Շվեդիայի սաամներ, համարվում է սաամական ժողովրդի մի մասը և երկրի ազգային փոքրամասնություններից մեկը։ Շվեդիայի սաամների թվաքանակը կազմում է մոտավորապես 17-ից մինչև 20 հազար մարդ (Նորվեգիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում և Շվեդիայում բնակվող սաամների 70 հազար ընդհանուր թվաքանակի պայմաններում[1]): Շվեդիայում սաամները բնակվում են հիմնականում երկրի հյուսիսային մասում՝ Նորրբոտեն և Ուեսթերբոտտեն շրջաններում։ Շվեդական սաամների թիվը, որոնց համար սաամական լեզուներից մեկը համարվում է մայրենի լեզու, զգալիորեն քիչ է` մոտավորապես 6 հազար մարդ[1]։

«Սաամը շան հետ»,
նկարիչ՝ Յուհանա Տիրենա (1853-1911)

Պատմական տեղեկություններ խմբագրել

Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ սաամները Լապլանդիայի տարածքում բնակվում են առնվազն երեք հազար տարի (մարդիկ այստեղ սկսել են ապրել շատ ավելի վաղ, մոտավորապես 8-9 հազար տարի առաջ, բայց հավաստի տեղեկություններ չկան այդ հինավուրց բնակչության էթնիկ ծագման և սաամների հետ նրանց հարաբերությունների մասին)։

 
Amma Pirkit Larsson, սաամը Տուորպոն գյուղից (Լափլանդ)
1868 թվականի նկար

Շվեդիայի թագավորությունում սաամների մասին առաջին փաստաթղթային հիշատակումները վերաբերվում են 14-րդ դարի վերջին և առնչվում են սաամուհի ոմն Մարգարիտայի գործունեությանը, որը իր ցեղակիցների շրջանում զբաղվում էր քրիստոնեական միսիոներությամբ։ Ըստ պահպանված փաստաթղթերի նրա գործունեությունը հավանություն է ստացել ինչպես Մարգարիտա թագուհու, այնպես էլ հոգևորականության կողմից[2]։

«Շվեդական սաամական քաղաքականության» պատմությունը կամ Շվեդիայի քաղաքականությունը սաամական պետության նկատմամբ սովորաբար բաժանվում է երեք փուլերի։ Վաղ փուլում (1548–1846) այս քաղաքականությունն ըստ էության իրենից ներկայացնում էր տեղական առնչությունները սաամական ազգային քաղաքականությանը[3]։ 18-րդ դարում Շվեդիայի հյուսիսում նկատվեց ֆիննական և շվեդական վերաբնակիչների թվաքանակի զգալի աճ, որը իր հերթին հանգեցրեց սաամական ավանդական կացութաձևի վրա սոցիալական ճնշումների աճի, նման պայմաններում տեղի էր ունենում սաամական բնակչության հետագա աղքատացում, որը նախկինում էլ աչքի չէր ընկել իր ունևորությամբ։ Սաամների համար մեկ այլ խնդիր էր հարբեցողությունը, որը զգալիորեն ավելի լուրջ բացասական ազդեցություն էր ունենում նրանց կյանքի վրա, Հյուսիսային Եվրոպայի այլ ժողովուրդների նույն խնդրի համեմատ, քանի որ ավանդական ապրելակերպ վարող սաամների համար ալկոհոլը երբեք էլ այն մթերքը չէր եղել, որ մշտապես օգտագործվել էր նրանց կողմից[4]։

Երկրորդ փուլում (1846-1971) Շվեդիայում ընդունվեցին սաամներին վերաբերվող հատուկ օրենսդրական ակտեր և, ընդհանուր առմամբ, այն կարելի է համարել էթնիկ խտրականության քաղաքականության դրսևորման փուլ[3]։ Սաամերեն լեզուն ամենօրյա հաղորդակցության մեջ աստիճանաբար փոխարինվում էր շվեդերենով (որոշ ոլորտներում՝ ֆիններեն) և ինչ-որ ժամանակից ի վեր, կրթության բնագավառում սկսեցին վարել շվեդերենի լրիվ հեգեմոնիայի պաշտոնական քաղաքականություն (շվեդացում)։ Շվեդացման քաղաքականությունը ըստ էության շարունակվեց մինչև 20-րդ դարի կեսերը։

