Շրթունքի հերպես (herpes labialis), նաև հայտնի է որպես սառը վնասվածքներ, հերպես սիմպլեքս վիրուսի ինֆեկցիայի տիպ, որն ազդում է հիմնականում շրթունքի վրա[2]։ Ախտանշանները սովորաբար ներառում են՝ վառվող ցավ, որին հետևում են փոքր բշտիկներ կամ վնասվածքներ[2]։ Առաջին գրոհը կարող է նաև ուղեկցվել ջերմությամբ, կոկորդի ցավով, ավշահանգույցների այտուցով[2][3]։ Ողնուղեղը սովորաբար լավանում է 10 օրվա ընթացքում, բայց վիրուսը շարունակում է քնած մնալ դիմային նյարդի մեջ[2]։ Վիրուսը կարող է պարբերաբար վերակենդանանալ, և առաջացնել այլ վնասվածքներ բերանում կամ շրթունքին[2]։

Շրթունքի հերպես
Հիվանդության ախտանշաններlip blister?[1]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և մաշկաբանություն
ՀՄԴ-9054.9
ՀՄԴ-10B00.1
 Herpes labialis Վիքիպահեստում

Պատճառը սովորաբար հերպես սիմպլեքս վիրուս 1-ին տիպն (ՀՍՎ-1) է, երբեմն հերպես սիմպլեքս վիրուս 2-րդ տիպը (ՀՍՎ-2)[2]։ Վարակը սովորաբար տարածվում է մարդկանց միջև անմիջական, ոչ սեռական շփումների միջոցով[4]։ Գրոհի պատճառ կարող է լինել արևի լույսը, ջերմությունը, հոգեբանական սթրեսը կամ մենստրուալ շրջանը[2][3]։ Անմիջական շփումը սեռական օրգանների հետ կարող է հանգեցնել սեռական հերպեսի[2]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է ախտանիշերի վրա, սակայն կարող է հաստատվել հատուկ փորձարկմամբ[2][3]։

Կանխարգելումը ներառում է խուսափելը վարակված անձին համբուրելուց կամ նրա անձնական իրերը օգտագործելուց[5]։ Ցինկի օքսիդը, անզգայացնողները, հակավիրուսային քսուքները կարծես մի փոքր նվազեցնում են ախտանիշերի տևողությունը[2]։ Հակավիրուսային դեղամիջոցները կարող են նաև նվազեցնել բռնկումների հաճախականությունը[2][6]։

Տարեկան 1000-ից 2,5 մարդ է ախտահարվում[2]։ Մարդկանց մոտ 33%-ի մոտ մեկ դրվագից հետո զարգանում են հաջորդ դրվագներ[2]։ Հաճախ սկսվում է նրանց մոտ ովքեր 20-ից փոքր են[2]։ Նրանց մոտ բռնկումները կրկնվում են, դրանք սովորաբար տեղի են ունենում տարեկան երեք անգամից քիչ[7]։ Ժամանակի ընթացքում բռնկումների հաճախականությունը նվազում է[2]։

Տերմինաբանություն

խմբագրել

"labia" տերմինը նշանակում է շրթունք։Շրթունքի հերպեսը չի վերաբերում սեռական օրգանների շրթունքներին, թեև բառի ծագումը նույնն է։ Երբ վիրուսային վարակը ազդում է ինչպես դեմքի այնպես էլ բերանի վրա, օգտագոռծվում է ավելի լայն տերմին՝ "orofacial herpes", մինչդեռ "herpetic stomatitis" տերմինը օգտագործվում է հատկապես բերանի բորբոքման դեպքում. ստոմատիտը ստացվում է հունարեն stoma բառից, որը նշանակում է բերան։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Հերպեսի վարակները սովորաբար անախտանիշ են[2]։ երբ նշանները երեվում են , նրանք սովորաբար վերանում են երկու շաբաթվա ընթացքում[8]։ Բերանի ինֆեկցիայի հիմնական ախտանիշը այտերի և լնդերի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հայտնի է որպես սուր հերպեսային գինգիվոստոմատիտ, որը տեղի է ունենում վարակի 5-10-րդ օրվա ընթացքում։ Կարող են նաև այլ ախտանշաններ զարգանալ, ներառյալ գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ և ցավոտ խոցեր, երբեմն շփոթում են Ցենկերյան աֆթոզ խոցի հետ՝ ջերմություն և ցավոտ կոկորդ[8]։

