Ոսկեգլուխ առյուծային թամարին
Ոսկեգլուխ առյուծային թամարին (լատին․՝ Leontopithecus chrysomelas), ոչ մեծ պրիմատ թամարինների ընտանիքից։ Բրազիլիայի էնդեմիկ, որտեղ հանդիպում է արևադարձային անտառներում Բահիա նահանգում։
Ոսկեգլուխ առյուծային թամարին | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Leontopithecus chrysomelas
(Heinrich Kuhl, 1820)
|
||
Հոմանիշներ | ||
Leontopithecus chrysurus I. Geoffroy, 1827 |
||
Հատուկ պահպանություն | ||
200px | ||
|
Նկարագրություն
խմբագրելԺանիքները մեծ են, գլուխը և մարմինը փոքր։ Մորթին հիմնականում սև է, բաշը ոսկեգույն։ Առջևի վերջույթների և պոչի վրա կան ոսկեգույն հետքեր։ Սեռական դիմորֆիզմը արտահայտված չէ։ Մարմնի երկարությունը կազմում է 200-ից մինչև 336 մմ, պոչի երկարությունը 315-ից մինչև 400 մմ[1][2]։
Օրաբաժին
խմբագրելԱմենակեր են, օրաբաժինը շատ լայն է։ Օրաբաժնի մեջ մտնում են բույսի ընձյուղներ, ծաղիկներ, նեկտար, միջատներ և թրթուրներ, սարդեր, խխունջներ, մանր ողնաշարավորներ, ինչպիսիք են գորտեր, մողեսներ, թռչնի ձվեր և փոքր օձեր։ Օրաբաժնի լրացում հանդիսանում են ծառային հյութերը, չնայած այս տեսակը շատ հազվադեպ է օգտագործում[3][4]։
Վարվելակերպ
խմբագրելԲնության մեջ ոսկեգլուխ առյուծային թամարինը իր ժամանակի մոտ 50 %-ը անցկացնում են իրենց տարածքի ընդամենը 11 %-ի վրա։ Իրենց հայտնվելը այս կամ այն տարածքի վրա կապված է սննդի հասանելիության հետ։ Խմբերը գրեթե չեն փոխներգործում միմյանց հետ, սակայն եթե դա տեղի է ունենում կենդանիները իրենց պահում են շատ ագրեսիվ, արտաբերում են սարսափելի ձայներ[5], և հրահրում են կռիվներ[6][7][8]։ Խմբի տարածքը բավականին մեծ է այդ չափի պրիմատների համար[9][10]։ Միջինում տարածքի մակերեսը կազմում է ավելի քան 100 հեկտար։ Տարբեր խմբերի տարածքները ուժեղ հատվում են[11]։
Զբաղեցնում են անտառների միջին հարկերը 3-ից 10 մ բարձրության վրա։ Նախընտրում են հաստատվել առաջնային, նաև երկրորդային անտառներում։ Խմբում տեսակների քանակների տարբերությունը 2-ից մինչև 11 է[12]։ Խմբի կազմը որոշվում է տարբեր հետազոտությունների միջոցով, ինչպես մեկ էգ, երկու արու և նրանց սերունդը[13], մեկ արու, երկու էգ և նրանց սերունդը[14], կամ մեկ արու, մեկ էգ և նրանց սերունդը[15][16]։ Համապատասխան այս պրիմատներին վերագրում են կամ միամուսնություն[14], կամ բազմակնություն[13]։ Սերնդի մասին հոգեն տանում ինչպես էգերը, այնպես էլ արուները[14][15][16]։
Պոպուլյացիայի ստատուս
խմբագրել1982 թվականին Բնության պահպանության միջազգային միություն-ը այս տեսակին վերագրել է պահպանման ստատուս «անհետացող»։ Այդ ստատուսը բազմիցս պահպանվում է։ 2008 թվականի գնահատմամբ պոպուլյացիան երեք սերնդի ընթացքում կրճատվել է 50 %-ով (21 տարի)։ Պոպուլյացիայի գլխավոր վտանգը, դա արտաքին միջավայրի քայքայումն է և ֆրագմենտացիան[17][18][19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ADW: Leontopithecus chrysomelas: INFORMATION
- ↑ «Golden-Headed Lion Tamarin | Animal Fact Sheet | Lincoln Park Zoo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Raboy BE, Dietz JM. 2004. Diet, Foraging, and Use of Space in Wild Golden Headed Lion Tamarins. American Journal of Primatology 63:1-15.