Ժամանակակից փուլը, որը սկսվել է 1971 թվականին, բնութագրվում է սաամական կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ և շվեդական քաղաքականության աստիճանական անցումով էթնիկ խտրականությունից դեպի էթնիկ հանդուրժողականության։ Ավելին, եթե պետական մակարդակով գործնականում չկային հակասաամական դրսևորումներ ապա, կենցաղային մակարդակով, հակասաամական քաղաքականության ժառանգությունը շարունակում էր մնալ բավականին ակտիվ, հատկապես պետության հյուսիսային մասում[3]։ Երկրի ոչ սաամական բնակչությունը մեծ մասամբ կողմնակալ վերաբերմունք է դրսևորում սաամների նկատմամբ, և շվեդների մեծ մասի գիտակցության մեջ տպավորված է այն փաստը, որ սաամները քոչվորներ են և հիմնականում զբաղվում են հյուսիսային եղջերուների արածեցման գործով։ Սամական մշակույթի այս կարծրատիպային տեսակետի պատճառներից մեկը կապված է դպրոցական ծրագրերի բացթողումների հետ, որոնք սովորողներին բավարար տեղեկատվություն չեն տալիս ընդհանրապես բնիկ ժողովուրդների և մասնավորապես սաամների վերաբերյալ (ինչպես նաև Շվեդիայի մյուս ազգային փոքրամասնությունների մասին)[5]։

Սաամները ժամանակակից Շվեդիայում խմբագրել

Շվեդական սաամերեն լեզուներ խմբագրել

Շվեդիայում տարածված են սաամերեն հինգ լեզուներ (որոշ գիտնականներ դրանք համարում են սաամերենի բարբառներ), որոնք բոլորն էլ պատկանում են արևմտասաամական խմբին։ Սաամերեն լեզվով խոսողների մոտավոր թիվը կազմում է (2009)՝

Սաամերեն լեզվի կարգավիճակը Շվեդիայում խմբագրել

Ժամանակակից Շվեդիայում սաամերեն լեզուն[Նշում 1] վեց պաշտոնական փոքրամասնությունների լեզուներից մեկն է։ Նախ սաամերենը պաշտոնական կարգավիճակ ստացավ Նորրբոտենի չորս համայնքներում (Արեպլուգ, Ելլիվարե, Յոկմոկկ և Կիրունա), իսկ 2009 թվականին նոր օրենքի ընդունումից հետո, սաամերենը պաշտոնական կարգավիճակ ստացավ ևս 14 համայնքներում`2010 թվականի մայիսի 1-ից[12]։

Սաամական խորհրդարան խմբագրել

Շվեդիայի Սաամական խորհրդարանը (հսսամ.՝ Sámediggi, լուլե-սաամերեն՝ Sámedigge, հյուսիսսաամերեն՝ Saemiedigkie, շվեդ.՝ Sametinget), Շվեդիայի Սաամական մշակութային ինքնակառավարման ընտրված ներկայացուցչական մարմին, որի գործունեության ոլորտը հիմնականում սահմանափակված է Սաամական մշակույթին վերաբերող հարցերով (ներառյալ Սաամական լեզուների պահպանման և զարգացման հիմնախնդիրները), ինչպես նաև եղջերվաբուծության հիմնախնդիրները։ Խորհրդարանի քարտուղարությունը գտնվում է Կիրունա քաղաքում։ Խորհրդարանը սկսել է աշխատել 1993 թվականի հունվարի 1-ից։ Պարբերաբար անցկացվում են երկրի Սաամական բնակչության կոնգրեսներ և գիտաժողովներ։ 2012 թվականի հունիսի 18-19-ը Յոկմոկկում անցկացվեց շվեդական Սաամական ազգային կոնգրեսը[13]։