երեխաների առաջնային ՀՍՎ վարակը հաճախ հանդիպում է որպես ծանր ֆարինգիտ՝ այտերի և լնդերի վնասումների առաջացումով։ Որոշ մարդիկ ունենում են կլման դժվարություն(դիսֆագիա) և այտուցված ավշային հանգույցներ(լիմֆադենոպաթիա)[8]։ Մեծահասակների ՀՍՎ առաջին վարակները հաճախ հանգեցնում են ֆարինգիտի, որը նման է նշիկային տենդի (վարակիչ մոնոնուկլեոզ), սակայն գինգիվոստոմատիտը քիչ հավանական է։

Բերանի հետադարձ ինֆեկցիան ավելի հաճախ է տարածվում ՀՍՎ-1 վարակների հետ, քան ՀՍՎ-2-ով։ Ախտանիշները սովորաբար զարգանում են ութ փուլով՝

  1. Լատենտ (շաբաթներ և ամիսներ առանց ախտանիշ). Ռեմիսիայի շրջան. նախնական ինֆեկցիայից հետո, վիրուսները տեղափոխվում են զգայական նյարդային հանգույց (եռորյակ հանգույց)[9], որտեղ նրանք բնակվում են որպես գաղտնի վիրուսներ ողջ կյանքի ընթացքում։ Այս փուլում կարող է տեղի ունենալ վարակային վիրուսի ասիմպտոմ թափառումը։
  2. Պրոդրոմալ(0–1-ին օր). Ախտանիշները հաճախ կրկնվում են։ Ախտանիշները սովորաբար սկսվում են քորով և ինֆեկցիայի օջախի շուրջ մաշկի կարմրությամբ։ Այս փուլը կարող է տևել մի քանի օրից մի քանի ժամ ինֆեկցիայի ֆիզիկական դրսևորումից առաջ և բուժումն սկսելու լավագույն ժամանակն է։
  3. Բորբոքում (օր 1-ին). Վիրուսը սկսում է վերարտադրվել և վարակել նյարդային վերջավորությունների բջիջները։ Առողջ բջիջները արձագանքում են ներթափանցմանը այտուցով և կարմրությամբ, ցուցադրելով որպես ինֆեկցիայի ախտանիշներ։
  4. Մինչցավային (2–3-րդ օրեր). Այս փուլին բնորոշ է փոքրիկ, ծանր, բորբոքված պապուլաներ և վեզիկուլաներ, որոնք կարող են քոր գալ և ցավոտ լինել դիպչելիս։ Ժամանակի ընթացքում այդ հեղուկով լցված բշտերը ձևավորում են խմբեր շրթունքի հյուսվածքի վրա, շրթունքների և մաշկի միջև ընկած հատվածում (կարմիր երիզ) և կարող են առաջանալ քթի, կզակի և այտերի վրա։
  5. Բաց վնասվածք (օր 4-րդ). Սա առավել ցավոտ և վարակիչ փուլն է։Բոլոր փոքրիկ վեզիկուլաները պայթելով բացվում են և միաձուլվում են ստեղծելով մի մեծ, բաց, թաց խոց։ Հեղուկները դանդաղորեն դուրս են մղվում արյան անոթներից և բորբոքված հյուսվածքից։Այս ջրային արտահոսքը հարուստ է ակտիվ վիրուսային մասնիկներով և շատ վարակիչ է։ Կախված ծանրությունից, կարող է զարգանալ ջերմություն և ծնոտի տակ գտնվող ավշային գեղձերի այտուց[10]։
  6. Կեղևապատում (5–8-րդ օրեր)Մեղրային/ոսկեգույն մակերեսը սկսում է ձևավորվել օշարակային էքսուդատից։ Այս դեղնավուն կամ շագանակագույն մակերեսը կամ շերտը ստեղծվում է ոչ թե ակտիվ վիրուսից, այլ արյան պլազմայից, որը պարունակում է օգտակար սպիտակուցներ, ինչպիսիք են իմունոգլոբուլինները։ Սա ի հայտ է գալիս հենց լավացման գործընթացը սկսվում է։ Հիվանդությունը դեռևս ցավուտ է այս փուլում, բայց ավելի ցավոտ, սակայն թաղանթը մշտական ճաքճքում է, քանի որ ժպտալիս կամ ուտելիս շարժվում կամ ձգվում են շուրթերը։ Վիրուսով լցված հեղուկը շարունակում է արտահոսել վերքից ճեղքերով։
  7. Լավացում (9–14-րդ օրեր). Նոր մաշկը սկսում է ձևավորվել թաղանթի տակ, քանի որ վիրուսը սկսում ե նահանջել։ Մի շարք շերտեր կձևավորվեն վերքի շուրջ (կոչվում է Մեյերի համալիր), որոնցից յուրաքանչյուրը փոքր է նախորդից։ Այս փուլում գրգռումը, քորը և որոշակի ցավը տարածուն են։
  8. Հետթաղանթային (12–14-րդ օրեր). Կարմիր շրջանը կարող է առաջանալ վիրուսային ինֆեկցիայի տեղում, քանի որ քաըքաըված բջիջները վերականգնվում են։ Այս փուլում վիրուսները դեռ կարող են թափառել։

