Բացել գլխավոր ցանկը

Շվեյցարական բորսա (Swiss Exchange, SWX), եվրոպական ամենախոշոր առևտրային հարթակներից մեկը, որտեղ առևտուրն իրականացվում է բաժնետոմսերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով։ Ձևավորվել է 1995 թվականին Ժնևի, Բազելի և Ցյուրիխի ֆոնդային բորսաների միաձուլման արդյունքում։ 1996 թվականից սկսած՝ բոլոր գործարքները կնքվում են էլեկտրոնային եղանակով։

Շվեյցարական բորսա
SIX Swiss Exchange logo.svg
Zuerich Boerse.jpg
Տեսակֆոնդային բորսա
Հիմնադրված է1873
ՎայրՑյուրիխ, Շվեյցարիա
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Կայքsix-group.com/exchanges/
SIX Swiss Exchange Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Առաջին բորսան Շվեյցարիայում բացվել է 1850 թվականին, այնուհետև բորսաներ հիմնվեցին Ցյուրիխում` 1855 թվականին, Բազելում`1866 թվականին, Լոզանում`1873 թվականին, Բեռնում` 1884 թվականին և Սանկտ Գալլեն-ում` 1888 թվականին։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի բոլոր ֆոնդային բորսաները դադարեցրեցին իրենց գործունեությունը, բացառությամբ Ժնևում իրականացվող պարտատոմսերով առևտրի։

1920-ական թվականների ծաղկմանը հաջորդեց ֆինանսական ճգնաժամը, որի հետևանքներից մեկը դարձավ 1934 թվականին բանկերի մասին դաշնային օրենքի ընդունումը, որը բերեց Շվեյցարական ազգային բանկի և ֆինանսների նախարարության ազդեցության ուժեղացմանը՝ երկրի ֆինանսական համակարգի վրա։

1995 թվականին տեղի ունեցավ Ժնևի , Բազելի և Ցյուրիխի բորսաների միավորումը մեկ միասնական շվեյցարական բորսայի կազմում՝ SWX Swiss Exchange:

2007 թվականին շվեյցարական բորսան, գերմանականի հետ համատեղ, 2,8 միլիարդ դոլարով ձեռք բերեց ամերիկյան ISE օպցիոնների բորսան, ընդ որում շվեյցարական բորսան վճարել է գործարքի գումարի միայն 15 տոկոսը։

2008 թվականի սկզբին տեղի ունեցավ SWX Group, SIS Group և Telekurs Group-ի միացումը SIX Group AG հոլդինգին, որի պատճառն էր միջազգային ֆինանսական հարթակների միջև խիստ մրցակցությունը, ինչպես նաև տեխնիկական ենթակառուցվածքի նկատմամբ պահանջների բարձրացումը և ֆինսական շուկաների կարգավորման խստացումը։

2008 թվականի սեպտեմբերին SWX Swiss Exchange վերանվանվել է SIX Swiss Exchange.

ԻնդեքսներԽմբագրել

Շվեյցարական բորսայի հիմանական իդեքսը SMI-ն է, որը ցույց է տալիս բորսայում ցուցակված 20 խոշորագույն ընկերությունների դրությունը: Վերջիններիս բաժին է ընկնում բորսային կապիտալիզացիայի ավելի քան 85 տոկոսը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել