Շտրաուխի անապատային մողեսիկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շտրաուխի անապատային մողեսիկ (լատին․՝ Eremias strauchi), Շտրաուխի մողեսիկ, փոքրասիական մողեսիկ, իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների ցեղի մողեսիկ։
Շտրաուխի անապատային մողեսիկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Eremias strauchi | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
|
Բնակություն
խմբագրելԲնակվում է կիսաանապատային բուսականությամբ, ավազուտային, կավահողային ու քարքարոտ չորային վայրերում։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը։ Թաքնվում է փորող կենդանիների կամ սեփական բներում, քարերի տակ։
Արտաքին տեսք
խմբագրելՄարմնի երկարությունը՝ 3-8 սմ է, պոչը՝ կրկնակի երկար։ Գլուխը բարձր է, դիմային հատվածը՝ նեղ։ Մեջքային մակերեսը ծածկված է մանր թեփուկներով, որովայնային վահանիկները մանր են և կազմում են 6-ից ավելի երկայնակի շարքեր։ Բավական խայտաբղետ է. մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշավուն Է։ Կողմնային հատվածները ծածկված են բաց գույնի կլորավուն խալերից բաղկացած 5-6 երկայնակի շարքերով։ Խալերն իրարից անջատված են մուգ, գրեթե սև միաձուլված եզրագծերով։ Ներքևի 2 շարքի (սալերի դեղնավուն հատվածները միաձուլվելով առաջացնում են տձև բաց բծեր։ 4-րդ շարքի խալերը էգերի մոտ բաց երկնագույն են, արուների մոտ՝ դեղնականաչավուն։ Վերևի եզրային շարքի խալերը մանր են և սպիտակավուն, երբեմն ձուլվելով միմյանց՝ առաջացնում են կտրտված երկայնակի զոլեր։ Արուների փորիկը դեղնավուն է, եզրերինը՝ սպիտակ։ Ազդրերի վերին մակերեսին կան բաց գույնի ակնաձև բծեր։ Պոչի ստորին մակերեսը դեղին կամ սպիտակաշագանակագույն է։ Երիտասարդ առանձնյակների գունավորումն ավելի վառ է, հաճախ, բացի դեղնավուն խալերից, բնորոշվում է նաև ողնաշարի ուղղությամբ ձգվող զույգ դեղնավուն զոլերով, պոչի վերին մակերեսը կապտամոխրագույն է։
Սննդառություն
խմբագրելՍնվում է մանր հոդվածոտանիներով։
Զուգավորում
խմբագրելԶուգավորումը՝ ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը։ Դնում է 13-15x9 մմ տրամագծով 3-7 ձու։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից օգոստոսի կեսը։ Սեռահասուն են դառնում 1 տարեկանում։ Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակը։
Օգտագործում
խմբագրելՊահպանության նպատակով, նաև որպես գեղազարդիչ կենդանի՝ խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։
Տեսակներ
խմբագրել- Eremias acutirostris
- Eremias afghanistanica
- Eremias andersoni
- Eremias argus
- Eremias arguta
- Eremias aria
- Eremias brenchleyi
- Eremias buechneri
- Eremias fasciata
- Eremias grammica
- Eremias intermedia
- Eremias lalezharica
- Eremias lineolata
- Eremias montanus
- Eremias multiocellata
- Eremias nigrocellata
- Eremias nigrolateralis
- Eremias nikolskii
- Eremias persica
- Eremias pleskei
- Eremias przewalskii
- Eremias quadrifrons
- Eremias regeli
- Eremias scripta
- Eremias strauchi
- Eremias suphani
- Eremias velox
- Eremias vermiculata
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտրաուխի անապատային մողեսիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտրաուխի անապատային մողեսիկ» հոդվածին։ |