Այսպիսով հետադարձ ինֆեկցիան հաճախ կոչվում է հերպես սիմպլեքս լաբիալիս։ Հազվադեպ կրկնվող ինֆեկցիաները տեղի են ունենում բերանի ներսում (ինտրաօրալ ՀՍՎ ստոմատիտ) ազդելով լնդերի, ալվեոլար աղեղի, կարծր քիմքի և լեզվի հետին շրջանի վրա, հնարավոր է, որ ուղեկցվում են շրթունքի հերպեսով[8]։

Հերպեսի վնասվածքը կարող է առաջանալ բերանի անկյունում և սխալմամբ համարվել մեկ այլ պատճառի անգուլյար խեյլիտ։ Երբեմն կոչվում է «անգուլյար հերպես սիմպլեքս»[11]։Բերանի անկյունի սառը վերքը ընթանում է շրթունքի վրա այլ տեղակայմամբ։ Անգուլյար հերպես սիմպլեքսը բուժվում է նույն կերպ ինչպես սառը վերքը, հակասնկային քսուքների փոխարեն օգտագործելով հակավիրուսային դեղամիջոցներ։

Պատճառները

խմբագրել

Հերպես վարակը առաջանում է երբ հերպես սիմպլեքս վիրուսը շփվում է բերանի լորձաթաղանթի կամ քերծված մաշկի հետ։ Ամենատարածվածը 1-ին տիպի ինֆեկցիան է՝ հարուցված ՀՍՎ-1 վիրուսով, սակայն աճում են ՀՍՎ-2-ով հարուցված 2-րդ տիպի օրալ ինֆեկցիայի դեպքերը[8]։ Մասնավորապես, օրալ ինֆեկցիաների 10-15% պատճառ հանդիսանում է 2-րդ տիպը։

Սառը վերքը մարմնում վերաակտիվացող վիրուսի հետևանքն է։ ՀՍՎ-1 վիրուս մեկ անգամ ընկնելով օրգանիզմ այլևս երբեք չի հեռանում այնտեղից։ Վիրուսը շարժվում է բերանից կենտրոնական նյարդային համակարգ մնալով գաղտնի։ Մարդկանց մոտ մեկ երրորդի մոտ վիրուսը կարող է «արթնանալ» և ակտիվացնել հիվանդությունը։ Երբ տեղի է ունենում ակտիվացումը , վիրուսը նյարդերից իջնում է մաշկ որտեղ կարող է առաջացնել բշտեր(սառը վերքեր) շուրթերի և բերանի շրջանում, մոտ 10% դեպքերում քթին, կզակին կամ այտերին։

Սառը վերքի բռնկումների կարող են բերել՝ սթրեսը,մենստրուացիան, արևի լույսը, արևայրուքը, տենդը, ջրազրկումը կամ մաշկի տեղային վնասվածքները։ Վիրաբուժական միջամտությունները, ինչպիսիք են՝ ատամնաբուժական կամ նյարդային վիրահատությունները, շրթունքների դաջվածքները կամ մաշկի կոսմետիկ մաքրումը նույնպես տարածված թողարկիչներ են։ Հազվադեպ ՀՍՎ-1-ը կարող է փոխանցվել նորածին երեխաներին իրենց ընտանիքի անդամներից կամ բուժանձնակազմից, ովքեր ունեն հերպես. դա կարող է հանգեցնել ծանր հիվանդության , որը կոչվում է նեոնատալ հերպես սիմպլեքս։

Այս վիճակը բնութագրող տերմինը՝ սառը վերք, գալիս է այն փաստից, որ շրթունքի հերպեսը հաճախ թողարկվում է տենդից, ինչպես, օրինակ, վերին շնչուղիների ինֆեկցիայի դեպքում[12]։