Սաամները որպես Շվեդիայի բնիկ ժողովուրդ խմբագրել

Այն փաստը, որ «սաամները, անկասկած, շվեդական Լապլանդիայի առաջին բնակիչներն էին», ճանաչվել է դեռևս 19-րդ դարում՝ եղջերաբուծության մասին Շվեդիայի առաջին օրենքի քննարկելու գործընթացում։ Այդ նույն ժամանակահատվածից սկսած սաամները գոյատևում են մշակութային հասարակության սահմաններից դուրս[14]։ Այն փաստը, որ սաամները բնիկ ժողովուրդ են քննարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության «Անկախ պետություններում բնիկ և ցեղային ժողովուրդների մասին» կոնվենցիայի վավերացման ընթացքում (№ 169 1989 թվական)։ «Սաամները համարվում են Շվեդիայի բնիկ ժողովուրդ, նրանք ապրել են երկրի հյուսիսում գտնվող տարածքում, նախքան այս երկրի պետական սահմանների հաստատվելը»[Նշում 2][14]։

Շվեդական սաամների համար իրավական տեսանկյունից վերջին տարիների ամենակարևոր իրադարձություններից մեկը դարձավ Շվեդիայի Գերագույն դատարանի կողմից 2011 թվականին որոշակի տարածքի նկատմամբ նրանց ավանդական իրավունքի ճանաչումը[15]։

Իրադարձություններ Կալլակի հանքավայրի շուրջ խմբագրել

2010-ականների սկզբից՝ Շվեդիայի հյուսիսում (հիմնականում Նորբոտտենի Յոկմոկկի կոմունայում), ակտիվ դիմակայություն է սկսվել հանքաքարային ընկերությունների և տեղական սաամական համայնքի միջև, որին աջակցում են բնապահպանական ակտիվիստները։ 2012 թվականի ապրիլին երկաթի հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող Beowulf Mining ընկերությունը հայտարարեց, սաամական ընդդիմության պատճառով Կալլակ հանքավայրի աշխատանքը շարունակելու անհնարինության մասին[16]։ 2013 թվականի ամռանը առճակատումը սրվեց։ Օգոստոսի սկզբին ակտիվիստները փակեցին ճանապարհը դեպի Կալլակի հանքավայրը[17][18]։ Իսկ օգոստոսի վերջին, երբ Շվեդիայի կառավարությունը թույլ տվեց շահագործել Կալլակի նիկելի հանքավայրը, որը գտնվում էր սաամների ավանդական բնակության տարածքի հողերում, սաամական կուսակցությունները և կազմակերպությունները կտրուկ դատապարտեցին այդ որոշումը[19][20]։ Շվեդիայի սաամական համայնքի և սաամական կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը «ցուցադրում է լիակատար անհարգալից վերաբերմունք սաամների և բնիկ էթնիկ ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքների նկատմամբ։ Խորապես ողբերգական և վիրավորական է, որ սաամի երեխաների մշակութային ժառանգությունը պահպանելու, իրենց հողում ապրելու և աշխատելու հնարավորությունները պետք է որոշվեն արդյունաբերության, էներգետիկայի և կապի նախարարության գրասենյակում»։ Հայտարարության մեջ ասվում է, որ «անհրաժեշտ է այս որոշումը կտրականապես մերժել, քանի որ դա նշանակում է սաամական ժողովրդի և սաամական հողերի շարունակական գաղութացում», և որ անհասկանալի է այն իրավիճակը, երբ «հնարավոր ֆինանսական օգուտների մասին շահարկումները որոշիչ են դառնում նախարարության համար և գերակայելով սաամական ժողովրդի ավանդական իրավունքներին, այս ամենը համարվում է բացարձակ սադրանք»[20]։ Նորվեգիայի Սաամական խորհրդարանը հանդես եկավ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարին ուղղված կոչով, որում ասվում է, որ «այս իրավիճակում չեն պահպանվում Սաամական բնիկ ժողովրդի իրավունքները», միաժամանակ այն պարունակում էր խնդրանք՝ այս թեմայի շուրջ Շվեդիայի Արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ[21]։

