Ոսկեպարի կոտորած
Ոսկեպարի կոտորած (նաև՝ Ոսկեպարի եղեռնագործություն[1]), «Օղակ» գործողության շրջանակներում ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումների, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումների և Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերի (ադրբեջանական ՕՄՈՆ-ի) կողմից համատեղ իրականացված ռազմական գործողություն ընդդեմ Խորհրդային Հայաստանի Ոսկեպար գյուղի բնակչության և միլիցիայի աշխատակիցների, որը տեղի է ունեցել 1991 թվականի մայիսին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում։ Գործողության հետևանքով սպանվել են մեկ տասնյակից ավելի և գերեվարվել չորս տասնյակից ավելի հայ ոստիկաններ, սպանվել ու ծանր վիրավորվել են նաև Ոսկեպար գյուղի բնակիչներ[2][3]։
Արցախյան հակամարտություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օղակ գործողություն | |||||||||
Խորհրդային բանակի ստորաբաժանումները ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումների հետ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում զինաթափում և գերևարում են Նոյեմբերյանի շրջանի միլիցիայի հայ աշխատակիցներին, որոնք եկել էին գյուղը պաշտպանելու համար | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Նոյեմբերյանի շրջանի միլիցիա | Խորհրդային Միության 4-րդ բանակ Ադրբեջանական ՕՄՈՆ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Նոյեմբերյանի շրջանի շուրջ 50 ոստիկան | Խորհրդային 4-րդ բանակի ստորաբաժանումներ, այդ թվում՝ ուղղաթիռներ, ծանր հրետանի, հատուկ նշանակության դեսանտայիններ Ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումներ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Զոհեր՝ 14 հայ ոստիկան (որից 3-ը՝ գերության մեջ), Ոսկեպար գյուղի 5 քաղաքացիական անձ Վիրավորներ՝ Ոսկեպար գյուղի առնվազն 7 բնակիչ, Գերիներ՝ շուրջ 50-ից ավել հայ ոստիկան։ |
0 |
Նախապատմություն
խմբագրելՆերքին Ոսկեպարը խորհրդային տարիներին առանձնացվել էր Խորհրդային Հայաստանից և հանձնվել Խորհրդային Ադրբեջանին՝ դառնալով խորհրդային ադրբեջանական անկլավ Խորհրդային Հայաստանի տարածքում։ Ադրբեջանցիներով բնակեցված Ներքին Ոսկեպար գյուղի և Խորհրդային Ադրբեջանի սահմանի միջև գտնվում էր Խորհրդային Հայաստանի Ոսկեպար գյուղը։ Մինչև 19-րդ դարը Վերին Ոսկեպարը բնակեցված է եղել հայերով, իսկ դրանից հետո՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ թուրքերով։ Հարուստ է վաղ միջնադարյան և միջնադարյան հայկական պատմամշակութային հուշարձաններով[4][5]։ Վերին Ոսկեպարի տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ[6]։
Արցախյան հակամարտություն
խմբագրել1990 թվականի մարտից Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանի կազմում ներառված Ներքին Ոսկեպար (ադրբեջանական անունը՝ Յուխարի Ասկիփարա) գյուղի դպրոցը ադրբեջանցիները վերածել էին ռազմական հենակետի։
Կոտորած
խմբագրել1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում են Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ[2][7]։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարել են և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների են ենթարկվել[2][7]։
Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվել է նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ[3]։
Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար Ռուսաստանի կողմից կազմակերպվել է հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ են անցկացվել, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չեն պատժվել[2]։
Հետևանք
խմբագրելԶոհեր
խմբագրելՈսկեպարի կոտորածների ժամանակ Խորհրդային Միության 4-րդ բանակի ստորաբաժանումների և ադրբեջանական ՕՄՈՆ-ի կողմից սպանված հայ ոստիկանների ցանկը՝
- Ազիբեկյան Արմեն Վազգենի (նոյեմբերի 30, 1969 - մայիսի 6, 1991)
- Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 - մայիսի 6, 1991)
- Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (հունիսի 1, 1956 - մայիսի 6, 1991)
- Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 - մայիսի 6, 1991)
- Անանյան Սաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 - մայիսի 6, 1991)
- Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 - մայիսի 6, 1991)
- Գիշյան Մարտիկ Հայկազի (մարտի 13, 1970 - մայիսի 6, 1991)
- Թամազյան Յուրա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 - մայիսի 6, 1991)
- Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13, 1963 - մայիսի 6, 1991)
- Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 - մայիսի 6, 1991)
- Հանիսյան Վարդան Հմայակի (հունվարի 3, 1958 - մայիսի 6, 1991)
- Ղարազյուլյան Ստեփան Սեպեյի (ապրիլի 19, 1963 - մայիսի 6, 1991)
- Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 - մայիսի 4, 1991)
- Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 - մայիսի 6, 1991)
- Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 - մայիսի 6, 1991)
- Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 - մայիսի 6, 1991)
- Մուղդուսյան Սարգիս էլյազի (հունվարի 22, 1960 - մայիսի 6, 1991)
- Մուրադյան Միշա Հայկի (փետրվարի 23, 1963 - մայիսի 6, 1991)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994» հանրագիտարան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան 2004 թվական։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ոսկեպար. Սխրագործության հիշողությունը», (արխիվացված 19․04․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 «Օղակ» գործողություն․ միջազգային արձագանքը, (արխիվացված 05․08․2021թ․)։
- ↑ «Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004 թվական։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ, Երկասիրեց, Բագու, տպարան «ԱՐՕՐ», 1895 թվական։
- ↑ Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան, 2013, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-08-31 Wayback Machine)։
- ↑ 7,0 7,1 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |