Աշոտ Փալանջյան

հայ թարգմանիչ

Աշոտ Փալանջյան (սեպտեմբերի 16, 1895(1895-09-16), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունիսի 22, 1979(1979-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիծաբան, թարգմանիչ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Հանդես է եկել Աշփալ գրական անունով։

Աշոտ Փալանջյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1895(1895-09-16)
ԾննդավայրԿարս (Արևմտյան Հայաստան)
Վախճանվել էհունիսի 22, 1979(1979-06-22) (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Աշոտ Փալանջյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Ավարտել է Կարսի ռեալական դպրոցը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է կարմիր բանակի քաղվարչության կուլտուրայի բաժնում, ապա եղել է Երևան - Ջուլֆա երկաթուղու գծամասում երթևեկող գնացքին սպասարկող սահմանապահների անգրագիտությունը վերացնող դասատու։ Հետո տեղափոխվել է Լենինական, ուր աշխատել է մինչև 1932 թվականը։ Այստեղ, մի քանի ընկերների հետ, կազմակերպել է «Կապույտ բաճկոն» թատերականացված կենդանի լրագիր։ 1928-1932 թվականներին աշխատել է որպես «Զարյա վոստոկա» թերթի սեփական թղթակիցը և այդ թերթի Լենինականի բաժանմունքի վարիչ, 1932-1935 թվականներին՝ Հայաստանի կենտգործկոմի գործերի կառավարիչ։ 1935-1954 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1954-1961 թվականներին «Ոզնի» երգիծական հանդեսում։ Մահացել է Երևանում[1]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Տոնածառ անտառում, Երևան, Պետհրատ, 1930, 8 էջ։
  • Առաջնորդի մոտ, Երևան, Պետհրատ, 1935, 5 էջ։
  • Շախ և մաթ (կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1943, 60 էջ։
  • Երեք առակ, Երևան, Հայպետհրատ, 1943։
  • Նշանառուն, Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (գրքում տեղ են գտել Ա. Փալանջյանի «Դպրոցական տարիներ» հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մարշակ Ս., 13 ռումբ, Երևան, Հայպետհրատ, 1943։
  • Զվարճալի հեքիաթներ և զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1948, 108 էջ։
  • Գոգոլ Ն., Մեռած հոգիներ (վեպի երկրորդ հատորը՝ էջ 311-477, թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 480 էջ։
  • Դրդա Յան, Համր բարիկադ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 181 էջ։
  • Լու Սին, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 199 էջ։
  • Գոգոլ Ն. Վ., Երևերի ժողովածու 6 հատորով, հ. 5 ( թարգմանել են Դերենիկ Դեմիրճյանը և Աշոտ Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1952, 496 էջ։
  • Լու Սին, Գյուղական թատրոնը, Երևան, Հայպետհրատ, 1952, 23 էջ։
  • Գոգոլ Ն. Վ., Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1953, 324 էջ։
  • Չեխով Ա., Ընտիր երկեր 3 հատորով, հ. 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
  • Գոգոլ Ն. Վ., Մայիսյան գիշեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 275 էջ։
  • Չեխով Ա., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 203 էջ։
  • Ազիզ Նեսին, Շան պոչեր, Երևան, «Հայաստան», 1968։
  • Գոգոլ Ն. Վ., Մեռած հոգիներ (թարգմանել են Դերենիկ Դեմիրճյանը և Աշոտ Փալանջյանը), Երևան, «Հայաստան», 1974, 442 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 563