- ↑ Rylands AB. 1993. The ecology of the lion tamarins, Leontopithecus: some intrageneric differences and comparisons with other callitrichids. In: Rylands AB, editor. Marmosets and tamarins: systematics, behaviour, and ecology. Oxford: Oxford University Press. p 296—313.
- ↑ Ruiz-Miranda CR, Archer CA, Kleiman DG. 2002. Acoustic differences between spontaneous and induced long calls of golden lion tamarins, Leontopithecus rosalia. Folia Primatol 73:124-131.
- ↑ Rylands AB. 1989. Sympatric Brazilian callitrichids: the black tufted-ear marmoset, Callithrix kuhli, and the golden-headed lion tamarin, Leontopithecus chrysomelas. J Hum Evol 18:679-695.
- ↑ Rylands AB. 1982. The ecology and behaviour of three species of marmosets and tamarins (Callitrichidae, Primates) in Brazil. Ph.D. dissertation, University of Cambridge, Cambridge, UK.
- ↑ Rylands AB. 1996. Habitat and the evolution of social and reproductive behavior in the Callitrichidae. Am J Primatol 38:5-18
- ↑ Dietz JM, Peres CA, Pinder L. 1997. Foraging ecology and use of space in wild golden lion tamarins (Leontopithecus rosalia). Am J Primatol 41:289-305.
- ↑ Peres CA. 1989b. Costs and benefits of territorial defense in wild golden lion tamarins, Leontopithecus rosalia. Behav Ecol Sociobiol 25:227-233.
- ↑ Peres CA. 2000. Territorial defense and the ecology of group movements in small bodied neotropical primates. In: Boinski S, Garber PA, editors. On the move: how and why animals travel in groups. Chicago: University of Chicago Press. p 100—123.
- ↑ Baker AJ, Bales K, Dietz JM. 2002. Mating system and group dynamics in lion tamarins. In: Kleiman DG, Rylands AB, editors. Lion Tamarins: biology and conservation. Washington DC: Smithsonian Institution Press. p 188—212.
- ↑ 13,0 13,1 Kleiman DG, Geist G. «Golden-Headed Lion Tamarins.» Grzimek’s Animal Life Encyclopedia. 2nd ed. 14th vol. 2003.
- ↑ 14,0 14,1 14,2 Lundrigan, B. and K. Kapheim. 2000. «Leontopithecus chrysomelas» (On-line), Animal Diversity Web. http://animaldiversity.ummz.umich.edu/site/accounts/information/Leontopithecus_chrysomelas.html.
- ↑ 15,0 15,1 Rothe H, Darms K. 1993. The social organization of marmosets: a critical evaluation of recent concepts. In: Rylands AB, editor. Marmosets and tamarins. Systematics, behaviour and ecology. Oxford: Oxford University Press. p 176—199.
- ↑ 16,0 16,1 French JA. 1997. Proximate regulation of singular breeding in callitrichid primates. In: Solomon NG, French JA, editors. Cooperative breeding in mammals. Cambridge: Cambridge University Press. p 34-75.
- ↑ Costa LP, Leite YLR, Mendes SL, Ditchfield AD. 2004. Mammal Conservation in Brazil. Conservation Biology 19(3) 672—679.
- ↑ Kleiman DG, Mallinson JC. 1998. Recovery and Management Committees for Lion Tamarins: Partnerships in Conservation Planning and Implementation. Society for Conservation Biology 12(1)27-38.
- ↑ 40643}}
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգլուխ առյուծային թամարին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեգլուխ առյուծային թամարին» հոդվածին։ |