին։