Հիդրոկորտիզոն
Հինդրոկորտիզոն, որը վաճառվում է մի քանի բրենդային անվանումների տակ, կորտիզոլ հորմոնի անվանումն է, որը արտադրվում է որպես դեղանյութ[1]: Այդ դեղանյութը օգտագործվում է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են մակերիկամային անբավարարություն, անդրոգենիտալ համախտանիշ, արյան մեջ կալցիումի բարձր մակարդակ, թիրեոդիտ, ռևմատոիդ արթրիտ, դերմատիտ, ասթմա և ԹՔՕՀ[2]: Այն ընտրության դեղամիջոց է մակերիկամային անբավարարություն ժամանակ[3]: Բուժումը կարող է լինել ներքին ընդունման, տեղային կամ ներարկումների միջոցով[2]: Երկարատև օգտագործումից հետո բուժման դադարեցումը պետք է լինի աստիճանական[2]:
Հիդրոկորտիզոն | |
---|---|
Տեսակ | Wikimedia permanent duplicate item? |
Հոմանիշներ | կորտիզոլ, 11β,17α,21- եռհիդրօքսիօպռեգն-4-են-3,20-դիոն |
Գործածության եղանակ | ներքին ընդունման, ներերակային,ռեկտալ, տեղային |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Monograph |
Կողմնակի էֆեկտները կարող են արտահայտվեն տրամադրության փոփոխության, վարակման բարձրացած ռիսկի և այտուցների ձևով[2]։ Երկարատև օգտագործման դեպքում ընդհանուր կողմնակի էֆեկտներից կարող են լինել օստեոպորոզ, ստամոքսի ֆունկցիայի խանգարումներ, ֆիզիկական թուլություն, սնկային վարակներ և թեթև կապտուկներ[2]։ Թեպետ այն օգտագործվում է հղիության ընթացքում, սակայն անհայտ է արդյոք նա անվտանգ է դրա ժամանակ[4]։ Նա դրսևորում է իմունաճնշիչ և հակաբորբոքային էֆեկտ[2]։
Հիդրոկորտիզոնը հայտնաբերվել էր 1955 թվականին[5]։ Նա դասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղանյութերի շարքին, դասվում է առավելապես էֆեկտիվ, անվտանգ և առոողջապահության համակարգի համար անհրաժեշտ դեղանյութերի շարքին[6]։ Նա հասանելի է որպես ընդհանուր դեղանյութ[2]։ Դրա դեղահաբ ձևի գինը զարգացող երկրներում կազմում է մոտ 0.27 ԱՄՆ դոլար/օրը[7]։ Միացյալ Նահանգներում սովորական մի ամսվա բուժման ժամանակ նրա արժեքը կազմում է 25 դոլարից պակաս[3]։
Ֆարմակոլոգիա
խմբագրելՀիդրոկորտիզոնը դա կորտիզոլի դեղագործական անվանումն է։ Օգտագործվում է ներքին ընդունման, տեղային և ներերակային ձևով։ Նա ցուցաբերում է իմունաճնշիչ ազդեցություն, և օրինակ անաֆիլակսիայի և անգիոդիստրոֆիայի ժամանակ նշանակվում է ներարկումների ձևով պրեդնիզոլոնի փոխարեն այն հիվանդների մոտ, որոնք կարիք ունեն ստերոիդներով բուժման, բայց ի վիճակի չեն ընդունել պերօրալ դեղանյութեր։ Հիդրոկորտիզոնը նշանակվում է նաև վիրահատության ընթացքում ստերոիդներով երկարատև կուրս ստացած հիվանդների մոտ Ադիսոնյան կրիզը կանխելու համար։ Նրան հնարավոր է ներարկել նաև բորբոքված հոդեր, օրինակ՝ պոդագրայի ժամանակ։
Պրեդնիզոլոնը իր հակաբորբոքային հատկություններով ուժեղ է հիդրոկորտիզոնից մոտ 4, իսկ դեքսամետազոնը մոտ 40 անգամ[8]։ Պրեդնիզոլոնը կարելի է օգտագործել որպես կորտիզոլի փոխարինիչ, իսկ փոխարինող, ոչ թե հակաբոորբոքային դոզաներով նա կորտիզոլից էֆեկտիվ է մոտ 8 անգամ[9]։ Կողմնակի էֆեկտների նկարագրման համար նայել կորտիկոստերոիդներ և պրեդնիզոլոն։
Նա կարող է օգտագործվել տեղային բուժման ձևով ալերգիկ ցանավորման, էկզեմայի, փսորիազի, քորի և մաշկի այլ բորբոքային վիճակների ժամանակ։ Հիդրոկորտիզոլային քսուքներ և յուղեր երկրների մեծամասնությունում հասանելի են առանց դեղատոմսի դեղաչափերով 0.05%-ից մինչև 2.5% (տեղային կանոննակարգից կախված), դրանից մեծ դեղաչափերով միայն դեղատոմսով։ Օգտագործումից հետո մաշկի ծածկելը ուժեղացնում է ներծծումը և հետևաբար նրա ազդեցության էֆեկտը։ Այդպիսի բարձրացումը երբեմն անհրաժեշտ է, սակայն այլ դեպքերում հարկավոր է դրանից խուսափել գերդեղաչափման և համակարգային ազդեցության պատճառով։
Կապում սպիտակուցների հետ
խմբագրելԿորտիզոլը մեծամասամբ (96%) շիճուկում կապված է լինում սպիտակուցների հետ, մասնավորապես կորտիզոլ կապող սպիտակուցի (ԿԿՍ) և շիճուկային ալբումինի հետ։ Ազատ կորտիզոլը անցնում է բջջաթաղանթով, որտեղ կապվում է կորտիզոլի ներբջջային ընկալիչների հետ[10]։
Քիմիա
խմբագրելՀիդրոկորտիզոնը, որը հայտնի է նաև որպես 11β, 17α, 21-եռհիդրօքսիպրեգ -4-են-3,20-դիոն, բնական պրեգնանային ստերոիդ է[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Becker, Kenneth L. (2001). Principles and Practice of Endocrinology and Metabolism (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 762. ISBN 9780781717502. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Hydrocortisone». Drugs.com. American Society of Health-System Pharmacists. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 202. ISBN 9781284057560.
- ↑ «Hydrocortisone Pregnancy and Breastfeeding Warnings». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Walker, S. R. (2012). Trends and Changes in Drug Research and Development (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 109. ISBN 9789400926592. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Hydrocortisone». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-08-27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Dexamethasone». drugs.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Caldato, Milena C. F.; Fernandes, Vânia T.; Kater, Claudio E. (2004 թ․ հոկտեմբերի 1). «One-year clinical evaluation of single morning dose prednisolone therapy for 21-hydroxylase deficiency». Arquivos Brasileiros de Endocrinologia e Metabologia. 48 (5): 705–712. doi:10.1590/S0004-27302004000500017. ISSN 0004-2730. PMID 15761542.
- ↑ Boron WF, Boulpaep EL (2011). Medical Physiology (2nd ed.). Philadelphia: Saunders. ISBN 1-4377-1753-5.
- ↑ J. Elks (2014 թ․ նոյեմբերի 14). The Dictionary of Drugs: Chemical Data: Chemical Data, Structures and Bibliographies. Springer. էջ 316. ISBN 978-1-4757-2085-3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 397)։ |