Իգոր Վիհրով
Իգոր Վիհով (լատիշ․՝ Igors Vihrovs, ծնվել է՝ 6 հունիսի, 1978, Ռիգա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի մարմնամարզիկ, անկախ Լատվիայի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը։
Իգոր Վիհրով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լատիշ․՝ Igors Vihrovs |
Ազգություն՝ | լատվիացի |
Մասնագիտացում՝ | մարմնամարզիկ |
Երկիր՝ | Լատվիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 6, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռիգա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ |
165 սանտիմետր | |
Կենսագրություն խմբագրել
Իգոր Վիհրովը ծնվել է 1978 թվականի հունիսի 6-ին Ռիգայում։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 7 տարեկանից։ 2000 թվականին նախնական մրցումների արդյունքներով (որոնցում նա հանդես էր եկել ավելի լավ, քան իր հասակակից Եվգենի Սապրոնենոկոն) ընդգրկվում է Լատվիայի օլիմպիական հավաքականի կազմում, և անսպասելիորեն վաստակում է ոսկե մեդալ[1] ազատ ոճի վարժություններ մարզաձևում՝ այդպիսով դառնալով անկախ Լատվիայի առաջին օլիմպիական չեմպիոնը։ 2001 թվականին Գենտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ արժանացել է բրոնզե մեդալի։ 29 տարեկան հասակում վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել մեծ սպորտը։ Իգոր Վիհրովը Եվգենի Սապրոնենկոյի հետ միասին մարզադպրոց է բացել երեխաների համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Igors Vihrovs – Olympics at Sports-Reference.com