Մարդկանց շրթունքի հերպեսի վիրուսը կարող է տարածվել իրենց մարմնի այլ հաըվածների վրա ինչպիսիք են՝ աչքերը, մաշկը մատները, սա կոչվում է ինքնավարակում։ Աչքի ինֆեկցիան արտահայտվում է շաղկապենաբորբի կամ կերատիտի ձևով, երբ վերքին դիպչելուց հետո տրորում են աչքերը։ Մատների ինֆեկցիան կարող է առաջանալ երբ հերպեսով կամ առաջնային ՀՍՎ-1-ով հիվանդ երեխան կծում է մատները։

1-ին և 2-րդ տիպի հերպեսների դեպքում արյան անալիզները կարող են տարբեր լինել։ Երբ մարդը որևէ ախտանիշ չունի, միայն արյան անալիզներով հնարավոր չէ պարզել ինֆեկցիայի տեղակայումը։ Երիտասարդ տարիքում 1-ին և 2-րդ տիպի սեռական հերպեսի ինֆեկցիաները հայտնաբերվել են գրեթե հավասար հաճախականությամբ, երբ նմուշները վերցվել են սեռական օրգանների վնասվածքներից։ Բերանի հերպեսի առաջացումը ավելի հավանական է 1-ին տիպով, սակայն կարող է նաև լինել 2-րդով։Եթե արյան թեստը դրական է բերանի, սեռական օրգանների կամ այլ ինֆեկցիայի պատճառով, հստակ իմանալու միակ ձևը վնասված հատվածներից նմուշ վերցնելն է։ Սա անհնար է, եթե հիվանդությունը ասիմպտոմ է ընթանում։

Կանխարգելում

խմբագրել

Վարակի տարածման հավանականությունը կարող է նվազել վարքագծի պահպանման միջոցով, ինչպիսիք են՝ խուսափել ակտիվ բորբոքման օջախին ձեռք տալուց, հաճախ ձեռքերը լվանալ, բացառել բերանի հետ շփվող իրերը փոխանակելը և ուրիշների հետ շփումը (խուսափելով համբուրվելուց, օրալ սեքսից, կամ կոնտակտային սպորտից)։

Քանի որ վարակի առաջացումը դժվար է կանխատեսել, կարճ ժամանակահատված է տևում և արագ լավանում է, դժվար է սառը վերքի վերաբերյալ հետազոտություն անցկացնել։ թեև ֆամցիկլովիրըն բարելավում է լավացման ժամկետները, այն չի ազդումկանխարգելման վրա, վալացիկլովիրը և ացիկլովիրի ու հիդրոկորտիզոնի խառնուրդը ոչ միայն նպաստում են լավացմանը այլ նաև օգտագործվում են կանխարգելման համար[13]։

Ացիկլովիրը և վալացիկլովիրը արդյունավետ են կրկնվող շրթունքային հերպեսը կանխարգելելիս, նախքան որևէ ախտանիշի ի հայտ գալը կամ որևէ թողարկիչի բացահայտվելը[6]։ լիզինը ապացուցված չէ[14]։

Բուժում

խմբագրել

Դոկոսանոլը, որը հագեցած ճարպային սպիրտ է, անվտանգ է և արդյունավետ ժամանակակից միջոց է, որը հաստատվել է Միացյալ Նահանգների Սննդամթերքի և Դեղերի Վարչության կողմից, հերպեսի համար պատշաճ կերպով գործող իմուն համակարգերով մեծահասակների մոտ։ Այն իր արդյունավետությամբ համեմատելի է ժամանակակից դեղատոմսով հակավիրուսային միջոցների հետ։ Ազդեցության մեխանիզմի շնորհիվ դեղամիջոցների կայունության ձևավորման ռիսկը փոքր է[15]։ Ախտանիշերի տևողությունը կարող է մի փոքր կրճատվել, եթե հակավիրուսային, անզգայացնող, ցինկի օքսիդի կամ զինկի սուլֆատի քսուքների կիրառումը շուտ սկսվի[9]։

Արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցները ներառում են ացիկլովիր և պենցիկլովիր, որոնք կարող են արագացնել բուժումը 10%-ով[13]։ Ֆամցիկլովիրը կամ վալացիկլովիրը հաբի ձևով կարող են արդյունավետ լինել, օգտագործելով մեկ օր, բարձր դոզաների կիրառությունը և ավելի արժեքավոր և ավելի հարմար է, քան 5-7 օրվա ցածր դոզաներով ավանդական բուժումը[16]։