2014 թվականի հոկտեմբերին Նորբոտտենի իշխանությունները հայտարարեցին, որ թույլտվություն չեն տա հանքավայրը շահագործելու համար։ Նրանք իրենց որոշումը հիմնավորեցին այն փաստով, որ մեծ վնաս կարող է հասցվել բնությանը և եղջերաբուծությանը` ոչ միայն հանքավայրի շահագործման հետևանքով, այլ հանքավայրի հետ կապված տրանսպորտային ենթակառուցվածքներ ստեղծելու արդյունքում[22]։

Նշումներ խմբագրել

  1. В законодательных актах Швеции различные саамские языки (диалекты) обычно рассматриваются как единый саамский язык.
  2. The Sami are an Indigenous people in Sweden […] a Sami population lived in what is now northern Sweden before the country acquired its present state boundaries.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Sami in Sweden» (անգլերեն). Institut de Sociolingüística Catalan. 1998 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  2. Liedgren, J. Margareta : [арх. 15 Մարտի 2018] // Svenskt biografiskt lexikon : [швед.]. — 1985-1987. — Bd. 25. — S. 146.
  3. 3,0 3,1 3,2 Kvist, 1994
  4. Kvist, 1992
  5. Окерстрём Л. А. (2011 թ․ հուլիսի 14). «Саамы в коллективном сознании шведов». Sweden.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  6. Saami, Lule // Lewis, 2009
  7. Saami, Pite // Lewis, 2009
  8. Saami, North // Lewis, 2009
  9. Nilsen T. Sami languages disappears Արխիվացված 2010-02-24 Wayback Machine // BarentsObserver.com - 19 февраля 2010.(անգլ.)(Ստուգված է 27 Հոկտեմբերի 2011)
  10. Saami, Ume // Lewis, 2009
  11. Saami, South // Lewis, 2009
  12. Karta samiska språken («Карта саамских языков») Արխիվացված 2013-12-03 Wayback Machine // Сайт национальных меньшинств Швеции minoritet.se.(շվեդ.)(Ստուգված է 2 Հունիսի 2012)
  13. «SSRs landsmöte» (PDF) (շվեդերեն). 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  14. 14,0 14,1 Morkenstam, 2005
  15. «Саамы в Швеции: Древний народ, чей дом - Арктика» (PDF). Шведский институт на сайте Sweden.se. Ноябрь 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 30-ին.
  16. У Beowulf Mining не получается продолжить бурение на проекте Kallak // RosInvest.Com.(Ստուգված է 1 Սեպտեմբերի 2013)
  17. «В Швеции саами блокировали дорогу к руднику британской горнодобывающей компании». Сайт Информационного центра Finugor. 2013 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  18. John Ahni Schertow. (2013 թ․ օգոստոսի 5). «Sweden: Ongoing Road Blockade Against Mining in Saami Territory» (անգլերեն). Intercontinental Cry magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  19. «Саамский парламент Швеции возмущен тем, что правительство встало на сторону иностранных добывающих компаний». Сайт Информационного центра Finugor. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  20. 20,0 20,1 «Правительство Швеции разрешило добычу никеля на землях саами». Сайт Информационного центра Finugor. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Саамский парламент Норвегии призвал МИД своей страны вмешаться в ситуацию у шведских саами». Сайт Информационного центра Finugor. 2013 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. «Sami reindeer herders win mine reprieve» (անգլերեն). The Local. 2014 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.

Գրականություն խմբագրել