Մարիս Շտրոմբերգս (լատիշ․՝ Māris Štrombergs, մարտի 10, 1987(1987-03-10), Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ հեծանվորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն BMX -ի դիսցիպլինայում (2008, 2012):

Մարիս Շտրոմբերգս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Māris Štrombergs
Մասնագիտացում՝հեծանվորդ
Երկիր՝ Լատվիա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 10, 1987(1987-03-10) (37 տարեկան)
Ծննդավայր՝Վալմիերա, Վալմիերայի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
186 սանտիմետր

Կենսագրություն

խմբագրել

Մարիս Շտրոմբերգսը ծնվել է 1987 թվականի մարտի 10-ին Վալմիերայում, Լատվիա։ Մարիսի առաջին մարզիչն էր Ռայմոնդս Չեսնիկսը, որին այդ պաշտոնում փոխարինել է Իվո Լակուչը։ Մարիս Շտրոմբերգսը կարծում է, որ վերջինս օգնել է իրեն հավատալ սեփական ուժերին և փոխել իր վերաբերմունքը շատ բաների նկատմամբ[1]։

Մարիս Շտրոմբերգսն ամուսնացել է ֆիլիպինուհի Նատաշա Պաուլոի հետ 2016 թվականի նոյեմբերին, մեկ տարի անց այն բանից հետո, երբ Մարիսը նրան առաջարկություն էր արել։ 2018 թվականի ամռանը Մարիսը հայր դարձավ, ծնվեց տղան, որին անվանեցին Ռիո Ջեյմս[2]։

Կարիերա

խմբագրել

Մարիս Շտրոմբերգսը Գերմանիայում 2008 թվականի մայիսին դարձել է Եվրոպայի չեմպիոն[3], իսկ որոշ ժամանակ անց նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը[4]։ Սակայն գլխավոր ձեռքբերումը դեռևս առջևում էր, օգոստոսին նա դարձել է Պեկինում հեծանվավազքի օլիմպիական չեմպիոն[5]։ Մարիս Շտրոմբերգսը դարձել է BMX -ի Լատվիայի հեծանվավազքի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը և Լատվիայի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ մարմնամարզիկ Իգոր Վիհրովից հետո անկախության վերականգնումից ի վեր[6]։ Մարիսից բացի, ոչ մի լատվիացի մարզիկ չի կարողացել նույն մրցաշրջանում նվաճելել բոլոր այս տիտղոսները[6]։ 2008 թվականին ըստ Sporta Avīze ամսագրի վարկածի, Մարիսը դարձել է Լատվիայում ամենահայտնի մարզիկը[7]։

Մարիս Շտրոմբերգսը օլիմպիադայից հետո ընկած ժամանակաշրջանը անցկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ նա 11 ամիսների ընթացքում մասնակցել է ամերիկյան հեծանվային ասոցիացիայի հեծանվային մարաթոնին։ Մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել պաշտպանել տիտղոսը, դառնալով չորրորդը[8]։ Հաղթել է հեղինակավոր մրցավազքում ԱՄՆ-ում[9], իսկ ավարտին Մարիս Շտրոմբերգսը դարձավ երրորդը[10]։ 2009 թվականին նա ստացել է Nora Cup մրցանակը[11], այս մրցանակը հեծանվավազքում մոտավորապես նույնն է, ինչ «Օսկար»-ը կինոյում[8]։

2010 թվականին Շտրոմբերգսը կրկին հաղթել է աշխարհի առաջնությունում[12]։ Նա երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Nora Cup մրցանակը[13], այնուհետև Ֆրանսիայում նվաճել է Supercross World Cup սուպերկրոսի աշխարհի գավաթը[14]։

2011 թվականին Մարիս Շտրոմբերգսը վնասվածք էր ստացել, իսկ ամռանը վերականգնվել էր։ Հուլիսին նա մասնակցել է Սոլթ Լեյք Սիթիի մրցավազքին, ավարտին հասնելով երրորդ տեղում[15]։ Մի քանի շաբաթ անց նա մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ նա զբաղեցրել է ութերորդ տեղը անհատական առաջնությունում[16], այնուհետև, սովորական էլիտային մրցավազքում զբաղեցրել է երկրորդ տեղը[17]։

Մեկ տարի անց կրկին մասնակցել է աշխարհի գավաթին, դառնալով չորրորդը անհատական մրցավազքում[18]։ Էլիտային մրցավազքի եզրափակիչում նրան որակազրկեցին[19]։

2012 թվականին նա Լոնդոնի օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական կրկնակի չեմպիոն[20]։

2018 թվականի նոյեմբերին Մարիս Շտրոմբերգսը հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին[2]։

  Դժվար է հրաժեշտ տալ այն բանին, ինչով զբաղվել ես հինգ տարեկանից։ Սակայն հայրությունն ավելի կարևոր է։ Շնորհակալ եմ սպորտինայն ամենի համար, ինչ նա տվել է ինձ։ Ես ոչնչի համար չեմ զղջում և անհամբերությամբ սպասում եմ իմ կյանքի հաջորդ շրջանին
- Մարիս Շտրոմբերգս
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Māris ŠTROMBERGS» (լատվիերեն). www.olimpiade.lv. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  2. 2,0 2,1 «Двукратный олимпийский чемпион Марис Штромбергс завершает карьеру» (ռուսերեն). DELFI. 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  3. «2008 EUROPEAN BMX CHAMPIONSHIPS» (անգլերեն). www.bmxmania.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  4. «UCI BMX World Championships 2008 - Elite Men - Final». UCI. 2008 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  5. «Strombergs of Latvia wins first-ever Olympic men's BMX gold» (անգլերեն). China Daily. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  6. 6,0 6,1 Jurševica, Māra. (2008 թ․ դեկտեմբերի 13). «Zelta Māris». nra.lv (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Марис Штромбергс признан лучшим спортсменом года» (ռուսերեն). RUS TVNET. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  8. 8,0 8,1 «2009. gads Latvijas un pasaules riteņbraukšanā» (լատվիերեն). Sportacentrs.com. 2009 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Štrombergs uzvar PK posmā» (լատվիերեն). Sportacentrs.com. 2009 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  10. «Štrombergs trešais ABA sezonas noslēgumā» (լատվիերեն). Sportacentrs.com. 2009 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  11. «Štrombergs nosaukts par Gada labāko BMX sportistu» (լատվիերեն). TVNET. 2009 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  12. «Štrombergs izcīna pasaules čempiona titulu» (լատվիերեն). Sportacentrs.com. 2010 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  13. «Štrombergu ASV atzīst par gada labāko BMX braucēju» (լատվիերեն). Sportacentrs.com. 2010 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  14. «Štrombergs izcīna Pasaules kausu» (լատվիերեն). Sportacentrs.com. 2010 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  15. «Štrombergs atgriežas ar trešo vietu» (լատվիերեն). Sportacentrs.com. 2011 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  16. «Štrombergs astotais pasaules čempionātā individuālajos braucienos» (լատվիերեն). Sportacentrs.com. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  17. «Štrombergs - pasaules vicečempions» (լատվիերեն). Sportacentrs.com. 2011 թ․ հուլիսի 30. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  18. «Sekundes tūkstošdaļas šķir Štrombergu no medaļas individuālajos braucienos» (լատվիերեն). Sportacentrs.com. 2012 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  19. «Štrombergam neveiksme finālā un 8. vieta pasaules čempionātā» (լատվիերեն). Sportacentrs.com. 2012 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  20. «Марис Штромбергс — двукратный Олимпийский чемпион» (ռուսերեն). DELFI. 2012 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիս Շտրոմբերգս» հոդվածին։