Համաճարակաբանություն

խմբագրել

Շրթնային հերպեսը տարածված է ողջ աշխարհում։ Վեց մայրցամաքներում, երիտասարդների մեծ հետազոտությունը հայտնաբերել է, որ հետազոտության մեկ տարվա ընթացքում տղամարդկանց 33%-ը և կանանց 28%-ը երկու կամ ավելի անգամ ունեցել են հերպես։ Տարածվածությունը Ամերիկայի Միացյալ նահանգներում կազմում է չափահաս բնակչության 20-45%-ը։ Ֆրանսիայում կազմում է տղամարդկանց 32%-ը և կանանց 42%-ը։ Գերմանիայում 32% 35-44 տարեկանների մոտ և 20%՝ 65-74 տարեկանների մոտ։ Հորդանանում մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ 26%[17]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2602638/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Opstelten W, Neven AK, Eekhof J (2008 թ․ դեկտեմբեր). «Treatment and prevention of herpes labialis». Can Fam Physician. 54 (12): 1683–1687. PMC 2602638. PMID 19074705. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Stoopler, ET; Sollecito, TP (2014 թ․ նոյեմբեր). «Oral mucosal diseases: evaluation and management». The Medical clinics of North America. 98 (6): 1323–52. doi:10.1016/j.mcna.2014.08.006. PMID 25443679.
  4. «STD Facts - Genital Herpes». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  5. «Cold Sores / Herpes». www.bccdc.ca (կանադական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  6. 6,0 6,1 Rahimi H, Mara T, Costella J, Speechley M, Bohay R (2012 թ․ մայիս). «Effectiveness of antiviral agents for the prevention of recurrent herpes labialis: a systematic review and meta-analysis». Oral Surgery, Oral Medicine, Oral Pathology and Oral Radiology. 113 (5): 618–27. doi:10.1016/j.oooo.2011.10.010. PMID 22668620.
  7. Craft, Noah; Fox, Lindy P.; Goldsmith, Lowell A.; Papier, Art; Birnbaum, Ron; Mercurio, Mary Gail (2011). VisualDx: Essential Adult Dermatology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 349. ISBN 9781451148282. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Bruce AJ, Rogers RS (2004). «Oral manifestations of sexually transmitted diseases». Clin. Dermatol. 22 (6): 520–527. doi:10.1016/j.clindermatol.2004.07.005. PMID 15596324.
  9. 9,0 9,1 Opstelten W, Neven AK, Eekhof J (2008 թ․ դեկտեմբեր). «Treatment and prevention of herpes labialis». Canadian Family Physician. 54 (12): 1683–7. PMC 2602638. PMID 19074705.
  10. Emmert DH (2000 թ․ մարտի 15). «Treatment of common cutaneous herpes simplex virus infections». American Family Physician. 61 (6): 1697–706, 1708. PMID 10750877. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին.
  11. Park KK, Brodell RT, Helms SE (2011 թ․ հունիս). «Angular cheilitis, part 1: local etiologies». Cutis; cutaneous medicine for the practitioner. 87 (6): 289–95. PMID 21838086.
  12. Scully C (2013). Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (3rd ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջեր 277–281. ISBN 9780702049484.
  13. 13,0 13,1 Harmenberg J, Oberg B, Spruance S (2010). «Prevention of ulcerative lesions by episodic treatment of recurrent herpes labialis: A literature review». Acta Derm. Venereol. 90 (2): 122–30. doi:10.2340/00015555-0806. PMID 20169294.
  14. Chi, CC; Wang, SH; Delamere, FM; Wojnarowska, F; Peters, MC; Kanjirath, PP (2015 թ․ օգոստոսի 7). «Interventions for prevention of herpes simplex labialis (cold sores on the lips)». The Cochrane Database of Systematic Reviews. 8: CD010095. doi:10.1002/14651858.CD010095.pub2. PMID 26252373.
  15. Treister NS, Woo SB (2010). «Topical n-docosanol for management of recurrent herpes labialis». Expert Opin Pharmacother. 11 (5): 853–60. doi:10.1517/14656561003691847. PMID 20210688.
  16. Gilbert SC (2007). «Management and prevention of recurrent herpes labialis in immunocompetent patients». Herpes. 14 (3): 56–61. PMID 18371287.
  17. Lee C, Chi CC, Hsieh SC, Chang CJ, Delamere FM, Peters MC, Kanjirath PP, Anderson PF (2011). «Interventions for treatment of herpes simplex labialis (cold sores on the lips) (Protocol)». Cochrane Database of Systematic Reviews (10). doi:10.1002/14651858.CD009375.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթունքի հերպես» հոդվածին։